Գուգլ Թարգմանիչ
| Գուգլ Թարգմանիչ | |
|---|---|
| translate.google.com | |
| Տեսակ | machine translation software? և կայք[1] |
| Երկիր | |
| Սեփականատեր | Գուգլ |
| Հեղինակ | Գուգլ |
| Փակված | ապրիլ 2006 |
| Google Translate Վիքիպահեստում | |
Google Թարգմանիչ (Google Translate), Գուգլ ընկերության առցանց, մեքենայական թարգմանության ծառայություն։ Հնարավորություն է տալիս 64 լեզվով թարգմանել տեքստ, փաստաթուղթ (նիշք) և կայքէջ։ Թարգմանության որակը տարբերվում է ըստ լեզվի. ավելի գործածական լեզուները ավելի լավ են թարգմանվում։ Ծրագիրը կատարելագործվում է երկու եղանակով. գնահատական (ֆիդբեք) է ստացվում ծառայությունից օգտվողից. ծրագիրը ինդեքսավորում և վերլուծում է համացանցում առկա թարգմանությունները (օրինակ երկու լեզվով նույն կայքը կամ նույն լրագրային հոդվածը)։
Google Թարգմանիչը մեկնարկել է 2006 թ. ապրիլի 28-ին։ 2010-ից թարգմանում է նաև հայերենով։
Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Google թարգմանիչը կարող է թարգմանել վեբ-էջեր և որոնել այլ լեզուներով թարգմանված ինֆորմացիա: Վեբ դիզայներների համար ընկերության աշխատակիցները մշակել են սցենար, որը թույլ է տալիս կազմակերպել կայքի թարգմանությունը բոլոր մատչելի լեզուներով[2]: Սակայն, ինչպես ավտոմատ թարգմանության այլ գործիքներ, այնպես էլ Google թարգմանիչը ունի սահմանափակումներ: Այն հնարավորություն է տալիս օգտվողին, ամբողջովին պատկերացնել թարգմանվող նյութի բովանդակությունը, սակայն ճշգրիտ թարգմանություն տրամադրել չի կարող: Վեբ ծրագրավորողները մշտապես աշխատում ենք թարգմանության որակի վրա, զարգանում են այլ լեզուներով թարգմանություններ[3]:
Google թարգմանիչը հնարավորություն է տալիս թարգմանություններ կատարելէ 103 լեզուներով:
ադրբեջաներեն
ալբաներեն
ամհարերեն
անգլերեն
արաբերեն
հայերեն
աֆրիկանս
բասկերեն
բելառուսերեն
բենգալերեն
բիրմերեն
բուլղարերեն
բոսնիերեն
ուելսերեն
հունգարերեն
վիետնամերեն
հավայերեն
գալիսերեն
հունարեն
վրացերեն
հնդկերեն
դանիերեն
զուլու
եբրայերեն
իգբո
իդիշ
ինդոնեզերեն
իռլանդերեն
իսլանդերեն
իսպաներեն
իտալերեն
յորուբա
ղազախերեն
հնդկերեն
կատալոներեն
ղրղզերեն
չինարեն
/
կորեերեն
կորսիկերեն
Հաիթիի կրեոլյան լեզու
քրդերեն
քմերերեն
կոսա
լաոսերեն
լատիներեն
լատիշերեն
լիտվերեն
լյուքսեմբուրգերեն
մակեդոներեն
մալագասերեն
մալայերեն
մալայալամ
մալթայերեն
մաորի
մարատհի
մոնղոլերեն
գերմաներեն
նեպալերեն
նիդեռլանդերեն
նորվեգերեն
պանջաբի
պարսկերեն
լեհերեն
պորտուգալերեն
փաշթո
ռումիներեն
ռուսերեն
սամոաներեն
սերբերեն
սերբերեն
սեսոտո
սինհալերեն
սինդխի
սլովակերեն
սլովեներեն
սոմալերեն
սվահիլի
սունդաներեն[4]
տաջիկերեն
թայսերեն
թամիլերեն
թելուգու
թուրքերեն
ուզբեկերեն
ուկրաիներեն
ուրդու
ֆիլիպիներեն
ֆիններեն
ֆրանսերեն
արևմտաֆրիզերեն
խաուսա
հինդի
հմոնգ
խորվաթերեն
չեվա
չեխերեն
շվեդերեն
շոնա
շոտլանդերեն
էսպերանտո
էստոներեն
ճավայերեն
ճապոներեն
Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ A new look for Google Translate on the web — 2018.
- ↑ Google переводчик радует нас новыми возможностями(չաշխատող հղում)
- ↑ Современный «умный» онлайн переводчик(չաշխատող հղում)
- ↑ В переводчике язык ошибочно указан как «суданский»