Գույքի ապահովագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գույքի ապահովագրություն, շարժական և անշարժ գույքի ապահովագրությունը կորստից, վնասվելուց կամ ոչնչացվելուց։ Հիմնականում այսպիսի ապահովագրության առարկան են հանդիսանում թանկարժեք իրեր, արտադրական սարքավորումներ, շենքեր, շինություններ և այլն։ Տարբեր ապահովագրական ընկերություններ առաջարկում են ինչպես ընդհանուր գույքային ապահովագրություններ, այնպես էլ մասնավոր պատահարների դեպքում գործող (հրդեհ, տարերային աղետ, գողությունից և այլ ռիսկեր)։

Բացառություններ[խմբագրել]

Սովորաբար ապահովագրողը չի փոխհտուցում վնասը, եթե դա հետևանք է.

  1. պատերազմի, քաղաքացիական պատերազմի,
  2. միջուկային բնույթի աղետի,
  3. պահոցներում գտնվող իրարի վնասվելը՝ ջերմաստիճանի փոփոխման հետևանքով,
  4. էլեկտրական սարքերի դեպքում՝ գերլարված գործարկամ հետևանքով։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • 2001 թ. սեպտեմբերի 11-ի կործանված Երկվորյակ աշտարակների համար որպես ապահովագրական փոխհատուցում հատկացվել է 4,5 միլիարդ $։