Գուգլի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գուգլի էֆեկտ կամ թվային ամնեզիա[1], համացանցում առցանց որոնման միջոցով հեշտությամբ գտնվող տեղեկությունները մոռանալու միտում։ Գուգլի էֆեկտի մասին առաջին հետազոտության համաձայն, քիչ հավանական է, որ մարդիկ հիշում են որոշ մանրամասներ, որոնք, իրենց կարծիքով, հասանելի են համացանցում։ Այնուամենայնիվ, ուսումնասիրությունը նաև պնդում է, որ տեղեկատվությունն օֆլայն ռեժիմով ուսումնասիրելու մարդկանց ունակությունը մնում է նույնը[2]։ Այս էֆեկտը կարող է նաև դիտվել որպես այն բանի փոփոխություն, թե ինչ տեղեկատվություն և ինչ մակարդակի մանրամասնորեն է կարևոր համարվում հիշել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ այս ֆենոմենը նկարագրվել և անվանվել է Բեթսի Սփարոուի (Կոլումբիա), Ջենի Լիուի (Վիսկոնսին) և Դանիել Մ․ Վեգների (Հարվարդ) կողմից իրենց 2011 թվականի հուլիսին լույս տեսած հոդվածում[3]։ Ուսումնասիրությունը կատարվել է չորս մասերով։

Առաջին մասում մասնակիցները պետք է պատասխանեին մի շարք պարզ և բարդ հարցերի, ապա կատարեին Սթրուփի ձևափոխված խնդիրը, որը ներառում է ինչպես ամենօրյա բառեր, այնպես էլ տեխնոլոգիաների հետ կապված բառեր, ինչպիսիք են, օրինակ, «էկրանը» և «Գուգլը»։ Փորձարկվողներն ավելի դանդաղ էին արձագանքում տեխնիկական բառերին, հատկապես բարդ հարցերից հետո, ինչը ցույց էր տալիս, որ պարզ հարցերը ստիպում էին նրանց մտածել համակարգիչների մասին։ Երկրորդ փորձի ժամանակ փորձարկվողները մի շարք պարզ պնդումներ են կարդացել։ Մասնակիցների կեսը համոզված էր, որ այդ պնդումները պահպանվելու են և հասանելի են լինելու հետագա դիտման համար; մյուս կեսին հրահանգել են փորձել հիշել դրանք։ Ավելի ուշ երկու խմբերին էլ թեստավորել են՝ խնդրելով կրկնել պնդումները։ Երրորդ մասում փորձարկվողները կարդացել և տպագրել են պարզ պնդումներ և հայտնել, որ իրենց ձայնագրությունը ջնջվել է, պահպանվել կամ պահպանվել է որոշակի վայրում։ Դրանից հետո նրանց ճանաչողության հանձնարարություններ են տվել և հարցրել, տեսե՞լ են արդյոք մասնակիցներն այդ պնդումը, պահպանվել է՞ այն և, եթե պահպանվել է, ապա որտե՞ղ։ Եզրափակիչ մասում փորձի մասնակիցները նորից պարզ պնդումներ էին հավաքում, և նրանց ասել են պահպանել բոլոր պնդումներն ընդհանուր անվանմամբ հավաքածուի մեջ (օրինակ՝ տարրեր, փաստեր)։ Հետո նրանց հիշողության վրա երկու խնդիրներ են տվել․ մեկը պնդումների համար, իսկ մյուսը՝ հատուկ հավաքածուի համար, որտեղ յուրաքանչյուր պնդումը պահպանվել է[4]։

Պարզվել է, որ առաջին խումբը չի հիշել նախադասությունները, բայց ճշգրիտ անվանել է ֆայլի անունը և որտեղ այն պահվում է։ Երկրորդը՝ ավելի լավ արդյունքներ է ցուցաբերել՝ կարողանալով վերարտադրել տեքստերը։ Գիտափորձի արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մարդիկ, իմանալով, որ տեղեկատվությունը կարելի է գտնել առցանց, հակված են ավելի քիչ հիշել[5]։

«Թվային ամնեզիա» տերմինը հորինել է Կասպերսկու լաբորատորիան 2015 թվականին անվտանգության մատակարարի կողմից կազմակերպված հարցման արդյունքների համար։ Հարցման արդյունքներում նշվել է , որ «արդյունքները ցույց են տվել, որ «Գուգլի էֆեկտը» դուրս է գալիս առցանց փաստերի շրջանակներից և ներառում է կարևոր անձնական տեղեկություններ[1]»։ Մանրամասները հիշելու փոխարեն, մարդկանց 91%-ը օգտագործել են համացանցը, իսկ 44%-ը՝ իրենց սմարթֆոնները[1]։ Կասպերսկու լաբորատորիան ԱՄՆ-ում հարցաքննել է 16-ից մինչև 55 տարեկան 1000 սպառողների։ Շատ դեպքերում, մարդիկ չեն կարող հիշել կարևոր տեղեկություններ, ինչպիսիք են հեռախոսահամարները, որոնք պետք է ծանոթ լինեն, ինչը հանգեցրել է այն եզրակացության, որ նրանք մոռացել են այդ տեղեկատվությունը, քանի որ հեշտ է գտնել այն սարքերի միջոցով[6]։

Ֆենոմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի նախնական հետազոտությունն ավարտվել է երեք հիմնական եզրակացությամբ[7]։ Նախ, մարդիկ սովոր են մտածել համակարգիչների մասին, երբ նրանց տալիս են ընդհանուր բնույթի հարցեր, նույնիսկ եթե նրանք գիտեն ճիշտ պատասխանը։ Բացի այդ, այս էֆեկտը հատկապես արտահայտված է, եթե հարցը բարդ է և դրա պատասխանը անհայտ է[8]։ Երկրորդ, մարդիկ հակված չեն հիշել տեղեկությունները, եթե նրանք կարծում են, որ դա հասանելի կլինի որոնել ավելի ուշ։ Ի տարբերություն, նյութը հիշելու հստակ հրահանգը զգալի ազդեցություն չունի հիշողության վրա։ Վերջապես, եթե տեղեկատվությունը պահպանվում է, մարդիկ շատ ավելի հավանական է հիշեն, թե որտեղ է այն գտնվում, քան՝ ինքը տեղեկատվությունը։ Բացի այդ, մարդիկ հակված են հիշել կամ փաստը, կամ տեղը, որտեղ կարելի է այն գտնել, բայց ոչ այդ երկուսը միասին; այդ էֆեկտը պահպանվում է նույնիսկ այն ժամանակ, երբ տեղեկատվությունը ավելի հեշտությամբ կարող է հիշվել, քան այն գտնելու տեղը[4][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Study: Most Americans suffer from 'Digital Amnesia'»։ WTOP-FM։ հուլիսի 1, 2015։ Վերցված է նոյեմբերի 11, 2015 
  2. Krieger Lisa M. (հուլիսի 16, 2011)։ «Google changing what we remember»։ San Jose Mercury News։ Վերցված է նոյեմբերի 12, 2015 
  3. «Study Finds That Memory Works Differently in the Age of Google»։ Columbia University։ հուլիսի 14, 2011։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 17, 2011-ին 
  4. 4,0 4,1 Sparrow B., Liu J., Wegner D. M. (օգոստոսի 5, 2011)։ «Google Effects on Memory: Cognitive Consequences of Having Information at Our Fingertips»։ Science 333 (6043): 776–778։ PMID 21764755։ doi:10.1126/science.1207745։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 9, 2016-ին 
  5. «Память человека адаптируется под поисковые системы»։ iqrate.com։ Վերցված է 2020-04-29 
  6. Meyer Dick (հոկտեմբերի 12, 2015)։ «Can’t recall phone numbers? Blame 'digital amnesia'»։ Boston Herald։ էջ 15 
  7. Varshney Lav R. (2012-02-10)։ «The Google effect in doctoral theses»։ Scientometrics (անգլերեն) 92 (3): 785–793։ doi:10.1007/s11192-012-0654-4 
  8. Dong Guangheng, Potenza Marc N. (2015-10-01)։ «Behavioural and brain responses related to Internet search and memory»։ European Journal of Neuroscience (անգլերեն) 42 (8): 2546–2554։ PMID 26262779։ doi:10.1111/ejn.13039 
  9. Olson Curtis A. (2012-12-01)։ «Focused search and retrieval: The impact of technology on our brains»։ Journal of Continuing Education in the Health Professions (անգլերեն) 32 (1): 1–3։ PMID 22447705։ doi:10.1002/chp.21117 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]