Գունունգ Լյոսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գունունգ Լյոսեր
Տեսակnational park of Indonesia?
Մասն էՍումատրայի խոնավ արևադարձային անտառներ
Երկիր Ինդոնեզիա[1]
ՎարչատարածքՀյուսիսային Սումատրա և Աչեհ (նահանգ)
Հիմնվել է1980
Մակերես7927 կմ², 862 975 հեկտար, 3210 կմ² (2018)[2] և 8677,89 կմ²[3]
Երկարություն150 կմ
Լայնություն100 կմ
ԲԾՄ2022 մետր
Անվանված էGunung Leuser?
ԱնդամակցությունՄարդը և կենսոլորտը
Գունունգ Լյոսերը գտնվում է Ինդոնեզիաում
Գունունգ Լյոսեր

Գունունգ Լյոսեր (ինդոն.՝ Taman Nasional Gunung Leuser), ազգային պարկ Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում՝ Հյուսիսային Սումատրա և Աչեհ նահանգների սահմանին[4]։ Ազգային պարկը կոչվում է Լյոսեր լեռան անունով, որը գտնվում է իր տարածքում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունունգ Լյոսերը ձգվում է 150 կմ երկարությամբ և ավելի քան 100 կմ լայնությամբ։ Դրա մեծ մասը ծածկված է լեռներով։ Տարածքի 40 %-ը (հիմնականում հյուսիսում) գտնվում է ավելի քան 1500 մ բարձրության վրա, և միայն 12 %-ը՝ ցածրադիր հարավային կեսում՝ 600 մետրից ցածր բարձրության վրա։ Մոտ 25 կմ այգին անցնում է ափերի երկայնքով։ Այգու տարածքում կան ավելի քան 2700 մ բարձրությամբ 11 գագաթներ, ամենաբարձր կետը Լյոսեր լեռն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 3466 մ է։

Այգում ընդգրկում է բազմաթիվ տարբեր էկոհամակարգեր։ Այգու ներսում է գտնվում օրանգուտանների պահպանության համար նախատեսված Բուկիտ Լավանգ արգելոցը։ Բուկիտ-Բարիսան Սեթալան և Քերինչի Սեբլաթ ազգային պարկերի հետ միասին Գունունգ Լյոսերը կազմում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ, որը կոչվում է Սումատրայի խոնավ արևադարձային անտառներ[5]։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունունգ Լյոսերը Սումատրայի օրանգուտանի՝ ներկայում պահպանված երկու կենսամիջավայրերից մեկն է[6]։ 1971 թվականին Հերման Ռիքսենն ստեղծել է Քեթամբե հետազոտական կայանը, որը հատուկ նվիրված էր օրանգուտանների բնակության տվյալ վայրի ուսումնասիրությանը[7]։ Այգու մյուս կաթնասուներն են Սումատրայի փիղը, Սումատրայի վագրը, Սումատրայի ռնգեղջյուրը, սիամանգը, Սումատրայի սերաուն, զամբարը և հովազակատուն[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.unesco.org/new/en/natural-sciences/environment/ecological-sciences/biosphere-reserves/asia-and-the-pacific/indonesia/gunung-leuser/
  2. https://globalconservation.org/news/2018-2019-progress-leuser-ecosystem-benkong-trumon-megafauna-san/
  3. https://www.protectedplanet.net/1251
  4. World Database on Protected Areas: «Entry of Gunung Leuser National Park». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. «Tropical Rainforest Heritage of Sumatra». UNESCO World Heritage Centre. UNESCO. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. S. A. Wich; I. Singleton; S. S. Utami-Atmoko; M. L. Geurts; H. D. Rijksen; and C. P. van Schaik The status of the Sumatran orang-utan Pongo abelii: an update(անգլ.) // Flora & Fauna International : journal. — 2003. — Т. 37. — № 1. — С. 49. — doi:10.1017/S0030605303000115
  7. S. A. Wich; S. S. Utami-Atmoko; T. M. Setia; H. D. Rijksen; C. Schürmann, J.A.R.A.M. van Hooff and C. P. van Schaik Life history of wild Sumatran orangutans (Pongo abelii)(անգլ.) // Journal of Human Evolution : journal. — 2004. — Т. 47. — № 6. — С. 385—398. — doi:10.1016/j.jhevol.2004.08.006 — PMID 15566945.
  8. «Ministry of Forestry: Gunung Leuser National Park». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 5-ին., retrieved 2010-01-07

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունունգ Լյոսեր» հոդվածին։