Գունիլա Բերգստրյոմ
Գունիլա Բերգստրյոմ շվեդերեն՝ Gunilla Bergström | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1942[1][2] |
Ծննդավայր | Գյոթեբորգ |
Վախճանվել է | օգոստոսի 23, 2021[3] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Ստոկհոլմ, Շվեդիա[4] |
Մասնագիտություն | գրող, նկարազարդող, մանկագիր և սցենարիստ |
Լեզու | շվեդերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Alfie Atkins? |
Պարգևներ | |
![]() |
Գունիլա Բերգստրյոմ (շվեդերեն՝ Gunilla Bergström, հուլիսի 3, 1942[1][2], Գյոթեբորգ - օգոստոսի 23, 2021[3], Ստոկհոլմ, Շվեդիա[4]), շվեդ գրող, լրագրող, նկարիչ-նկարազարդող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1942 թվականին Գյոթեբորգում։ 1966 թվականին ավարտել է Գյոթեբորգի համալսարանի լրագրության ֆակուլտետը և սկսել է աշխատել Aftonbladet թերթում։ Ստանալով Շվեդ գրողների միավորման ամենամյա թոշակը՝ 1975 թվականին դուրս է եկել աշխատանքից և նվիրվել գրական գործունեությանը։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավելի քան 40 գրքի հեղինակ է։ Հիմնականում հայտնի է Ալֆոնս Օբերգ (Alfons Åberg) անունով տղայի մասին պատմող գրքերի մատենաշարով։
Առաջին գիրքը՝ Mias Pappa flyttar վերնագրով (1971), պատմում էր աղջկա մասին, ում ծնողներն ամուսնալուծված են։ 1972 թվականին լույս է տեսել Ալֆոնս Օբերգի մասին շարքի առաջին գիրքը։ Քառասուն տարվա ընթացքում Ալֆոնս Օբերգը դարձել է 25 պատմության և շվեդական դասական նկար-գրքի հերոս։ Գրադարաններին բաժանած նրա գրքերի քանակով (տարեկան միլիոն գիրք) Գունիլա Բերգստրյոմը զիջում է միայն հայտնի հեքիաթագիր Աստրիդ Լինդգրենին։
Գ․ Բերգստրյոմի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզուներով։ Ընդհանուր առմամբ վաճառվել է մոտ 9 միլիոն օրինակ (միայն Շվեդիայում՝ մոտ 5 միլիոն)։ Նրա գրքերից մեկը 1985 թվականին դարձել է շվեդական առաջին մանկական գիրքը, որ թարգմանվել է արաբերենով։
Նույն թվականին Գյոթեբորգում բացվել է Ալֆոնս Օբերգի մշակույթի կենտրոն։
1979-1994 թվականներին նկարահանվել է շվեդական մուլտֆիլ՝ «Ալֆոնս Օբերգ» (4 սեզոն, 10 րոպեանոց սերիաներով)։ Մուլտսերիալը կրկնօրինակվել է անգլերենով։
Գունիլա Բերգստրյոմը հեղինակել է նաև մանկական գրքեր, որոնց հերոսներն են Միլան, Բիլը և Բոլան։ Նա հիմնել է սեփական ընկերություն՝ Bok-Makaren։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլզա Բեսկովի մրցանակ շվեդական լավագույն մանկական գրքի ձևավորման համար (1979)
- Նորվեգիայի մշակույթի նախարարության մրցանակ «Մանկական ու պատանեկան գրականության համար» (1980)
- Աստրիդ Լինդգրենի մրցանակ (1981)
- Մշակույթի՝ գրողների մրցանակ (1981)
- Գրեմիս (1988)
- Ստոկհոլմ քաղաքի պատվավոր մրցանակ (1993)
- Շուլստրյոմի մրցանակ մանկական ու երիտասարդական գրականության համար (2006)
- Emilpriset ամենամյա գրական մրցանակ (2011)
- Աստրիդ Լինդգրենի միջազգային թոշակ (2012)
- 2012 թվականին շվեդական մշակույթի, գիտության ու հասարակության համար մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Իլիս Կվորումի» ոսկե մեդալով։
Հատընտիր գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mias pappa flyttar (1971)
- God natt Alfons Åberg (1972)
- Tjuven (1973)
- Aja baja Alfons Åberg (1973)
- Raska på Alfons Åberg (1975)
- Alfons och hemlige Mållgan (1976)
- Vem räddar Alfons Åberg? (1976)
- Listigt Alfons Åberg (1977)
- Alfons och odjuret (1978)
- Ramsor & Tramsor om Bill och Bolla (1979)
- Tokigt & Klokigt, mera rim med Bill och Bolla (1980)
- Är du feg Alfons Åberg? (1981)
- Var är bus-Alfons? (1982)
- Who’s Scaring Alfie Atkins? (1983)
- Lycklige Alfons Åberg (1984)
- Alfons och Milla (1985)
- Kalas Alfons Åberg (1986)
- Hokus Pokus Alfons Åberg! (1987)
- Bara knyt Alfons! (1988)
- Vad sa pappa Åberg? (1989)
- Alfons egna saker (1990)
- Alfons tycker om (1990)
- Där går Tjuv-Alfons! (1991)
- Milla mitt-i-natten (1991)
- Ingen sak sa Milla (1992)
- Mera monster, Alfons! (1992)
- Alla möjliga Alfons (1992)
- Mera miner med Alfons (1992)
- Trall-fonsar. Visor med Alfons Åberg (1992)
- Hurra för pappa Åberg! (1993)
- Milla mitt-i-godiskriget (1993)
- Näpp! sa Alfons Åberg (1994)
- Lösgodis — fickan full (1994)
- Lösgodis — en påse till (1994)
- Titta — peka Alfons Åberg (1994)
- Flyg sa Alfons Åberg (1997)
- Osynligt med Alfons (1998)
- Hurra för Alfons Åbergs far (1998)
- Hur långt når Alfons Åberg? (2002)
- Alfons ABC (2002)
- Alfons och soldatpappan (2006)
- Stora boken om Bill & Bolla (2007)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.familjesidan.se/cases/1b16dc54-d652-4a4c-80ee-459453636730
- ↑ 4,0 4,1 4,2 Författaren Gunilla Bergström är död — Sveriges Television.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 40 år med Alfons(շվեդ.)
- Գունիլա Բերգստրյոմ (անգլ.) Internet Movie Database կայքում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գունիլա Բերգստրյոմ կատեգորիայում։ |
|
- Հուլիսի 3 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Օգոստոսի 23 մահեր
- 2021 մահեր
- Ստոկհոլմ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Մանկագիրներ
- Շվեդ գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 21-րդ դարի գրողներ
- Շվեդ լրագրողներ
- Շվեդ մանկագիրներ
- Գրողներ ըստ մրցանակի
- Շվեդ կին գրողներ
- Շվեդ սցենարիստներ
- 21-րդ դարի կին գրողներ