Գուարիկանա ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուարիկանա ազգային պարկ
Parque Nacional Guaricana
Տեսակազգային պարկ
Կազմված էԱնտլանտյան անտառ
Երկիր Բրազիլիա[1]
ՎարչատարածքՊարանա
Հիմնվել է2014
Մակերես49 286 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Գուարիկանա ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Գուարիկանա ազգային պարկ

Գուարիկանա ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional Guaricana), ազգային պարկ Բրազիլիայի Պարանա նահանգում։ Այն պաշտպանում է Ատլանտյան անտառի լեռնային տարածքի մի փոքր հատվածը։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուարիկանա ազգային պարկը ներառում է հետևյալ մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Գուարատուբա (պարկի 67.49%-ը), Մորրետիս (19.47%) և Սան Ժոզե դուս Պինյաիս (13.04%)՝ Պարանա նահանգում։ Ազգային պարկի արևմուտքում է գտնվում Լանգե ազգային պարկը, հյուսիսում BR-277 մայրուղին, իսկ արևելքում BR-376 մայրուղին։ Գուարատուբա ծովածոցը ձգվում է դեպի հարավ-արևելք[2]։ Այն ընդգրկում է 49286.87 հա տարածք[3]։

Պարկը գտնվում է Կուրիտիբա սարահարթից արևելք տարածվող լեռներում։ Լեռնազանգվածի բարձրությունը սարահարթից 1000 մետր է, իսկ ծովի մակարդակից՝ 100-1680 մետր։ Տեղանքը լեռնային է, կտրտված է խորը հովիտներով։ Ազգային պարկն ամբողջությամբ գտնվում է Պարանայի ծովափնյա ավազանում, հիմնականում Կուբատաո և Կուբատաոզինհո գետերի ջրհավաք ավազանում։ Հյուսիս-արևելքի մի փոքր հատվածում գտնվող Պինտո և Սագրադո գետային ավազաններն են, որոնք հոսում են դեպի Պարանագուա ծովածոց[4]։

Տարեկան տեղումների քանակը 3000 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 15-ից 28 °C, իսկ միջինը կազմում է 22 °C[4]։ Պարկը Ատլանտյան անտառ բիոմի մի մասն է[3]։ Այն տեղակայված է Արաուկարիայի և Ատլանտիկ խոնավ անտառների ցածր շրջանների միջև։ Կա աղքատ բուսականություն, սակայն Կանավիեյրասի և Իգրեջայի ավելի բարձր շրջաններում տարածվում են ալպյան մարգագետինները[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուարիկանա ազգային պարկը ստեղծվել է 2014 թվականի հոկտեմբերի 13-ին նախագահական հրամանագրով։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[3]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ ապահովել խիտ խոնավ անտառների պահպանությունը և խառը տերևաթափ անտառները՝ ներառյալ բուսականությունը, կենդանական աշխարհը, ջրերը և երկրաբանական ռեսուրսներն ու հարակից բնական լանդշաֆտները[4]։ 2014 թվականի հոկտեմբերի 13-ի հրամանագրով հիմնվեցին նաև Սերրա դու Գանդարելա ազգային պարկը և Նասցենտես Գերաիզեյրաս կայուն զարգացող արգելոցը, (սրանք երկուսն էլ գտնվում են Մինաս Ժեյրասում), ինչպես նաև 30000 հա տարածք հավելվեց ներկայիս Մեդիո Ժուրուա արդյունահանող արգելոցին Ամազոնասում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://petscan.wmflabs.org/?psid=2920154
  2. PARNA Guaricana – ISA
  3. 3,0 3,1 3,2 «Parna Guaricana – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Unidade de Conservação ... MMA
  5. «Governo federal cria e amplia unidades de conservação...». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]