Գուանչի մումիա (Մադրիդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուանչի մումիա
[[Պատկեր:
|280px|]]
'

Գուանչի մումիա (իսպ.՝ Momia guanche de Madrid), գուանչերի մշակույթի (Իսպանիայի Կանարյան կղզիներից՝ Տեներիֆե կղզու բնակիչներ) մարդկային մումիա, որը գտնվում Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդու լավ պահպանված մումիա, որը թվագրվում է 12-13-րդ դարեր և պատկանել է 30-34 տարեկան տղամարդու։ Համաձայն փորձագետների սա համարվում է գուանչերի ամենալավ պահպանված մումիան։ Մումիան հայտնաբերվել է Barranco de Herques-ում, Տեներիֆեի հարավում, Ֆասնիա և Գուիմար քաղաքների միջև։ Մումիան Մադրիդ է հասել 18-րդ դարում որպես նվեր Իսպանիայի Չարլզ III թագավորին[1]։

Ի սկզբանե այն հանգրվանել է Թագավորական գրադարանում, այնուհետև Ազգային մարդաբանական թանգարանում։ 2015 թվականի դեկտեմբերից գտնվում է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանում[2][3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեռը՝ արական
  • Տարիքը՝ 30-34 կամ 30
  • Մշակույթ՝ Գուանչ
  • Տեսակը՝ հուղարկավորության մումիա
  • Թաղման տեսակը՝ հուղարկավորության քարանձավ
  • Վայրը՝ Barranco Herques, Ֆասնիա և Գուիմար համայնքների միջև
  • Ցուցադրվում ՝ Մադրիդի ազգային հնագիտական թանգարան
  • Հետաքրքիր փաստեր՝ համարվում է մինչ օրս հայտնաբերված լավագույն Գուանչի մումիան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]