Գուգլի պատկերանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Google-ի պատկերանշանը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից
Google-ի պատկերանշանը 2013 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 31-ը
Google-ի պատկերանշանը 2010 թվականի մայիսի 6-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 18-ը
Google-ի պատկերանշանը 1999 թվականի մայիսի 31-ից մինչև 2010 թվականի մայիսի 5-ը
Google-ի պատկերանշանը 1997 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 1999 թվականի մայիսի 30-ը
Առաջին պատկերանշանը

Գուգլի պատկերանիշ, պատկերանիշ, որն օգտագործվում է Google-ի գլխավոր էջում։ Google-ի Ներկայիս պաշտոնական պատկերանշանը օգտագործվում է 2015 թվականի սեպտեմբերի 1-ից։ Ընկերությունը փոխեց պատկերանշանը վերակազմավորումից մեկ ամիս անց։ Հին պատկերանշանը դեռ ընկերության ապրանքային նշանն է։

Վերջին անգամ Google-ը թարմացրել է իր խորհրդապատկերը 2014 թվականի մայիսին՝ նրա վրայի տառերը տեղափոխելով երկու փիքսելով։ Պատկերանշանի նախորդ երեք տարբերակները հիմնված էին Ռուտ Կեդարի դիզայնի վրա, իսկ նախնական տարբերակը ստեղծվել է Սերգեյ Բրինի կողմից։ Տոնական օրերին, հայտնի մարդկանց ծննդյան օրերին, մեծ իրադարձությունների ժամանակ, այնպիսին, ինչպիսին Օլիմպիական խաղերն են, Google-ը փոխում է իր պատկերանշանը այսպես կոչված գրիֆոնաժների (անգլ.՝ Doodle, թարգմանաբար՝ խզբզանք, անփույթ նկարել)։ Դրանք նկարազարդումներ, անիմացիաներ կամ նույնիսկ խաղեր են, որոնք վերաբերում են տվյալ իրադարձությանը[1]։ 2011 թվականի մարտի 22-ին Google-ը ստացել է արտոնագիր Google Doodle-ի համար։

Գրիֆոնաժներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր ստեղծվել է 2000 գրիֆոնաժ։ Առաջին դուդլը հայտնվել է 1998 թվականի օգոստոսի 30-ին։ Այն կոչվել է «Այրվող մարդու փառատոն»։ Նրանց նախագծմամբ զբաղվում է նկարազարդողների և Google ընկերության ինժեներների խումբը, որոնք պարբերաբար հավաքվում են, որպեսզի անցկացնեն խմբային քննարկումներ և որոշեն, թե որ իրադարձությունները պետք է նշվեն գրիֆոնաժներով։ Գրիֆոնաժների գաղափարները բխում են տարբեր աղբյուրներից՝ ներառյալ Google-ի օգտատերերից։ Ինժեներները ձգտում են ընտրել հետաքրքիր իրադարձություններն ու տարեդարձերը, որոնք արտացոլում են անհատականությունը և նորարարության հանդեպ սերը։ Կան գլոբալ գրիֆոնաժներ, որոնք հայտնում են աշխարհի բոլոր երկրներում, և այնպիսիք, որոնք հայտնվում են միայն կոնկրետ երկրում կամ մի քանի երկրներում։ Վերջին ժամանակներում բացի նկարազարդումների ձևով գրիֆոնաժներից ավելի տարածված են անիմացիոն և ինտերակտիվ գրիֆոնաժները։

Տոնական գրիֆոնաժներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի տոնական օրերին Google-ը փոփոխում է իր պատկերանշանը տոնական գրիֆոնաժների․ Ամանոր, Սուրբ Վալենտինի օր, Երկրի օր, Մայրերի օր, Հելոուին և այլն։ Օրինակ․

  • 2011 թվականի հոկտեմբերի 31 - անիմացիոն գրիֆոնաժ Հելոուինի պատվին։ Տեսահոլովակում արագացված տեմպերով երևում է, թե ինչպես են Google-ի աշխատողները կտրում ընկերության պատկերանիշը 6 մեծ նարնջագույն դդումներից[2]։ Google-ը գրիֆոնաժով է նշում նաև իր ծնունդը։

Հոբելյանական գրիֆոնաժներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Google-ը փոխարինում է իր պատկերանշանը գրիֆոնաժի՝ ի պատիվ հայտնի մարդկանց ծննդյան օրերի, հայտնի խաղերի թողարկման տարեդարձերի, մշակութային հուշարձանների ստեղծման և այլն։ Օրինակներ․

  • 2008 թվականի հուլիսի 6, պատկերանշանը Մարկ Շագալի աշխատանքներից կազմված կոլաժի ձևով էր՝ ի պատիվ նրա 121-ամյակի[3]։
  • 2010 թվականի փետրվարի 11, Google-ի բելառուսական դոմենի պատկերանշանի վրա հայտնվեցին Նապոլեոն Օրդայի ջրաներկ նկարները՝ ի պատիվ նրա ծննդյան օրվա[4]։
  • 2010 թվական մայիսի 21, ինտերակտիվ պատկերանշան՝ ի պատիվ Pac-Man խաղի 30-րդ տարեդարձի։ Պատկերանշանը հնարավորություն է տալիս կառավարել Pac-Man-ին մկնիկով կամ ստեղնաշարի սլաքներ ստեղներով[5]։
  • 2010 թվականի օգոստոսի 19, պատկերանշանը նվիրված էր Բելկա և Ստրելկա շների՝ դեպի տիեզերք թռիչքի 50-րդ հոբելյանին[6]։
  • 2011 թվականի հունիսի 9, պատկերանշանը նվիրված էր Լես Պոլի 96-րդ տարեդարձին[7]։ Պատկերանշանը հնարավորություն էր տալիս ձայներ առաջացնել (գիթառի տատանվող լարերի նկարներով), ձայնագրել ու նվագարկել մեղեդիներ[8][9][10], փոխանցել ձայնագրությունը (որպես URL)[11]։
  • 2011 թվականի հուլիսի 12, ստեղծվեց Վասիլի Երանելու տաճարի նկարով պատկերանշան՝ ի պատիվ այդ մշակութային հուշարձանի 450-ամյակի։
  • 2011 թվականի սեպտեմբերի 5, ստեղծվեց պատկերանշան Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրվա առթիվ, որտեղ ցուցադրվում է Google ընկերության կողմից ստեղծված տեսահոլովակ Queen խմբի «Don't Stop Me Now» երգի հիման վրա։
  • 2011 թվականի նոյեմբերի 11, պատկերանշան Ֆեոդոր Դոստոևսկու նկարներով՝ ի պատիվ նրա ծննդյան 190-ամյակի,
  • 2011 թվականի նոյեմբերի 19, պատկերանշան Միխայիլ Լոմոնոսովի նկարներով նրա ծննդյան 300-ամյակի կապակցությամբ,
  • 2011 թվականի նոյեմբերի 23, պատկերանշան Ստանիսլավ Լեմի առաջին հրապարակումների 60-ամյակի առթիվ (լեհ նկարիչ Դանիել Մորզի «Կիբերիդայի» նկարազարդումների մոտիվներով[12]),
  • 2011 թվականի դեկտեմբերի 18, պատկերանշան Յուրի Նիկուլինի ծննդյան 90-ամյակի առթիվ,
  • 2012 թվականի հունվարի 25, պատկերանշան Վլադիմիր Վիսոցկու 74-ամյակի կապակցությամբ,
  • 2012 թվականի փետրվարի 17, պատկերանշան Ագնիա Բարտոի 106-ամյակի կապակցությամբ,
  • 2012 թվականի ապրիլի 9, պատկերանշան Էդվարդ Մեյբրիջի 182-ամյակի կապակցությամբ։ Պատկերանշանում 21 տարբեր գույների սեկտորներ էին, որոնցից յուրաքանչյուրում վազում էր ձիարշավային ձի։
  • 2012 թվականի ապրիլի 23, պատկերանշան Գիդեոն Սունդբեքի կողմից կայծակաճարմանդի արտոնագիր ստանալու 99-ամյակի կապակցությամբ։
  • 2012 թվականի մայիսի 31, պատկերանշան Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի 100-ամյակի կապակցությամբ,
  • 2012 թվականի հուլիսի 7, պատկերանշան Յանկի Կուպալիի 130-ամյակի կապակցությամբ,
  • 2012 թվականի օգոստոսի 23, պատկերանշան նավին սպասող Ասսոլի նկարներով («Ալ առագաստներ» վեպի կերպար)՝ ի պատիվ Ալեքսանդր Գրինի 132-ամյակի,
  • 2012 թվականի սեպտեմբերի 17, գրիֆոնաժ Կոնստանտին Ցիոլկովսկու 155-ամյակի կապակցությամբ,
  • 2012 թվականի հոկտեմբերի 15, գրիֆոնաժ «Փոքրիկ Նեմոն երազների աշխարհում» կոմիքսի ստեղծման 107-ամյակի կապակցությամբ,
  • 2013 թվականի հունվարի 16, ինտերակտիվ գրիֆոնաժ Ֆրանկ Զամբոնիի ծննդյան 112-ամյակի կապակցությամբ,
  • 2013 թվականի սեպտեմբերի 18, գրիֆոնաժ Ուզեիր Հաջիբեկովի ծննդյան 128-ամյակի կապակցությամբ,
  • 2013 թվականի նոյեմբերի 4, գրիֆոնաժ Դևի Շակունտալայի ծննդյան 84-ամյակի կապակցությամբ,
  • 2013 թվականի նոյեմբերի 8, ինտերակտիվ գրիֆոնաժ Հերման Ռորշախի ծննդյան 129-ամյակի կապակցությամբ,
  • 2013 թվականի նոյեմբերի 23, գրիֆոնաժ «Դոկտոր Ով»-ի առաջին սերիայի 50-ամյակի կապակցությամբ,
  • 2015 թվականի ապրիլի 21, պատկերանշան Լոխ-Նեսսի հրեշի պատվին, L տառի փոխարեն հրեշի գլուխն էր։
  • 2015 թվականի օգոստոսի 27, գրիֆոնաժ թուրք հնագետ Հալետ Չամբելի ծննդյան 99-ամյակի կապակցությամբ[13],
  • 2015 թվականի նոյեմբեր 9, գրիֆոնաժ Հեդի Լամարրի ծննդյան օրվա առթիվ,
  • 2015 թվականի դեկտեմբերի 17, գրիֆոնաժ Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 245-ամյակի կապակցությամբ։
  • 2019 թվականի սեպտեմբերի 21, գրիֆոնաժ նվիրված Հայաստանի անկախության 28-ամյակին։

Այլ գրիֆոնաժներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • XXX Օլիմպիական խաղերի ժամանակ պատկերանշանը ամեն օր հայտնվում էր նոր սպորտաձևով։
  • «2012 DA14» աստերոիդի սպասման նախաշեմին՝ 2013 թվականի փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը Գուգլի պաշտոնական պատկերանշանը փոխվել է անիմացիոնի, և մկնիկը ընկերության անվան առաջին «G» տառի վրա պահելու դեպքում երկրորդ «g» տառը փորձում էր խուսափել իր վրա եկող աստղակերպներից[14]։ Անիմացիան հանվել է պատկերանշանի վրայից աստղակերպի՝ Չելյաբինսկի մարզում պայթյունից հետո (կապված չէ աստղակերպի հետ)՝ ի նշան զոհվածների հիշատակի նկատմամբ հարգանքի[15]։

Doodle4Google[խմբագրել | խմբագրել կոդը]

Doodle4Google, տարրական և միջնակարգ կրթության աշակերտների ամենամյա մրցույթ, որն անցկացվում է Գուգլի կողմից։ Աշակերտները ստեղծում են սեփական գրիֆոնաժները, որոնք ընտրությունից հետո տեղադրվում են Doodle4Google վեբ կայքում։ Կայքում քվեարկությամբ ընտրվում է հաղթող, որը վաստակում է ուղևորություն դեպի Googleplex, և 24 ժամվա ընթացքում նրա գրիֆոնաժը տեղադրվում է Google-ի վեբ կայքում։ Միացյալ Թագավորությունում անցկացվող մրցույթն արդեն անցկացվում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այն անցկացվել է նաև Իռլանդիայում 2008 թվականին, Հնդկաստանում 2009 թվականին, Սինգապուրում 2010 թվականին և Ռուսաստանում 2012 թվականին[16]։

Գունաթափված պատկերանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունաթափված պատկերանշանը

Ժամանակ առ ժամանակ Google-ը տեղադրում է գունաթափված պատկերանշան տեղի ունեցած աղետներից հետո[17]։ Հաճախ դա պահպանվում է մի քանի օր շարունակ։ Այն հայտնվել է Լեհական Google-ում ավիավթարից հետո, որի հետևանքով 2010 թվականի ապրիլին մահացավ նախագահ Լեխ Կաչինսկին։ Մի քանի օր անց խորհրդանշանը օգտագործվել է Չինաստանում և Հոնկոնգում՝ ի նշան երկրաշարժի զոհերի հիշատակի նկատմամբ հարգանքի[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Праздник на главной странице // Российская газета
  2. «Halloween 2011». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին.
  3. «Google віншуе Марка Шагала з днём народзінаў». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին.
  4. «Google змяніў свой лагатып у гонар народзінаў Напалеона Орды». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին.
  5. «Pacman». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին.
  6. «Anniversary of Belka and Strelka Space Flight».
  7. «Les Paul's 96th Birthday, Google Logos». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. National Anthem of Russia played on Les Paul Google’s Doodle
  9. Демонстрация возможностей «гитары» Google (doodle)
  10. пример записи «гитары» Google (doodle)
  11. «Лес Пол, doodle». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.
  12. «Mroz drawings». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին.
  13. Google посвятил свой очередной дудл Халет Чамбел
  14. «Google отметил логотипом сближение астероида 2012 DA14 с Землей». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  15. Google убрал логотип об астероиде из-за падения метеорита в России
  16. Doodle for Google
  17. «Бесцветный логотип». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
  18. «Бесцветный логотип на домашней странице Китайского гугла». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]