Գուտի (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուտի (այլ կիրառումներ)
Football pictogram.svg
Գուտի
JM Guti.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խոսե Մարիա Գուտիերես Էռնանդես
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1976 (42 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, ԻսպանիաԻսպանիա
Հասակ 185 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օռլեան
Համար ակումբի բժիշկ
Պատանեկան կարիերա
1986 - 1994 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994 - 1995 Իսպանիա Ռեալ Մադրիդ C 12 (3)
1995 - 1996 Իսպանիա Ռեալ Մադրիդ B 26 (11)
1995 - 2010 Իսպանիա Ռեալ Մադրիդ 387 (46)
2010 - 2011 Թուրքիա Բեշիկթաշ 23 (7)
1994 - 2011 Ընդհանուր 448 (67)
Ազգային հավաքական
1995 Իսպանիա Իսպանիա (մինչև 18) 4 (1)
1996 - 1998 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 8 (1)
1999 - 2005 Իսպանիա Իսպանիա 13 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խոսե Մարիա Գուտիերես Էռնանդես (Գուտի) իսպ.՝ José María Gutiérrez Hernández (Guti), հոկտեմբերի 31, 1976, Մադրիդ), նախկին իսպանացի ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդի» սան, խաղացել է ակումբում համարյա ամբողջ կարիերան։

Ակուբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեալ Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

8 տարեկան հասակում հաճախել է «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի ակադեմիան։ 1995-1996 մրցաշրջանի սկզբում հրավիրվել է ակումբի երկրորդ թիմ, որտեղ անցկացրել է 26 հանդիպում՝ խփելով 11 գնդակ։ Նոր մտնելով մեծ ֆուտբոլ՝ նա իր կողմն է հրավիրում «Ռեալ Մադրիդի» մեծ տարիքային մարզիչների ուշադրությունը։ Բոլոր մարզիչները, ովքեր տեսել էին երիտասարդ Գուտիի խաղը, միաձայն համաձայն էին այն մտքին, որ երիտասարդ ֆուտբոլիստի խաղը տարիներով չի չափվում և նա իր տարիքի համեմատ խաղում է հասուն ֆուտբոլիստի նման։ 1995-1996 մրցաշրջանը Գուտին սկսում է արքայական ակումբի կազմում, որը այդ ժամանակներում մարզում էր Խորխե Վալդանոն։ Այդ մրցաշրջանից սկսած մինչ իր հեռանալը Գուտին համարվում էր ակումբի անբաժանելի մասը՝ հանդիսանալով նաև ակումբի ավագներից մեկը։

Իր ամբողջ կարիերան Խոսե Մարիան անցկացրել է փոխարինող խաղացողի կարգավիճակում՝ սկզբում խաղալով Զեեդորվի փոխարեն, այնուհետև Զիդանի, Բեքհեմի։ Սակայն 2007 թվականին ստանձնում է թիմում այն դերը, որի համար պայքարել էր 11 տարի։ 2008 թվականի սեպտեմբերի 14-ին Գուտին հեղինակում է «Ռեալ Մադրիդի» 5000-րդ գոլը Պրիմիերայում։

«Բեշիկթաշ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեալի» հետ պայմանագիրը ավարտվում էր 2010 թվականին, սակայն մինչ այդ՝ 2009 թվականին, խաղացողը հայտնել էր թիմից հեռանալու մասին իր որոշումը։ Այդ ժամանակահատվածում նա ստացավ 14 առաջարկություն տարբեր երկրներից՝ ներառյալ Ռուսաստանը[1], Անգլիան[2], Իտալիան[3], Թուրքիան[4]։ Իր կարիերայի շարունակությունը Խոսե Մարիան տեսնում է թուրքական «Բեշիկթաշում», որը մարզում էր արքայական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Բեռնդ Շուստերը[5]։ 2010 թվականի հունիսի 26-ին իսպանացի կիսապաշպանը 2 տարվա պայմանագիր կնքեց «սպիտակասևերի» հետ[6]։

2010-11 մրցաշրջանի Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Կիևի «Դինամոյի» դեմ խաղում Գուտին մրցակցի երկրպագուներին ցույց տվեց անվայել ժեստ[7]: «Բեշիկթաշը» այդ խաղը պարտվեց 4-0 հաշվով (8-1 երկու խաղերի արդյունքով)։

Կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը թուրքական ակումբի հետ ավարտվեց 2012 թվականի ամռանը։ Ունենալով մի շարք առաջարկություններ հայտնի թիմերից, այնուամենայնիվ իսպանացի խաղացողը որոշեց ավարտել կարիերան։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Գուտին իր նորամուտը նշել է 1999 թվականի մայիսի 5-ին Խորվաթիայի դեմ կայացած մրցավոճում, որում Իսպանիայի ազգային հավաքականը հաղթանակ տարավ 3-1 հաշվով։ Վերջին հանդիպումը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 2005 թվականի փետրվարի 9-ին Սան Մարինոյի դեմ կայացած խաղում, որում իսպանացիները հաղթանակ տոնեցին 5-0 հաշվով[8]։ Ազգային հավաքականի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ խփելով 3 գոլ։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

[9][10]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոպա1 Այլ2 Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Մադրիդ 1995–96 9 1 0 0 0 0 9 1
1996–97 14 0 3 0 0 0 17 0
1997–98 17 1 1 0 2 0 2 0 22 1
1998–99 28 1 4 2 4 0 36 3
1999–00 28 6 4 1 10 1 3 0 45 8
2000–01 32 14 0 0 12 4 2 0 46 18
2001–02 29 4 7 6 9 3 1 0 46 13
2002–03 34 4 3 2 15 5 2 2 54 13
2003–04 26 2 8 1 9 0 2 0 45 3
2004–05 31 0 0 0 8 0 39 0
2005–06 33 4 4 0 7 2 44 6
2006–07 30 1 0 0 7 0 37 1
2007–08 32 3 4 1 7 0 2 0 45 4
2008–09 18 3 1 0 6 0 2 0 27 3
2009–10 26 2 1 0 3 1 30 3
Ընդհանուր 387 46 40 13 99 16 16 2 542 77
Բեշիկթաշ 2010–11 22 7 6 3 9 1 37 11
2011–12 1 0 0 0 2 1 3 1
Ընդհանուր 23 7 6 3 11 2 40 12
Ընդհանուր կարիրայում 410 53 46 16 110 18 16 2 582 89
1, Չեմպիոնների Լիգա, Եվրոպայի Լիգա:
2, Իսպանիայի սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, Միջմայրցամաքային գավաթ, Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն:

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

[11]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
1999 1 0
2000 2 0
2001 0 0
2002 3 1
2003 4 1
2004 2 0
2005 1 1
Ընդհանուր 13 3

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեալ Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բեշիկթաշ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի հավաքական (մինչև 18 տարեկան)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 18 տարեկանների Եվրոգավաթ՝ 1996

Իսպանիայի հավաքական (մինչև 21 տարեկան)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 21 տարեկանների Եվրոգավաթ՝ 1998

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին ամուսնացել է իսպանացի հաղորդավարուհի Առանչե դե Բենիտոյի հետ։ Հաջորդ տարի ծնվում է ընտանիքի առաջնեկը՝ առաջին աղջիկը, որին անվանում են Զաիրա։ տարի անց ծնվում է երկրորդ երեխան՝ տղան, որին կոչում են Աիտոր։ 2009 թվականին ընտանիքը բաժանվում է։

2011 թվականից սկսած հարաբերությունների մեջ է արգենտինացի մոդել և հաղորդավարուհի Ռոմինո Բելուսիոյի հետ[12]։ Հունվարի 11-ին ծնվում է տղան, որին անվանում են Ենցո[13]։

Գուտին հետաքրքրվում է նաև սկվոշով և մեծ թենիսով։ Սիրում է կարդալ գրքեր։ Սիրում է ժամանակն անցկացնել ընտանիքի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]