Jump to content

Գուստավ ֆոն Հյուգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավ ֆոն Հյուգո
գերմ.՝ Gustav von Hugo
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 1764(1764-11-23)[1][2]
ԾննդավայրԼյոռախ[3]
Մահացել էսեպտեմբերի 15, 1844(1844-09-15)[1][2] (79 տարեկան)
Մահվան վայրԳյոթինգեն, Հաննովերի թագավորություն, Գերմանական միություն[3]
ՔաղաքացիությունԲադենի Մեծ Դքսություն
ԿրթությունԳյոթինգենի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Մասնագիտությունիրավունքի պատմաբան, համալսարանի դասախոս և իրավաբան
ԱշխատավայրԳյոթինգենի համալսարան
ԱնդամությունՆիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Ստորագրություն
 Gustav Hugo Վիքիպահեստում

Գուստավ ֆոն Հյուգո (գերմ.՝ Gustav von Hugo, նոյեմբերի 23, 1764(1764-11-23)[1][2], Լյոռախ[3] - սեպտեմբերի 15, 1844(1844-09-15)[1][2], Գյոթինգեն, Հաննովերի թագավորություն, Գերմանական միություն[3]), գերմանացի իրավաբան, իրավունքի պատմության դպրոցի հիմնադիր[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ Հյուգոն Յոհան Միքայել Հյուգոյի (1718–1799 թվականներ) և Սոֆիա Էլիզաբեթ Հյուգոյի (1725–1784 թվականներ) որդին է։ Հայրը ի սկզբանե եղել է Կարլսռուեի մարգրավական արքունիքի խորհրդական, այնուհետև Բադենի ատենակալին էր։

14 տարեկանից նա երկու տարի սովորում էր Մյոմպելգարդի միջնակարգ դպրոցում (այսօրվա Մոնբելիարդ), որն այն ժամանակ դեռ գտնվում էր Վյուրտեմբերգի իշխանության ներքո։

Քանի որ նա հաճախել է ֆրանսիական դպրոց, նա վաղ տարիքում ընթերցել է Վոլտերի գրականությունը, որը, ինչպես ինքն է նկարագրել իր կյանքի «ամենակարևոր կետերից» էր[5]։

1779 - 1782 թվականներին գնացել է Կարլսռուեի գիմնազիա։ Այնտեղից 1782 թվականին գնացել է Գյոթինգենի համալսարան, որտեղ երեք տարի սովորել է իրավաբանություն։

Նա ընդունեց Անհալթ-Դեսաուի արքայազնի դաստիարակ դառնալու հրավերը և 1788 թվականին իրավագիտության դոկտորի կոչում ստացավ Հալլեի համալսարանում։

Նույն տարում նա հետ կանչվեց Գյոթինգեն՝ որպես դոցենտ, որտեղ այնուհետև դարձավ պրոֆեսոր։

Գուստավ Հյուգոն ընկերացել է բանասիրության պրոֆեսորներ Յակոբ և Վիլհելմ Գրիմ եղբայրների հետ, որոնց հետ երկար տարիներ նամակագրություն է ունեցել։

Հիմնական գաղափարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ ֆոն Հյուգոն իր «Beiträge zur civilistischen Bucherkenntniss der letzten vierzig Jahre» (1828-1829) աշխատության նախաբանում ներկայացրել է Գյոթինգենի համալսարանում քառասուն տարի դասավանդվող քաղաքացիական իրավունքի ուրվագիծը։

Հռոմեական և գերմանական իրավունքի գոյություն ունեցող տարրերը, առանց քննադատական և տարբերակված մոտեցման, գործնական կարիքների համար քիչ օգուտ ունեին, ինչի հետևանքով դժվար էր ասել, թե ինչով է պետք առաջնորդվել՝ պատմական ճշմարտությա՞մբ, թե՞ գոյություն ունեցող պրակտիկայով։

Արդյունքում, իրավական տարրերի ըմբռնման սխալները, որոնք սողոսկել են անձից անձին փոխանցման ժամանակ, հանգեցրել են ավանդական դարձած կանխակալ մեթոդների և միջոցների` նույնիսկ լավագույն դասավանդողների կողմից օգտագործմանը։

Գուստավ Հյունգոն սկսեց պայքարել այս չարիքի դեմ՝ հիմք դնելով իրավունքի պատմության դպրոցի համար, որը հետագայում զարգացրեց Սավինին։ Նրա հիմնական աշխատություններն են՝ «Lehrbuch eines civilistischen Cursus»-ը (յոթ հատորով, 1792-1821 թվականներ), որում լավ նկարագրում է իրավունքի ըմբռնման իր նոր մոտեցումը, և «Zivilistisches Magazin»-ը (վեց հատորով, 1790-1837թվականներ)։

Հյուգոն վիճարկեց բնական իրավունքի տեսության հիմնական դրույթները և ամբողջությամբ մերժեց հասարակական պայմանագրի հայեցակարգը։ Նա իրավունքի իսկական աղբյուրը համարում էր պատմականորեն հաստատված սովորույթը։

Նրան քննադատել և ծաղրել է Կարլ Մարքսը «Rheinische Zeitung» աշխատությունում իշխանության «կամայականությունը» արդարացնելու համար, այսինքն՝ հասարակական անարդարությանն ու շահագործմանը հավանություն տալու համար, պարզապես այն պատճառով, որ գոյություն ունեն դրանք արտադրող ինստիտուտներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Дерюжинский В. Ф. Гуго, Густав // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Hugo, Gustav von. // Encyclopædia Britannica (Eleventh ed.). — Cambridge University Press, 1911.
  • Arno Buschmann: Ursprung und Grundlagen der geschichtlichen Rechtswissenschaft. Untersuchungen und Interpretationen zur Rechtslehre Gustav Hugos (= Diss. Rechtswiss., Münster. 1963). Selbstverlag, Münster 1963.
  • Aliki Lavranu: Historizität und Verbindlichkeit von Werten. Zu Gustav Hugos Rechtsphilosophie und zu Friedrich Carl von Savignys Rechtslehre (= Diss., Sozialwiss., Göttingen. 1996). Selbstverlag, Göttingen 1996.
  • Okko Behrends: Gustav Hugo – Der Skeptiker als Wegbereiter der vom Geist der Romantik geprägten Historischen Rechtsschule. In: ders. (Hrsg.): Edward Gibbon: Historische Übersicht des Römischen Rechts. übersetzt, eingeleitet und kommentiert von Gustav Hugo. Wallstein Verlag, Göttingen 1996, S. 159–226.
  • Arno Buschmann: Naturrecht und geschichtliches Recht. Gustav Hugos Rechtsphilosophie und die Anfänge der geschichtlichen Rechtswissenschaft. In: Okko Behrends, Dietmar von der Pfordten, Eva Schumann, Christiane Wendehorst (Hrsg.): Elementa iuris. Vorträge zur feierlichen Eröffnung des Instituts. (= Schriftenreihe des Instituts für Rechtsgeschichte, Rechtsphilosophie und Rechtsvergleichung der Georg-August-Universität Göttingen. Bd. 1). Nomos, Baden-Baden 2009, ISBN 978-3-8329-4473-5, S. 17–40.
  • Wilhelm Ebel: Gustav Hugo – Professor in Göttingen. (= Göttinger Universitätsreden. Heft 45). Vandenhoeck & Ruprecht, Göttingen 1964.
  • Heinrich Eyssenhardt: Zur Erinnerung an Gustav Hugo. Beitrag zur Geschichte der Rechts-Wissenschaft. Verlag Decker, Berlin 1845. (mdz-nbn-resolving.de) Hans-Peter Haferkamp: Gustav Hugo zum 250. Geburtstag. In: Zeitschrift für Europäisches Privatrecht. 2015, S. 105–127.
  • Fritz von Hippel: Gustav Hugos Juristischer Arbeitsplan. Ein Beitrag zur Wiedergewinnung juristischer Arbeitseinheit (Habilitationsvortrag 1931), erneut in: ders. (Hrsg.): Rechtstheorie und Rechtsdogmatik. Studien zur Rechtsmethode und zur Rechtserkenntnis. Vittorio Klostermann, Frankfurt am Main 1964, S. 47–90.
  • Ernst Landsberg: Kant und Hugo. Philosophisches und Civilistisches von 1800 und 1900. In: Zeitschrift für das Privat- und Öffentliche Recht der Gegenwart. Band 28, 1901, S. 670–686.
  • Joachim Rückert: „...dass dies nicht das Feld war, auf dem er seine
  • Rosen pflücken konnte...“? Gustav Hugos Beitrag zur Juristisch-Philosophischen Grundlagendiskussion nach 1789. In: Ralf Dreier (Hrsg.): Rechtspositivismus und Wertbezug des Rechts. Tagung der Deutschen Sektion der Internationalen Vereinigung für Rechts- und Sozialphilosophie 12.-14.10.1988. (= ARSP Beiheft. 37). Franz Steiner, Stuttgart 1990, ISBN 3-515-05461-8, S. 94–128.
  • Christoph Sorge: Recht „macht sich auch von selbst, wie die Sprache“ – Gustav Hugos Rechtsquellenlehre im Kontext der 'Franzosenzeit'. In: Susanne Beck, Stephan Meder (Hrsg.): Jenseits des Staates? Über das Zusammenwirken von staatlichem und nicht-staatlichem Recht. (= Beiträge zu Grundfragen des Rechts. Bd. 39). V&R unipress, Göttingen 2021, ISBN 978-3-8471-1367-6, S. 149–175.
  • Theodor Vieweg: Einige Bemerkungen zu Gustav Hugos Rechtsphilosophie. In: Paul Bockelmann, Arthur Kaufmann, Ulrich Klug (Hrsg.); Festschrift für Karl Engisch zum 70. Geburtstag. Vittorio Klostermann, Frankfurt am Main 1969, S. 80–90.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118707965 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Arno Buschmann: Naturrecht und geschichtliches Recht. Gustav Hugos Rechtsphilosophie und die Anfänge der geschichtlichen Rechtswissenschaft. In: Okko Behrends, Dietmar von der Pfordten, Eva Schumann, Christiane Wendehorst (Hrsg.): Elementa iuris. (= Schriftenreihe des Instituts für Rechtsgeschichte, Rechtsphilosophie und Rechtsvergleichung. Band 1). Nomos, 2009, ISBN 978-3-8329-4473-5, S. 17–40.
  5. «Past Members: Gustav Hugo». Königlich Niederländische Akademie der Wissenschaften. Վերցված է 2023-05-10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ ֆոն Հյուգո» հոդվածին։