Գույնզգույն խխունջ
| Գույնզգույն խխունջ | ||
|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||
|
||
| Լատիներեն անվանում | ||
| Cepaea hortensis
(O. F. Müller, 1774)
|
||
| Հատուկ պահպանություն | ||
|
|
Գույնզգույն խխունջ (լատին․՝ Cepaea hortensis), փորոտանիների դասին պատկանող փափկամարմին կենդանատեսակ[1]։
Գտնվում է հատուկ պահպանության տակ, որպես քիչ մտահոգող տեսակ։ Հայտնաբերվել է 1774 թվականին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն փափկամարմինների տիպիկ ներկայացուցիչ անտառախխունջի՝ գույնզգույն խխունջի խեցու ելուզանցքն ունի չափազանց վառ և ցայտուն արտահայտված գունավորում։ Սեռական օրգանի վրա կան չորս և ավելի գեղձեր այն դեպքում, երբ սովորական անտառախխունջն այս հատվածում ունի առավելագույնը երեք գեղձ։
Խխունջի խեցին դեղին է, որի վրա կան շագանակագույն կամ սև շերտեր, որոնց տրամագիծը կազմում է 25 մմ։ Առանձնյակին բնորոշ է գենետիկական երկձևությունը, որն իրենից ներկայացնում է դիմորֆիզմի դրսևորում միևնույն տեսակի օրգանիզմում։ Դրանք տարբերվում են մորֆո-ֆիզիոլոգիական հատկանիշներով։
Տարածվածություն և կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակը լայնորեն տարածված է Եվրոպա աշխարհամասի արևմտյան և կենտրոնական շրջաններում։ Ակտիվ շրջանը համարվում է մարտից մինչև ուշ հոկտեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածը։ Այս շրջանում էլ տեղի է ունենում գույնզգույն խխունջների բազմացումը։
Սնվում են հիմնականում ջրիմուռներով։ Այս անողնաշարավորները որևէ լուրջ վտանգ չեն սպառնում այգեգործական տնտեսությունների համար, չնայած նրան, որ մակաբուծությունը վերջիններիս կենսակերպի անբաժանելի մասն է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բրեմ Ա.Ե. Կենդանիների կյանքը. — Մոսկվա, Ռուսաստան, 2004. — С. 1081. — 1192 с. — 5000 экз. — ISBN 5-85197-214-9
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գույնզգույն խխունջ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գույնզգույն խխունջ» հոդվածին։ |
| ||||||
