Գուլլի Պետրինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուլլի Պետրինի
շվեդերեն՝ Gulli Petrini[1]
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1867(1867-09-30)[2][3]
ԾննդավայրJakob and Johannes parish, Շվեդիա[2][4][3]
Մահացել էապրիլի 8, 1941(1941-04-08)[2][5] (73 տարեկան)
Մահվան վայրԿունգսհոլմ, Շվեդիա[2][5]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[6]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[1][7]
Մայրենի լեզուշվեդերեն[1][7]
ԿրթությունWallinska skolan? (մայիսի 16, 1887)[2] և Ուփսալայի համալսարան[2]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[7]
Մասնագիտությունուսուցչուհի, կանանց իրավունքների պաշտպան, ֆիզիկոս և սուֆրաժիստ
ԱշխատավայրCountry Association for Women's Suffrage?[2], Q10685090?[2] և Whitlockska samskolan?[2]
ԱմուսինHenrik Petrini?[2]
Ծնողներհայր՝ Carl Jacob Rossander?[2][4][3], մայր՝ Emma Maria Godenius?[3][2]
Զբաղեցրած պաշտոններQ99229812?, խորհրդի անդամ, ընկերության նախագահ և ընկերության նախագահ
ԱնդամությունFöreningen för kvinnans politiska rösträtt i Växjö?[8], centralstyrelsen i landsföreningen för kvinnans politiska rösträtt?[1] և Föreningen för kvinnans politiska rösträtt i Växjö?[7]
Commons-logo.svg Gulli Petrini Վիքիպահեստում

Գուլլի Շարլոտ Պետրինի (շվեդերեն՝ Gulli Charlotta Petrini, սեպտեմբերի 30, 1867(1867-09-30)[2][3], Jakob and Johannes parish, Շվեդիա[2][4][3] - ապրիլի 8, 1941(1941-04-08)[2][5], Կունգսհոլմ, Շվեդիա[2][5]), շվեդ ֆիզիկոս, գրող, կանանց և քաղաքական գործիչների իրավունքների պաշտպանության պայքարի ակտիվիստ։ 1903 թվականից մինչև 1914 թվականը եղել է Ստոկհոլմում կանանց ընտրական իրավունքի ազգային ասոցիացիայի տեղական բաժանմունքների նախագահ, ինչպես նաև եղել է Վեքշյոյի քաղաքային խորհրդի կազմում՝ 1910 թվականից մինչև 1914 թվականն այնտեղ ներկայացնելով լիբերալներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլլի Պետրինին ծնվել է 1867 թվականի սեպտեմբերի 30-ին՝ պրոֆեսոր Կառլ Յակոբ Ռոսանդերի և Էմմա Մարիա Գոդենիուսի ընտանիքում[9]։ 1887 թվականին ավարտել է Վալիսկա դպրոցը, իսկ 1901 թվականին փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել Ուփսալայի համալսարանից։ 1902 թվականին Գուլլին ամուսնացել է իր համադասարանցու՝ Հենրիկ Պետրինիի հետ։ 1902 թվականից մինչև 1906 թվականը Վեքշյոյի անաց ավագ դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ, իսկ 1914 թվականից մինչև 1931 թվականը դասավանդել է Ստոկհոլմի կանանց տարբեր դպրոցներում[10][11]։

Գուլլի Պետրինին հետաքրքրվել է կանանց շարժմամբ դեռևս 1890-ականներին Ուփսալայում սովորելու տարիների, որտեղ նա հաճախ այցելում էր Աննա-Մարգրետա Հոլմգրենի շուրջ ստեղծված խմբակ։ Նրա այս շարժման նկատմամբ հետաքրքրությունը հարստացավ սեփական կյանքի հանգամանքներից, ինչը սովորական չէր այդ ժամանակի կանանց համար։ Իր առաջադիմական հոր աջակցությամբ նա կրթություն է ստացել համալսարանում, ինչը դեռ սովորական և անվիճելի երևույթ չէր։ Պետրինին զբաղվում էր նաև մասնագիտական գործունեությամբ, չնայած այն բանին, որ նա ամուսնացած էր, և այդ ժամանակ ընդունված էր, որ ամուսնացած կանայք չպետք է աշխատեն։ Պետրինին սկսել է ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ 1904 թվականից, երբ Վեքշյոյում դարձել է սուֆրաժիստական շարժման տեղի բաժանմունքի անդամ և շվեդական ընտրական իրավունքի համար շարժման ականավոր գործիչ[9][10][12]։

Գուլլի Պետրինին մահացել է 1941 թվականի ապրիլի 8-ին, Ստոկհոլմում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barbro Hedvall (2011). Susanna Eriksson Lundqvist. red.. Vår rättmätiga plats. Om kvinnornas kamp för rösträtt.. Förlag Bonnier. 978-91-7424-119-8
  • Gulli C Petrini, urn: sbl:7193, Svenskt biografiskt lexikon (art av Hjördis Levin), hämtad 2015-09-05.