Գուտմանյա քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուտմանյա քարանձավ
Gutmana ala3 8sep07.jpg
Տեսակքարանձավ և protected Latvian geological and geomorphological natural monument?
ԵրկիրFlag of Latvia.svg Լատվիա
Վարչատարածքային միավորՍիգուլդա[1]
Կոորդինատներ: 57°10′34.707957653192″ հս․ լ. 24°50′32.317422477996″ ավ. ե. / 57.17630776601477294° հս․. լ. 24.84231039513277750° ավ. ե. / 57.17630776601477294; 24.84231039513277750

Գուտմանյա քարանձավ (լատիշ․՝ Gūtmaņa ala), ամենախոշոր քարանձավը Լատվիայում և ողջ Մերձբալթիկայում[2]։ Գտնվում է Սիգուլդա քաղաքից ոչ հեռու` Գաույա գետի աջ ափին` Գաույա ազգային պարկում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավի պատերը կարմիր ավազաքարից են, որ ձևավորվել է Դևոնյան ժամանակաշրջանում (մոտ 410 միլիոն տարի առաջ)։ Քարանձավից սկիզբ է առնում առվակ, որը թափվում է Գաույա գետը։

Քարանձավի խորությունը 18.8 մ է, առավելագույն լայնությունը` 12 մ, բարձրությունը` 10 մ։ Գուտմանյա քարանձավի մակերեսը մոտ 170 մ² է, ծավալը` 170 մ³։

Քարանձավը զբոսաշրջային ամենահին տեսարժան վայրերից է Լատվիայում, քանի որ նույնիսկ անենավաղ շրջանի այցելուները թողել են իրենց «այցեքարտերը»` պատերին փորագրելով իրենց անուններն ու այցելության ժամանակը: Քարանձավի ներսում կան տարբեր իշխանների, բարոնների զինանշաններ: Այլևս չի թույլատրվում գրել քարանձավի պատերին, քանի որ այն պահպանության տակ գտնվող հնագիտական ու երկրաբանական հուշարձան է:

Համաձայն ժողովրդական լեգենդի` քարանձավից դուրս հոսող առվակը լիտվացի Ռինդաուգ իշխանի կնոջ արցունքներից է առաջացել։ Լեգենդը վկայում է, որ իշխանն իր անհավատարիմ կնոջը թաղել է Գաույա գետի ավազոտ ափին։ Խեղճ կինը, մեղավորության զգացումից տանջվելով, այնքան է լաց եղել, որ նրա արցունքները դուրս են հոսել մեծ քարանձավից։ Ներկայումս էլ կարծում են, որ գարնանն այդ ջրերն օժտված են բուժիչ հատկությամբ։

Մեկ այլ ավանդություն էլ պատմում է, թե որտեղից է ծագել քարանձավի անունը։ Հնում ապրել է մի բարի մարդ, ով քարանձավի ջուրն օգտագործել է մարդկանց բուժելու նպատակով։ Gut mann գերմաներեն նշանակել է «լավ մարդ»։

Գուտմանյա քարանձավը հնուց եղել է զոհաբերությունների վայր։ Մինչև 19-րդ դարը մարդիկ այստեղ են եկել` աստվածներին զոհեր մատուցելու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Latvijas Vēstnesis — 1993.
  2. Easy Voyage։ «Gutmanis cave»։ Easy Voyage.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-06-ին։ Վերցված է 4 February 2012