Գուդրիկ-Պիգոտ աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուդրիկ-Պիգոտ աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ683
Երկիր ԱՄՆ
ՎայրԹուսոն և Արիզոնա
ԲԾՄ747 մետր
Անվանված էՋոն Գուդրիկ[1] և Edward Pigott?[1]
Կայքgpobs.home.mindspring.com/gpobs.htm

Գուդրիկ-Պիգոտ աստղադիտարան (անգլ.՝ Goodricke-Pigott Observatory, ՄԱՄ կոդը՝ 683), մասնավոր աստղադիտարան ԱՄՆ Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում[2]։ Աստղադիտարանը հիմնվել է 1996 թվականի հոկտեմբերի 26-ին, և այդ գիշեր դիտարկումները սկսվել են Հեյլ-Բոպպի գիսաստղի լուսանկարումով։

Աստղադիտարանը անվանվել է երկու Յորքում 18-րդ դարում ապրող անգլիացի ասղագետներ Ջոն Գուդրիկի և Էդվարդ Պիգոտի պատվին։

Աստղադիտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանում բացման օրից գործում է Celestron C14, 0,35 մետր ապերտուով f/11 Շմիդտ-Կասեգրեյն աստղադիտակը։ Աստղադիտակը հետագայում բարելավվել է նոր օպտիկայով և շարժիչով, և դրանից հետո աստղադիտակին է կցվել ST-4 աստղ հետևող սարքը աստղադիտակի սխալանքը ուղղելու համար։

Կիրառվում է ևս մեկ աստղադիտակ, որը իրենից ներկայացնում է պարզապես մեծ տեսախցիկ ուղղված դեպի երկինք, այն անվանվում է MOTESS (Moving Object and Transient Event Search System)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://gpobs.home.mindspring.com/gpobs.htm
  2. «Goodricke-Pigott Observatory». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]