Գուգարք (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գուգարք (Լոռու մարզ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուգարք (այլ կիրառումներ)
Գյուղ
Գուգարք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Վանաձոր համայնք[1]
Հիմնադրված է1801-1810 թ.
Մակերես21.58 կմ²
ԲԾՄ1325 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4278[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգուգարքցի
Ժամային գոտիUTC+4
Գուգարք (գյուղ) (Հայաստան)##
Գուգարք (գյուղ) (Հայաստան)
Գուգարք (գյուղ) (Լոռու մարզ)##
Գուգարք (գյուղ) (Լոռու մարզ)

Գուգարք, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր համայնքում[1]։

Մարզկենտրոն Վանաձորից հեռու է մոտ 1 կմ արևելք։ Գյուղը տեղակայված է Փամբակ գետի աջ ափին՝ ծովի մակարդակից 1325 մ բարձրության վրա։

Գուգարք գյուղը հիմնադրվել է մոտավորապես 1801-1810 թվականներին։ Վերանվանվել է Մեղրուտ 1945 թվական ապրիլի 1-ին, Գուգարք` 1983 թվականի մայիսի 25-ին[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգարք գյուղը գտնվում է Բազումի և Հալաբի լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում, Փամբակ գետի աջ ափին, ծովի մակերևույթից 1320-1350 մ բարձրության վրա։ Հարավ-արևմուտքում սահմանակից է Վանաձոր քաղաքին, հյուսիս-արևելքում՝ Քարաբերդ և Փամբակ, արևելքում՝ Լերմոնտովո, հարավ-արևելքում՝ Շահումյան գյուղին։ Գյուղի տարածքը ընդգրկում է 1686.66 հա տարածություն։ Գյուղի հյուսիսարևմտյան մասով հոսում է Փամբակ գետը, որին զուգահեռ ձգվում են երկաթուղին և Նոյեմբերյան գնացող ավտոմայրուղին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Հաճախակի են չորային, երաշտի տարիները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գուգարքի մշտական բնակչությունը կազմել է 4278, առկա բնակչությունը՝ 3918 մարդ[2]։ Գյուղի բնակիչները հիմնականում այստեղ են տեղափոխվել Արցախի տարբեր մելիքություններից ու Իջևանի գյուղերից։

Գուգարքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4]

Տարի 1831 1873 1897 1919 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 105 643 1125 1360 1507 1600 1943 1901 2236 3206 4003[5] 5665 4278[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգարքի ընդհանուր տարածքը կազմում է 2158 հա, որից 195 հա-ն օգտագործում են որպես վարելահող, 240 հա՝ խոտհարքերի համար, 700 հա՝ արոտավայրերի, իսկ 20 հա-ը՝ պտղատու այգիների համար։

Բնակչությունը զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում է գտնվում Սբ. Սարգիս եկեղեցին (XIX դար)։ Գյուղի շրջակայքում պահպանվել են հին գյուղատեղիներ։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ.-ի դրությամբ գյուղում գործում է 1 նախադպրոցական հիմնարկ՝ 2 խմբով, որտեղ հաճախում են 35 երեխա, 2 միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 842 աշակերտ և աշխատում են 130 անձ։

Գուգարքն ունի կիսավթարային մշակույթի տուն, որտեղ գործում են սպորտդպրոցը և երաժշտական դպրոցը։ Գյուղում կա մեկ գրադարան, որն ունի 23 անուն գիրք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Վանաձոր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 967
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 63» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 646