Գունար Կրոլլիս
Գունար Կրոլլիս լատիշ․՝ Gunārs Krollis | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1932[1] (90 տարեկան) |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Լատվիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Պարգևներ |
Գունար (Գունարս) Կրոլլիս (լատիշ․՝ Gunārs Krollis, հունիսի 23, 1932[1], Ռիգա, Լատվիա), խորհրդային և լատվիացի գծանկարիչ։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1932 թվականի հունիսի 23-ինմ Ռիգայում։ Կինը կերամիկական նկարիչ Իզաբելլա Կրոլլեն էր։
Ավարտել է Ռիգայի Յա. Ռոզենտալի անվան գեղարվեստի միջնակարգ դպրոցը (1953) և Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի գծանկարչություն բաժինը (1960)։
Որպես նկարիչ աշխատել է Զվայգզնե ամսագրում (1960-1965)։ 1975 թվականից եղել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի ուսուցիչ, օֆորտային արվեստանոցի ղեկավար (1990 թվականից), պրոֆեսոր (1987), արվեստի մագիստրոս (1992)։
Եղել է Լատվիայի նկարիչների միության անդամ (1963 թվականից), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1988), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ (1992)[2]։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցահանդեսներին մասնակցել է 1956 թվականից։ Աշխատում է հաստոցավոր գրաֆիկի ոլորտում` վիմագրություն, լինոգրավյուր և օֆորտ, հաստոցավոր գեղանկարչություն` ջրաներկով, յուղաներկով և ակրիլային ներկերով։ Նկարազարդել է ավել քան 100 գիրք։ Նախագծել է «Լատվիայի հանզեյան քաղաքներ» մետաղադրամների ձևավորումը և պատկերազարդումը։ «Ժամանակի երկու գույնը» գրքի հեղինակն է։
Առավել հայտնի աշխատանքներից են` «Իմ Ռիգան» (1966), «Սկիզբ» (1967), «Ամառային հպում» (1978), «Կոնդորի նշանի տակ» (1985), «Աշտարակ», «Լաբիրինթոս» (1990-1991), «Թագավորական այգիներ» (1996), «Հարյուրամյա Ռիգան» (1999), «Որմնանկարներ» (2003) կտավները[3]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լատվիական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1971)
- Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1979)
- Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության մրցանակ` խորհրդային երիտասարդության վերաբերյալ մի շարք գրաֆիկական աշխատանքների ստեղծման համար (1967)
- Լատվիական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր արվեստի բնագավառում` «Լիդումսի» կոլտնտեսության աշխատավորներին նվիրված եռածալիկ նկարի և 1980-1982 թվականներին այլ աշխատանքների ստեղծման համար(1982)
- Նիդերլանդներում Մաստրիխտսկի գրաֆիկական բիեննալի առաջին մրցանակ (1994)
- Լատվիայի նկարիչների միության ոսկե մեդալ (1999)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Մեդալներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Māksla un arhitektūra biogrāfijās. — [Rīga] : Latvijas enciklopēdija : Preses nams, 1995-[2003]. — (Latvija un latvieši). 1.sēj. Kal-Rum / atb. red. Andris Vilsons; aut.: Vaidelotis Apsītis, Laila Baumane … [u.c.]. — Rīga : Latvijas enciklopēdija, 1996. — 239 lpp. : il. ISBN 5-89960-057-8 ISBN 5-89960-059-4
- ↑ Gunārs Krollis // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gunārs Krollis. Rīga, 1968 (լատիշերեն)
- Māksla un arhitektūra biogrāfijās. Atb. red. A. Vanaga — Rīga, 2000 (լատիշերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Интервью Г. Кроллиса газете «Час»(չաշխատող հղում)
|