Գունարս Բիրկերտս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գունարս Բիրկերտս
Ծնվել էհունվարի 17, 1925(1925-01-17)[1][2]
ԾննդավայրՌիգա, Լատվիա[3]
Մահացել էօգոստոսի 15, 2017(2017-08-15)[4] (92 տարեկանում)
Վախճանի վայրNeedham, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԿրթությունRiga State Gymnasium No.1
ԱշխատավայրՄիչիգանի համալսարան
ՊարգևներՀռոմի մրցանակ, Q16361766?, Երեք աստղերի շքանշան և Fellow of the American Institute of Architects
Gunnar Birkerts Վիքիպահեստում
Լատվիայի ազգային գրադարան
Քեմփերի ժամանակակից արվետի թանգարան, Կանզաս Սիթի, Միսուրի, Բիրկերտսի նախագիծ, 1992—1994 թվականներ
Մինեապոլիսի դաշնային պահուստային բանկ, 1973 թվական, (ներկայումս՝ Marquette Plaza), իր սկզբնական տեսքով

Գունարս Բիրկերտս (լատիշ․՝ Gunārs Birkerts; հունվարի 17, 1925(1925-01-17)[1][2], Ռիգա, Լատվիա[3] - օգոստոսի 15, 2017(2017-08-15)[4], Needham, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), լատվիական ծագումով ամերիկացի ճարտարապետ, որն իր կարիերայի մեծ մասում աշխատել է Դեթրոյթ քաղաքի, Միչիգան, մետրոպոլիտենի վրա: Լատվիայի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ: Երեք աստղի շքանշանշանի սպա[5]:

Կորնինգի հակահրդեհային կայանի շենքի ճակատային մասը և հարկի նախագիծը[6]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունարս Բիրկերտսը ծնվել է Լատվիայում, սակայն արտագաղթել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին: Ավարտել է Շտուտգարտի համալսարանի բարձրագույն տեխնիկական դպրոցը (Շտուտգարտ, Գերմանիա): 1949 թվականին Բիրկերտսը եկել է Միացյալ Նահանգներ և աշխատել Perkins and Will, այնուհետև՝ Էերո Սաարրինենայի, և վերջապես Մինորա Յամասակիի գրասենյակում, այնուհետև բացել է իր սեփական գրասենյակը Դեթրոյթի արվարձաններում:

Բիրկերտսը եղել է Birkerts and Straub ընկերության համասեփականատեր, որը վերակազմակերպումից հետո հայտնի է դարձել որպես Gunnar Birkerts and Associates (Գունարս Բիրկերտս և գործընկերներ): Ընկերությունը 1962, 1970 և 1973 թվականներին Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի կողմից իր նախագծերի համար պատվավոր պարգևներ է ստացել, ինչպես նաև բազմաթիվ մրցանակներ Միչիգանի ճարտարապետների միության կողմից:

1959 թվականին Բիրկերտսը սկսեց դասավանդել Միչիգանի համալսարանի ճարտարապետության և քաղաքաշինության ֆակուլտետում և դասավանդել է մինչև 1990 թվականը: Ճարտարապետության համալսարանական դպրոցների ասոցիացիան (ACSA) 1989-90 թվականներին Բիրկերտսին պարգևատրեց պատվավոր պրոֆեսորի կոչմամբ: Գունարս Բիրկերտսը նաև Իլինոյսի համալսարանի պատվավոր պրոֆեսոր էր, Հռոմի Ամերիկյան ակադեմիայի ռեզիդենտ պրոֆեսոր, Լատվիայի ճարտարապետների միության անդամ, Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ և Ռիգայի տեխնիկական համալսարանի օտարերկրյա անդամ:

Բիրկերտսը ԱՄՆ-ում մի շարք նշանավոր շենքերի հեղինակն է, այդ թվում՝ Մինեապոլիսի դաշնային պահուստային բանկը, Կորնինգի ապակու թանգարանը, Հյուսթոնի ժամանակակից արվեստի թանգարանը, Այովայի համալսարանի իրավաբանական քոլեջը, Դուլութի հանրային գրադարանային շենքը, Մինեսոտա[7], և ԱՄՆ դեսպանատունը Վենեսուելայում: Նրա վերջին նախագիծը Ռիգայում գտնվող Լատվիայի ազգային գրադարանի շենքը («Լույսի ամրոց»)՝ կառուցված 2014 թվականին[8]:

Գունարս Բիրկերտսը մահացել է 2017 թվականի օգոստոսի 15-ին Նիդեմում, Մասաչուսեթս, գտնվող իր տանը սրտանոթային անբավարարությունից[9][10]:

Գունարս Բիրկերտսի որդին հայտնի գրական քննադատ Սվեն Բիրկերտսն է:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտի կողմից շնորհվել է կրթաթոշակ: 1971 թվականին Լատվիայի ճարտարապետների ասոցիացիայի անդամ է: Նա նվաճել է բազմաթիվ անհատական ​​պարգևներ, այդ թվում՝ 1971 թվականին Graham հիմնադրամի կրթաթոշակը, 1980 թվականին Միչիգանի ճարտարապետների միության ոսկե մեդալը և ճարտարապետության, Ամերիկյան ակադեմիայի և արվեստի և գրականության ինստիտուտի Արնոլդ Բրունների հիշատակի մրցանակը 1981 թվականին: 1993 թվականին ստացել է «Միչիգանի նահանգի տարվա նկարիչ» մրցանակը: 1990 թվականին Բիրկերտսը ստացել է Ռիգայի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: 1995 թվականին Լատվիայի Հանրապետության երեք աստղերի շքանշանանակիր է, իսկ 2000 թվականին արժանացել է Լատվիայի գիտությունների ակադեմիայի մեծ մեդալին:

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Birkerts, Gunnar, Gunnar Birkerts — Metaphoric Modernist, Axel Menges, Stuttgart, Germany 2009; ISBN 978-3-936681-26-0
  • Birkerts, Gunnar, Process and Expression in Architectural Form, University of Oklahoma Press, Norman OK 1994; ISBN 0-8061-2642-6
  • Birkerts, Gunnar, Subterranean Urban Systems, Industrial Development Division-Institute of Science and Technology, University of Michigan 1974
  • Kaiser, Kay, The Architecture of Gunnar Birkerts, American Institute of Architects Press, Washington DC 1989; ISBN 1-55835-051-9
  • Martin, William, Gunnar Birkerts and Associates (Yukio Futagawa, editor and photographer), A. D. A. Edita (GA Architect), Tokyo 1982
  • Gunnar Birkerts & Associates, IBM Information Systems Center, Sterling Forest, N. Y., 1972; Federal Reserve Bank of Minneapolis, Minnesota, 1973 (Yukio Futagawa, editor and photographer), A. D. A. EDITA (GA Architecture), Токио, 1974

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]