Գումա (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գումա
աբխ.՝ Гәыма, վրաց.՝ გუმა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետՍուխումի մունիցիպալիտետ
ԲԾՄ380 մ
Բնակչություն38 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Գումա (գյուղ) (Աբխազիա)##
Գումա (գյուղ) (Աբխազիա)

Գումա կամ Շրոմա (աբխազերեն՝ Гәыма, վրացերեն՝ გუმა, შრომა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 23 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 380 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 223 մարդ` հիմնականում հայեր[1][2] , իսկ 1989 թվականին՝ 104 մարդ[3], կրկին հիմնականում հայեր[4]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով, գյուղում ապրում էր 38 մարդ, որից 33 (86,8%) - հայեր, 4 (10,5%) - ռուսներ և 1 (2,6%) - վրացի[5]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, թեյի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց և բուժկայան։

Հիմնադրել են Տրապիզոնից գաղթած հայերը` 1894 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 247