Գուշակը (Բազիլի նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրեդերիկ Բազիլ |
տարի | 1869 |
պատկերված են
|
«Գուշակը» (ֆր.՝ La tireuse de cartes), ֆրանսիացի նկարիչ Ֆրեդերիկ Բազիլի վաղ իմպրեսիոնիզմի ոճի նկար: Նկարում պատկերված է սեղանի մոտ նստած կին՝ առջևում խաղաքարտեր: Կտավը նկարված է 1869 թվականին, չափերն են 61×46 սմ: Ներկայումս այն պահպանվում է Մենյե դը Սալինելի անձնական հավաքածուի մեջ[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավը նկարվել է արվեստանոցում: Բնորդուհին 1867 թվականին եղել է նաև Բազիլի ընկերոջ՝ Պիեռ-Օգյուստ Ռենուարի [2] «Դիանան՝ որսորդ» (ֆր.՝ Diane chasseresse) , իսկ 1868 թվականին՝ Բազիլի «Խոնարհած աչքերով կինը» (ֆր.՝ Jeune fille aux yeux baissés) նկարների բնորդուհին: Նկարչի կենդանության օրոք կտավը չի ցուցադրվել: 1935 թվականին ցուցադրվել է Փարիզում, իսկ 1927 և 1941 թվականներին՝ Մոնպելիեում:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարում պատկերված է դարչնագույն շրջազգեստով երիտասարդ կին, որը նստած է սև սեղանի մոտ և նայում է ներքև՝ սեղանին գտնվող խաղաքարտերին: Կինը մի ձեռքով գլուխն է բռնել, մյուս ձեռքով խաղաքարտերին է դիպչում: Թվում է, թե ուզում է «կարդալ» իր ապագան: Գունեղ խաղաքարտերը հակադրվում են նկարի ընդհանուր մոխրագույն երանգին: Որոշ ուսումնասիրողների կարծիքով Բազիլը ոգեշնչվել է իր ընկերոջ՝ Պոլ Սեզանի դիմանկարներից[3]: 1870 թվականին Բազիլը այս նկարը պատկերում է իր՝ «Կոնդամին փողոցի արվեստանոցը» կտավում[4]:
Սկզբնաղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավը պատկանել է հեղինակի մոնպելիելցի բարեկամուհուն՝ Ժյուլի-Ֆրանսուազ Մենյե դը Սալինելին: Ներկայումս այն պահպանվում է Մենյե դը Սալինելի անձնական հավաքածուի մեջ[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Einaudi
- ↑ 2,0 2,1 Daulte, 1952, էջ 183
- ↑ Biétry-Rivierre
- ↑ Desordre
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Daulte Fr. Frédéric Bazille et son temps :
[фр.]. — Geneva : Daulte, 1952. — Vol. XXIV. — P. 183. — 217 p. — (Peintres et sculpteurs d’hier et d’aujourd’hui).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Enciclopedia dell’arte // Frédéric Bazille (1841—1870)»։ www.giovannipediconeart.org (իտալերեն)։ Վերցված է 19.06.2019
- «Frédéric Bazille. La tireuse de cartes»։ www.desordre.net (ֆրանսերեն)։ Վերցված է 19.06.2019
- Biétry-Rivierre Er.։ «La comète Bazille»։ www.lefigaro.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 19.06.2019