Գուստավ Բոկիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավ Բոկիս
նոյեմբերի 27, 1896(1896-11-27) - մարտի 19, 1938(1938-03-19) (41 տարեկան)
Մահվան վայրԿոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
Զորատեսակհետևազոր և Soviet tank forces?
ԿոչումԿոմդիվ
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Առաջին համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Գուստավ Բոկիս (լատիշ․՝ Gustavs Boķis, նոյեմբերի 27, 1896(1896-11-27) - մարտի 19, 1938(1938-03-19), Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային զորապետ, դիվիզիայի հրամանատար, Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Մեխանիզացիայի և մոտորիզացիայի գլխավոր վարչության (այժմ` ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր զրահապատ վարչություն) պետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ Բոկիսը ծնվել է 1896 թվականի նոյեմբերի 27-ին Ռուսաստանի Լիֆլյանդիայի նահանգի Վլադիմիրի գավառի Բրակշի դաստակերտում` գյուղացու ընտանիքում[1]։ Ավարտել է Ռուենսկի քառամյա պրոգիմնազիան և Ռիգայի կուլտուր-տեխնիկական ուսումնարանը։ Ընդունվել և ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի ագրոնոմիական բաժամունքի դասընթացը։ 1915 թվականի օգոստոսին զորակոչվում է Ռուսական Կայսերական բանակ (ՌԿԲ)։ Զինվորական ծառայությունն անցկացրել է եգերական պահուստային գնդի լեյբ-գվարդիայում։ 1913 թվականից եղել է ՌՍԴԲԿ անդամ։ Պրապորշչիկի կոչումով և Լատիշական պահուստային գնդի վաշտի հրամանատարի ընտրովի պաշտոնում ավարտել է ծառայությունը ՌԿԲ-ում, մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, 1916 թվականին մարտնչել է Ռիգայի տակ 7-րդ Լատիշական հրաձգային գնդի կազմում։ 1917 թվականի մարտին ավարտել է Պսկովի պրապորշչիկների դպրոցը[1]։

1918 թվականին, գերմանացիների կողմից Ռուսաստանի օկուպացման ժամանակ, իր հայրենիքում` Ռուենում, կազմակերպել է պարտիզանական ջոկատ, որը մյուս ջոկատների հետ միանալով` ստեղծել է Վալմիերի կամավորական գումարտակը, որը 1919 թվականի ամռանը ներգրավվում է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի 8-րդ Լատիշական հրաձգային դիվիզիայի գնդի մեջ։ Բոկիսը մասնակցել է Քաղաքացիական պատերազմին, եղել գնդի հրամանատարի տեղակալ, այնուհետև լատիշական հրաձգային 8-րդ գնդի հրամանատար։ 1920 թվականին պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով և պատվո զենքով։ 1924 թվականին ավարտել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Ռազմա-տնտեսական ակադեմիան, պատասխանատու պաշտոններ է վարում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում և Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի շտաբում։ 1930 թվականի սեպտեմբերի 10-ին նշանակվում է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի մեխանիզացիայի վարչության պետի տեղակալ, 1935 թվականին ստացել է կոմդիվի կոչում (ԽՍՀՄ Պաշտպանության Ժողկոմի № 2396 հրաման)[2]։ 1936 թվականի ապրիլին[3][4] (այլ աղբյուրներով` մայիսին[1]), նշանակվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Մեխանիզացիայի և մոտորիզացիայի գլխավոր վարչության պետ, Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի մեխնիզացված զորքերի պետ, 1937 թվականին՝ Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի[4] Ավտոտանկային պաշտպանության վարչության պետ:.

1937 թվականի նոյեմբերի 23-ին ձերբակալվել է, 1938 թվականի մարտի 19-ին դատապարտվել հակահեղափոխական տեռորիստական կազմակերպության հետ համագործակցելու մեղադրանքով (Տուխաչևսկու դավադրություն), նույն օրը գնդակահարվել և թաղվել է «Կոմունարկայի» տարածքում։ Արդարացվել է ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիումի 1956 թվականի փետրվարի 22-ի հրամանով։ Մինչև ձերբակալությունը բնակվել է Մոսկվայում, Լյուբյանյան անցում շենք № 17, բնակարան № 44, հասցեում։

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր Դրոշի (1920)
  • Կարմիր Աստղի (1933)
  • Պատվո զենք

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների սկզբին Բոկիսի անվամբ է կոչվել Ռուիեն քաղաքի փողոցներից մեկը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Даниял Сабирович Ибрагимов, Противоборство, ДОСААФ 1989 г., 495 стр., 100000 экз., ISBN 5-7030-0200-1;
  • Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные): 1937-1941. Биографический словарь. - М.: Кучково поле; Мегаполис, 2012. - С. 190-191. - 496 с. - 2000 экз. - ISBN 978-5-9950-0217-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Сайт 1937год.инфо, Бокис Густав Густавович + 19.03.1938.
  2. Приказ Наркома Обороны Союза ССР № 2396.
  3. Официальный сайт Региональной общественной организации «Объединение ветеранов войн и Вооруженных сил Главного автобронетанкового управления Министерства обороны Российской Федерации».
  4. 4,0 4,1 «Знак "За отличное вождение боевых машин"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]