Գուլի ստավկիրկա
Գուլի ստավկիրկա նորվ.՝ Gol stavkirke | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | հիմնակմախքային եկեղեցի և մշակութային ժառանգության օբյեկտ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նորվեգիայի ժողովրդական թանգարան, Օսլո (նախկինում ՝ Գուլ, Բուսկերուդ կոմսություն) |
Թեմ | Diocese of Oslo? |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | Պահպանվում է պետության կողմից |
Մասն է | Նորվեգիայի մշակույթի պատմության թանգարան |
Ժառանգության կարգավիճակ | Նորվեգիայի պատմական ժառանգության վայր |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական տիպ | Ստավկիրկա |
Կառուցման սկիզբ | 1157 |
Կառուցման ավարտ | 1216 |
Հիմնադրված | 12-րդ դար |
Առաջին հիշատակում | 1309 |
Շինանյութ | Փայտ |
Կոորդինատներ: 59°54′28.824169744006″ հս․ լ. 10°41′0.044860940802983″ ավ. ե. / 59.90800671381777676° հս․. լ. 10.68334579470577772042° ավ. ե. |
Գուլի ստավկիրկա (նորվ.՝ Gol stavkirke), 14 կայմից կազմված 13-րդ դարի հիմնակմախքային եկեղեցի, Նորվեգիայի պահպանված 28 եկեղեցիներից մեկը: Կառուցվել է Բուսկերուդ կոմսության Գուլ կոմունայի համանուն գյուղում, սակայն 1885 թվականին տեղափոխվել է Օսլո: Ներկայումս Գուլի ստավկիրկան հանդիսանում է Նորվեգիայի ժողովրդական թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից, որը տեսնելու համար Օսլոյի Բյուգդոյ թերակղզի են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուլի ստավկիրկան սկզբնական շրջանում կոչվել է Գարքյար եկեղեցի նորվ.՝ Garðar kirkja և տեղակայված է եղել Գուլի ներկայիս եկեղեցուց 500 մ հարավ-արևմուտք: Փայտի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ եկեղեցին կառուցվել է 1212 թվականին՝ չնայած առկա են ավելի հին մասեր, որոնք թվագրվում է 1157 թվականով: Եկեղեցու կառուցվածքի բազմաթիվ տարրեր նման են Հեգեի ստավկիրկայում առկա մասերին: Հնարավոր է, որ երկուսն էլ պատրաստվել են նույն վարպետի կողմից: Եկեղեցու մասին առաջին հիշատակությունը թվագրվում է 1309 թվականով[1]։ Ենթադրվում է, որ ստավկիրկան պահպանել է իր նախնական տեքսը մինչև 1600-ական թվականներին: Մինչ այդ թվականը կառույցը ունեցել է նաև նավում առանձնացված դաս: 1694 թվականին եկեղեցին ենթարկվում է վերակառուցման, մասնավորապես, ավելացվում են պատուհաններ: Մոտավորապես 1730-ական թվականներին նավի հյուսիսային կողմում կառուցվել է սրահ, որից հետո ամբողջովին ձևափոխվել է դասը: Դասի քանդումից հետո շինարարական նյութերը օգտագործվել են նոր եկեղեցու շինարարության ժամանակ, ինչը էականորեն հեշտացրել են հետագայում իրականացված վերակառուցումը: 1802—1803 թվականներին եկեղեցին ընդարձակվել է. նավի շուրջ գտնվող դահլիճը քանդվել է, իսկ արևմտյան մուտքը ամբողջովին վերակառուցվել:
Տեղափոխում և վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
1870-ական թվականների վերջերին Գուլ կոմունայի իշխանությունները որոշում են նոր եկեղեցի կառուցել: Այն ժամանակների չգրված կանոններով հին եկեղեցին պետք է քանդվեր՝ իր տեղը զիջելու համար նորին, որը կառուցվեց 1882 թվականին: Նորվեգիայի մշակութային ժառանգության պահպանման միությունը փորձեց կեղեցին պահպանել նույն տեղում, որտեղ կառուցվել է: Չհաջողվեց տեղական իշխանություններից ստանալ նման համաձայնություն՝ 200 նորվեգական կրոնով գնում է եկեղեցին պայմանով, որ այն պետք է կտեղափոխվի նոր եկեղեցու կառուցումից հետո: Սկզբնական շրջանում հուշարձանների պահպանության միությունը չէր կողմնորոշվում, թե որտեղ կարող է տեղափոխել հուշարձանը: Երբ 1881 թվականին թագավորական պատմական հավաքածուի մի մասը տեղավորվեց Բյուգդոյ թերակղզում, նրանց մոտ միտք առաջացավ, որ լավագույն տարբերակը այնտեղ տեղափոխելն է: Միությունը դիմեց թագավորին ներկայացնելով, որ իրենք կարողացել են հավաքել ընդամենը 387 նորվեգական կրոն, իսկ տեղափոխման ամբողջական ծախսը կազմում է 6500 նորվեգական կրոն: Թագավորը եկեղեցու տեղափոխման ամբողջ ծախսը իր վրա վերցրեց և այդպիսով հուշարձանի սեփականության իրավունքը անցավ նրան:
1884 թվականի մարտին եկեղեցին արդեն առանձին մասերի էր բաժանվել և պատրաստ էր տեղափոխման: 1885 թվականին Վլադիմիր Հանսենի նախագծով կրկին վերակառուցվեց: Նրա առջև խնդիր էր դրվել եկեղեցին վերականգնել հնարավորինս իր նախնական տեսքով: Այդ նպատակով Հանսենը սկսեց ուսումնասիրել Բորգունդեի ստավկիրկան, որի տեսքը հետագայում նաև հիմք է հանդիսացել այլ եկեղեցիների կառուցման համար: Բորգունդեի եկեղեցու վրայի վիշապների նման Հանսենը պատրաստեց նաև Գուլի եկեղեցում: Այսպիսով եկեղեցու ժամանակակից կառուցվածքում առկա են 12-13-րդ դարերից մնացած տարրեր:
Նախքան Հանսենի վերակառուցումը եկեղեցու տեսքի մասին կարելի է պատկերացում կազմել Յոհան Նիկոլայ Պրամի նկարից, որը ստեղծվել է 1846 թվականին:
Ճարտարապետական նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին կառուցվել է սոճու փայտից հատուկ հին տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն է տվել կոնստրուկցիայի բազմաթիվ դետալների լավ պահպանվել մինչև մեր օրերը: Եկեղեցին դասվում է հիմնակմախքային եկեղեցիների շարքին:
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին ունի վեց հարկ, որոնցից յուրաքանչյուրը, տեղակայված լինելով մյուսի վրա, որքան բարձրանում է, այնքան չափերով փոքր է դառնում:
Կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Epcot» զբոսայգու ստավկիրկա (1988)[խմբագրել | խմբագրել կոդը]
1982 թվականին в составе ԱՄՆ Օռլանդո քաղաքի Disney World-ի կազմում ստեղծվեց համաշխարհային մշակույթին նվիրված «Epcot» զբոսայգի: 1988 թվականին «Աշխարհի ցուցափեղկ» հարթակում բացվեց նորվեգական տաղավար, որտեղ Նորվեգիայից դուրս առաջին անգամ ներկայացվեց Գուլի ստավկիրկայի կրկնօրինակը: Այստեղ ներկայացված ստավկիրկան միայն արտաքինից է հիշեցնում Գուլի եկեղեցին, իսկ ներսում տեղակայված է նորվեգական մշակույթի թանգարանը, որը մեծ ազդեցություն է թողել «Սառցե սիրտը» մուլտֆիլմի հեղինակների վրա:

Գուլեի ստավկիրկա (1994)[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուլ կոմունայի բնակիչները իրենց ափսոսանքը հայտնեցին Գուլի 13-րդ դարի ստավկիրկայի կորստի առթիվ՝ որպես զբոսաշրջային տեսարժան վայր և կարևոր տնտեսական գործոն: Այդ իսկ պատճառով 1994 թվականին որոշվեց հին եկեղեցու տեղում վերսեղծել հին եկեղեցին: Այն ներկայումս գտնվում է «Middelalderparken» բացօթյա թանգարանում միջնադարյան եկեղեցիների այլ կրկնօրինակների կողքին: 1994 թվականին դեռևս ամբողջությամբ չկառուցված եկեղեցին հրդեհելու փորձ է կատարվել: Նույն թվականին այն օծվել է արքայադուստր Ռանգհիլդայի ներկայությամբ: Նոր եկեղեցու ներքին տեսքը տարբերվում է Օսլոյում գտնվող հին եկեղեցու տեսքից: Բնակիչների պահանջով նոր եկեղեցում բացակայում է 17-րդ դարի արձանագրությունների կրկնօրինակը:

Սկանդինավյան մշակութային ժառանգության այգու ստավկիրկա (2001)[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականին ԱՄՆ-ի Մայնոտ բնակավայրում բացվեց սկանդինավյան մշակույթին նվիրված զբոսայգի, որտեղ ներկայացվեցին սկանդինավյան 5 երկրների ձեռքբերումները: Նորվեգական այլ տեսարժան վայրերից բացի զբոսայգում ներկայացվեց նաև Գուլի ստավկիրկայի կրկնօրինակը, որի վերջնական շինարարությունը ավարտվեց 2001 թվականին: Նորակառույց եկեղեցու ներսը տարբերվում է օրիգինալից: Եկեղեցու շինարարության համար նախատեսված դետալների մի մասը պատրաստվել են ԱՄՆ-ում, իսկ մյուս մասը՝ Նորվեգիայում:[2]
Ստավյորդի ստավկիրկա (2006)[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին 73-ամյա ատաղձագործ Մագնուսը որոշում է իր այգում կառուցել Գուլի եկեղեցու կրկնօրինակը: Շինարարության ընթացքում օգտագործվել է 1500 մ սոճու փայտից տախտակ: Տանիքը պատրաստելու համար օգտագործվել է 4200 հատ կղմինդր: 10 մ բարձրություն ունեցող եկեղեցու շինարարությունը վերջնականապես ավարտվեց 2006 թվականին[3][4]։
Գուլի 13-րդ դարի ստավկիրկայի լուսանկարներ (Օսլո)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Yasuo Sakuma, Ola Storsletten Die Stabkirchen Norwegens. Meisterwerke nordischer Baukunst. — Augsburg, 1997. — С. 78-83. — ISBN 3-86047-239-9(նորվ.)
- ↑ «Gol Stave Church Museum, The Scandinavian Heritage Association, Minot North Dakota USA»։ www.scandinavianheritage.org։ Վերցված է 2015-12-23(անգլ.)
- ↑ «73-åring bygger egen stavkirke»։ www.ta.no։ Վերցված է 2015-12-23(նորվ.)
- ↑ «Bygger stavkirke i hagen»։ Aftenbladet։ Վերցված է 2015-12-23(նորվ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գուլի ստավկիրկայի մասին տեղեկատվություն Stavkirke.org կայքում:(նորվ.)
- Նորվեգիայի մշակույթի նախարարության կայք. Գուլի եկեղեցի:(նորվ.)
- Գուլի եկեղեցու լուսանկարներ:(նորվ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Christie, Sigrid and Håkon (1981) Gol kirke, i Norges kirker – Buskerud.(նորվ.)
- Bugge Gunnar, Mezzanotte Bernardino (1994) Stavkirker.(նորվ.)
- Tschudi-Madsen, Stephan (1993) På nordmanns vis : Norsk folkemuseum gjennom 100 år.(նորվ.)