Jump to content

Գուանակո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուանակո
Գուանակո
Գուանակո
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Camelidae
Ցեղ Lama (Lama)
Տեսակ Գուանակո (L. guanicoe)
Միջազգային անվանում
Lama guanicoe
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Գուանակո, Հարավային Ամերիկայի բնիկ ուղտազգի կենդանի, որը սերտորեն կապված է ընտելացված լամայի հետ[1]։ Գուանակոն Հարավային Ամերիկայի վայրի ուղտազգիների երկու տեսակներից մեկն է․ մյուս տեսակը վիկունյան է, որն ապրում է ավելի բարձրադիր վայրերում։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուանակոն իր անվանումը ստացել է կեչուա լեզվի wanaku բառից։ Երիտասարդ գուանակոներին անվանում են չուլենգո կամ «guanaquitos»[2]։

Գուանակոյի գանգ

Գուանակոների բարձրությունը ուսագոտու շրջանում կազմում է 1,0-ից մինչև 1,3 մ, մարմնի երկարությունը՝ 2,1-ից մինչև 2,2 մ, իսկ քաշը՝ 90-ից մինչև 140 կգ[3][4][5][6]: Ի տարբերություն ընտանի լամաների՝ նրանց մորթու գույնը քիչ է փոփոխվում՝ տատանվելով բաց շագանակագույնից մինչև մուգ դարչնագույն՝ փորի հատվածում անցնելով սպիտակի: Գուանակոներն ունեն մոխրագույն դեմք և փոքր, ուղիղ ականջներ: Գուանակոյի կյանքի տևողությունը կարող է հասնել մինչև 28 տարվա[7]:

Գուանակոները ներկայումս Հարավային Ամերիկայի բնիկ ամենախոշոր ցամաքային կաթնասուններից են[4]։ Գուանակոյի չափին հավասար կամ դրանից ավելի քաշ ունեցող ցամաքային կաթնասունների մեգաֆաունայի ներկայացուցիչներից են գետակինճեր, ճահճային եղջերուները, սպիտակապոչ եղջերուները, ակնոցավոր արջերը և յագուարը։

Գուանակոներն ունեն պարանոցի հաստ մաշկ, որը հանդիպում է նաև նրանց ընտանիակիցների՝ լամաների, ինչպես նաև նրանց վայրի ազգակիցների՝ վիկունյաների, և ընտելացված ալպակաների մոտ։ Սա պաշտպանում է նրանց պարանոցը գիշատիչների հարձակումներից։ Բոլիվիայում այս կենդանիների պարանոցի մաշկն օգտագործում են կոշիկներ պատրաստելու համար՝ մաշկը հարթեցնելով և ծեծելով, որպեսզի այն օգտագործվի ներբանների համար։ Չիլիում որսը թույլատրվում է միայն Տիեռա դել Ֆուեգոյում, որտեղ գտնվում է երկրում գուանակոների միակ պոպուլյացիան, որը չի դասակարգվում որպես վտանգված։ 2007–2012 թվականներին Տիեռա դել Ֆուեգոյում օրինական կերպով որսացել են 13 200 գուանակո[8]։

Ինչպես ուղտերը, գուանակոները խոտակերներ են և սնվում են խոտերով, թփերով, խոտաբույսերով, քարաքոսերով, սնկերով, կակտուսներով և ծաղիկներով[9]։ Սնունդը կուլ է տրվում՝ գրեթե չծամվելով, և սկզբում մտնում է նախաստամոքս, որտեղ մարսվում է վերջնականապես՝ որոճումից հետո։ Այս գործընթացը նման է որոճող կենդանիների մոտ տեղի ունեցող գործընթացին, մինչդեռ ենթադրվում է, որ ուղտերի մարսողական համակարգը որոճողներից անկախ է զարգացել՝ ունենալով գեղձերով նախաստամոքսներ[10][11]։

Գուանակոները հաճախ հանդիպում են մինչև 4 000 մետր բարձրության վրա՝ ծովի մակարդակից, բացառությամբ Պատագոնիայի, որտեղ հարավային աշխարհագրական լայնության պատճառով այդ բարձրություններում սառույցը ծածկում է բուսականությունը։ Նրանց արյունը հարուստ է կարմիր արյան բջիջներով (էրիթրոցիտներով), ինչը նրանց հնարավորություն է տալիս գոյատևել այդ բարձրություններում առկա թթվածնի ցածր մակարդակի պայմաններում։ Գուանակոյի արյան մեկ թեյի գդալը պարունակում է մոտ 68 միլիոն կարմիր արյան բջիջ, ինչը մոտ չորս անգամ ավելի է, քան մարդու մոտ[12]։

Գուանակոյի մորթի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուանակոյի մորթին հատկապես գնահատվում է իր փափուկ և տաք զգացողության համար և օգտագործվում է շքեղ գործվածքների արտադրության մեջ։ Հարավային Ամերիկայում գուանակոյի փափուկ մորթին արժեքով զիջում է միայն վիկունյայի բրդին։ Մորթիները, հատկապես ձագերինը, երբեմն օգտագործվում են որպես կարմիր աղվեսի մորթու փոխարինող, քանի որ դրանց հյուսվածությունը դժվար է տարբերակել։ Ինչպես իր ընտելացված սերունդը՝ լաման, գուանակոն ունի երկշերտ մորթի՝ կազմված կոշտ պաշտպանիչ մազերից և փափուկ ենթաբրդից։ Վերջինիս մազերի տրամագիծը մոտ 16-18 միկրոն է և համադրելի է քաշմիրի բրդի հետ[13]։

Ենթատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lama guanicoe guanicoe՝ հյուսիսից
  • Lama guanicoe cacsilensis՝ հարավից

Պոպուլյացիա և տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուանակոների նախիր
Գուանակո՝ Մագելանի պինգվինների հետ նույն բնակավայրում, Պունտա Տոմբո։

Գուանակոները բնակվում են Հարավային Ամերիկայի տափաստաններում, թփուտներում և լեռնային շրջաններում։ Նրանք հանդիպում են Պերուի, Բոլիվիայի և Չիլիի Ալտիպլանոյում, ինչպես նաև Պատագոնիայում և փոքրաթիվ պոպուլյացիայով՝ Պարագվայում։ Արգենտինայում գուանակոներն ավելի մեծ թվաքանակով հանդիպում են Պատագոնիայի շրջաններում, ինչպես նաև այնպիսի վայրերում, ինչպիսին է Տիեռա դել Ֆուեգոյի Մեծ կղզին։ Այս տարածքներում նրանց պոպուլյացիաներն ավելի կայուն են, քանի որ անասնապահական կենդանիների կողմից արոտավայրերի օգտագործման մրցակցությունը սահմանափակ է։ Գուանակոները հարմարվում են կերային ռեսուրսների հասանելիությանը․ բազմացման շրջանում նրանք զբաղեցնում են սննդի ցածրից միջին հասանելիությամբ տարածքները, իսկ ոչ բազմացման շրջանում՝ այն տարածքները, որտեղ սննդի հասանելիությունն ամենաբարձրն է[14]։

2016 թվականի գնահատականներով՝ գուանակոների ընդհանուր թվաքանակը կազմում էր մոտ 1,5–2 միլիոն առանձնյակ։ Դրանցից 1 225 000–1 890 000-ը գտնվում էին Արգենտինայում, 270 000–299 000-ը՝ Չիլիում, մոտ 3 000-ը՝ Պերուում, 150–200-ը՝ Բոլիվիայում, իսկ 20–100-ը՝ Պարագվայում։ Այս թիվը կազմում էր Հարավային Ամերիկայում իսպանացի կոնկիստադորների ժամանումից առաջ գոյություն ունեցած գուանակոների պոպուլյացիայի ընդամենը 3–7%-ը[15][16]։ Ջոն Համիլթոնի կողմից ներմուծված գուանակոների փոքր պոպուլյացիա կա նաև Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների Սթեյթս կղզում, որտեղ 2003 թվականին նրանց թիվը մոտ 400 էր[17]։ Տորես դել Պայնե ազգային պարկում գուանակոների թվաքանակը 1975 թվականի 175-ից 1993 թվականին հասել է 3 000-ի[15][18]։

Գուանակոները ապրում են նախիրներով, որոնք կազմված են էգերից, նրանց ձագերից և մեկ գերիշխող արուից։ Երիտասարդ, չզուգավորվող արուները կազմում են առանձին նախիրներ։ Բազմացման խմբերը սովորաբար փոքր են և հաճախ ներառում են 10-ից ոչ ավելի հասուն առանձնյակ, մինչդեռ արուների նախիրները կարող են բաղկացած լինել մինչև 50 արուից։ Գուանակոները կարող են վազել մինչև 56 կմ/ժ արագությամբ՝ հաճախ շարժվելով զառիթափ և քարքարոտ տեղանքով[19]։ Նրանք նաև հիանալի լողորդներ են։ Գուանակոյի կյանքի սովորական տևողությունը 20–25 տարի է[9]։

Բոլիվիայում գուանակոյի բնակավայրը հայտնվել է վտանգի տակ՝ թփուտային բույսերի ներխուժման պատճառով[20]։

Ատակամա անապատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ գուանակոներ ապրում են Ատակամա անապատում, որտեղ որոշ տարածքներում ավելի քան 50 տարի անձրև չի տեղացել։ Անապատին զուգահեռ ձգվող լեռնային ափագիծը նրանց հնարավորություն է տալիս գոյատևել այսպես կոչված «մառախուղի օազիսներում» կամ լոմասներում։ Երբ սառը ջուրը շփվում է ավելի տաք ցամաքի հետ, անապատի վերևում գտնվող օդը սառչում է՝ առաջացնելով մառախուղ, հետևաբար նաև ջրային գոլորշի։ Քամիները մառախուղը տարածում են անապատի վրայով, որտեղ կակտուսները որսում են ջրի կաթիլները, իսկ կակտուսներին կառչած քարաքոսերը դրանք ներծծում են սպունգի նման։ Այնուհետև գուանակոները սնվում են կակտուսների ծաղիկներով և քարաքոսերով[21]։

Գուանակոն ցերեկային կենդանի է։ Այն ապրում է փոքր նախիրներով, որոնք կազմված են մեկ արուից, մի քանի էգերից և նրանց ձագերից։ Երբ արուն վտանգ է նկատում, նա ձայնային ազդանշանով զգուշացնում է խմբին։ Գուանակոն կարող է վազել մինչև 64 կմ/ժ արագությամբ։ Այս արագությունը կարևոր է գուանակոների գոյատևման համար, քանի որ նրանք չեն կարող հեշտությամբ թաքնվել Ալտիպլանոյի բաց խոտածածկ տարածքներում[23]։

Գուանակոյի բնական գիշատիչներից են պումաները և անդյան աղվեսը[4]։ Մինչև 2007 թվականը աղվեսների կողմից գուանակոների որսը հայտնի չէր, սակայն այդ տարվանից գիշատիչներին սկսեցին նկատել Տիեռա դել Ֆուեգոյի Կառուկինկա արգելոցում։ Գիտնականները դա վերագրում են կղզու անբարենպաստ կլիմայական պայմաններին, որոնք հանգեցնում են սննդի պակասի և կենդանիների թուլացման։ Ենթադրվում է նաև, որ Տիեռա դել Ֆուեգոյում պումաների բացակայությունը նպաստում է նրան, որ աղվեսը զբաղեցնի նրանց էկոլոգիական տարածքը։ Վերջապես, ենթադրվում է, որ այս վարքագիծը նոր չէ, քանի որ աղվեսը գիշերային կենդանի է, ինչը դժվարացնում է նրա կողմից որսի դեպքերի դիտարկումը։ Աղվեսի վտանգի դեպքում գուանակոները դիմում են համագործակցային պաշտպանական ռազմավարության՝ իրենց ձագերին պաշտպանելով «վահանի» ձևավորմամբ՝ խոցելի ձագի շուրջ շրջան կազմելով։ Եթե նրանց հաջողվում է, նրանք քշում են աղվեսին, ինչը պումայի դեպքում անհնար կլիներ[24]։

Վտանգի դեպքում գուանակոն բարձր, սուր բլբլոցի նման ձայնով զգուշացնում է նախիրի մյուս անդամներին։ Այդ ձայնը նման է կարճ և սուր ծիծաղի։ Արուն սովորաբար վազում է նախիրի հետևից՝ նրանց պաշտպանելու համար։ Չնայած գուանակոները սովորաբար հանգիստ բնավորություն ունեն, վտանգի դեպքում նրանք հաճախ թքում են, ընդ որում՝ կարող են թքել մինչև 1,8 մետր հեռավորության վրա[25][26]։

Զուգավորման սեզոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորման սեզոնը տեղի է ունենում դեկտեմբերից փետրվար, որի ընթացքում արուները հաճախ կատաղի կռվում են՝ գերիշխանություն և զուգավորվելու իրավունք ձեռք բերելու համար[27][28]։ Տասնմեկ ու կես ամիս անց ծնվում է մեկ չուլենգո[29]։ Չուլենգոները ծնվելուց անմիջապես հետո կարողանում են քայլել։ Մոտ մեկ տարեկանում գերիշխող արուն արու չուլենգոներին վտարում է նախիրից, և նրանք միանում են արու չամուսնացածների նախրին։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև հարավային Արգենտինայում և Չիլիում գուանակոները վտանգված տեսակ չեն համարվում, այս տարածաշրջանում սատկած գուանակոները հաճախ են հանդիպում, երբ դրանք խճճվում են ցանկապատերի մեջ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցանկապատերից առաջացած տարեկան մահացությունը մեկ տարեկան գուանակոների շրջանում (5,53%) ավելի բարձր է, քան հասուն առանձնյակների շրջանում (0,84%), և այն ավելի հաճախ է տեղի ունենում ոչխարների համար նախատեսված ցանկապատերի (93 սմ բարձրությամբ), քան խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված ցանկապատերի (113 սմ բարձրությամբ) դեպքում։ Գուանակոների մեծ մասը սատկում է՝ ոտքերով խճճվելով ցանկապատի ամենաբարձր լարի մեջ, երբ փորձում է ցատկել ցանկապատի վրայով[30]։

Գերության մեջ պահում և ընտելացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեսթերի կենդանաբանական այգում գուանակոների նախիր

ԱՄՆ-ի կենդանաբանական այգիներում պահվում է մոտ 300 գուանակո, իսկ մոտ 200-ը գրանցված է մասնավոր նախիրներում[31]։ Երկար ժամանակ ենթադրվում էր, որ գուանակոն ընտելացված լամայի նախնին է։ Սա հաստատվել է մոլեկուլային ֆիլոգենետիկ վերլուծության միջոցով 2001 թվականին, թեև վերլուծությունը նաև ցույց է տվել, որ ընտանի լամաները զգալիորեն խաչասերվել են ալպակաների հետ, որոնք սերում են վայրի վիկունյայից[32]։

Գուանակոն ընտելացվել է մապուչե ցեղերի կողմից՝ Մոչա կղզում, որը գտնվում է Հարավային Չիլիում, և արդյունքում առաջացել է չիլիուեկեն։ Այն բուծվում էր իր բրդի համար և գութանը քաշելու նպատակով։ Այս կենդանին անհետացել է 17-րդ դարում, երբ նրան փոխարինելու եկան Հին աշխարհի ոչխարները և լծկան կենդանիները[33]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «guanaco». The Chambers Dictionary (9th ed.). Chambers. 2003. ISBN 0-550-10105-5.
  2. ↑ «Species Profile: Guanaco». Concervación Patagonia. 2011-12-22.
  3. ↑ Stahl, Peter W. (4 April 2008). «Animal Domestication in South America». In Silverman, Helaine; Isbell, William (eds.). Handbook of South American Archaeology. Springer. էջեր 121–130. ISBN 978-0-387-75228-0.
  4. 1 2 3 San Diego Zoo's Animal Bytes.
  5. ↑ Animals>camelids guanaco www.dimensions.guide, Accessed 23 February 2021
  6. ↑ «Lama guanicoe». Animal Diversity Web. 18 July 2016.
  7. ↑ Hoffman, Eva. «Lama guanicoe (guanaco)». Animal Diversity Web (անգլերեն). Վերցված է 2022-12-20-ին.
  8. ↑ Servicio Agrícola y Ganadero, 2012. Plan de Manejo para a población de guanacos en el área agropecuaria de Tierra del Fuego (Chile). Servicio Agrícola y Ganadero, Gobierno de Chile. Punta Arenas, 47pp.+Annexes.
  9. 1 2 «Guanaco | San Francisco Zoo & Gardens». San Francisco Zoo & Gardens (ամերիկյան անգլերեն). 2021-03-17. Արխիվացված է օրիգինալից 2021-07-26-ին. Վերցված է 2022-01-09-ին.
  10. ↑ Bahamonde, Nora; Martin, Susana I.; Sbriller, A. (1986). «Diet of guanaco and red deer in Neuquen Province, Argentina». Journal of Range Management. 39 (1): 22–24. Bibcode:1986JRMan..39...22B. doi:10.2307/3899679. hdl:10150/645455. JSTOR 3899679. S2CID 131871379.
  11. ↑ Fowler, Murray E. (2008). «Camelids Are Not Ruminants». Zoo and Wild Animal Medicine: 375–385. doi:10.1016/B978-141604047-7.50049-X. ISBN 978-1-4160-4047-7. PMC 7152308.
  12. ↑ «Visit Englands Finest Safari Park & Zoo near Liverpool & Manchester». Knowsleysafariexperience.co.uk. Վերցված է 2013-07-16-ին.
  13. ↑ Beula Williams (2007-04-17). «Llama Fiber». International Llama Association. Արխիվացված է օրիգինալից 2018-11-06-ին. Վերցված է 2008-05-04-ին.
  14. ↑ Flores, Celina E.; Bellis, Laura M.; Adrián, Schiavini (2020). «Modelling the abundance and productivity distribution to understand the habitat–species relationship: the guanaco (Lama guanicoe) case study». Wildlife Research. 47 (6): 448. Bibcode:2020WildR..47..448F. doi:10.1071/WR19114. S2CID 221564519.
  15. 1 2 «The Guanaco - World's Finest Wool».
  16. ↑ Autin, Beth. «LibGuides: Guanaco (Lama guanicoe) Fact Sheet: Population & Conservation Status». ielc.libguides.com (անգլերեն). Վերցված է 2022-01-09-ին.
  17. ↑ Franklin, William L.; Grigione, Melissa M. (10 March 2005). «The enigma of guanacos in the Falkland Islands: the legacy of John Hamilton». Journal of Biogeography. 32 (4): 661–675. Bibcode:2005JBiog..32..661F. doi:10.1111/j.1365-2699.2004.01220.x. S2CID 83468367.
  18. ↑ Sarno, R. J.; Franklin, W. L. (1999-12-06). «Population Density and Annual Variation in Birth Mass of Guanacos in Southern Chile». Journal of Mammalogy. 80 (4): 1158–1162. Bibcode:1999JMamm..80.1158S. doi:10.2307/1383166. ISSN 1545-1542. JSTOR 1383166.
  19. ↑ «Wild Animals». Animal Planet. June 2, 2014.
  20. ↑ Cuellar-Soto, Erika; Johnson, Paul J.; Macdonald, David W.; Barrett, Glyn A.; Segundo, Jorge (2020-09-30). «Woody plant encroachment drives habitat loss for a relict population of a large mammalian herbivore in South America». Therya. 11 (3): 484–494. doi:10.12933/therya-20-1071. S2CID 224951614.
  21. ↑ Produced by Huw Cordey (2006-04-02). «Deserts». Planet Earth. BBC. BBC One.
  22. ↑ «The Guanacos of Atacama». Վերցված է 4 January 2016-ին.
  23. ↑ «Guanaco | San Diego Zoo Animals & Plants». animals.sandiegozoo.org. Վերցված է 2022-01-05-ին.
  24. ↑ Balboa, Perla Cecilia Rodriguez; Rodriguez, Humberto Gonzalez; Silva, Israel Cantu; Parra, Artemio Carrillo; Lozano, Roque G. Ramirez (2016-04-07). «Leaf Morphological Traits of then Shrub Species at the Tamaulipan Thorn Scrub». International Journal of Bio-resource and Stress Management. 7 (2): 344–349. doi:10.23910/ijbsm/2016.7.2.1494b (inactive 26 August 2025). ISSN 0976-3988.{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of Օգոստոս 2025 (link)
  25. ↑ «5 Fascinating Facts About Guanacos » Cascada Expediciones». www.cascada.travel. Վերցված է 2019-06-12-ին.
  26. ↑ «National Geographic». Արխիվացված է օրիգինալից 2010-04-14-ին. Վերցված է 2008-07-08-ին.
  27. ↑ Zubillaga, María; Skewes, Oscar; Soto, Nicolás; Rabinovich, Jorge E. (2018). «How density-dependence and climate affect guanaco population dynamics». Ecological Modelling. 385: 189–196. doi:10.1016/j.ecolmodel.2018.07.010. hdl:11336/86679.
  28. ↑ «Swift as the Wind: The Guanacos of Patagonia | Roundglass Sustain | Roundglass | Sustain». roundglasssustain.com (անգլերեն). Վերցված է 2025-12-12-ին.
  29. ↑ «Guanaco: Lama guanicoe». World Association of Zoos and Aquariums. Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին. Վերցված է 10 December 2012-ին.
  30. ↑ Rey, Andrés; Novaro, Andrés J; Guichón, María L (October 2012). «Guanaco (Lama guanicoe) mortality by entanglement in wire fences». Journal for Nature Conservation. 20 (5): 280–283. Bibcode:2012JNatC..20..280R. doi:10.1016/j.jnc.2012.05.004. hdl:11336/76527. Վերցված է 24 May 2024-ին.
  31. ↑ «ROYAL FIBERS - Guanacos Facts». Արխիվացված է օրիգինալից 25 April 2012-ին. Վերցված է 17 March 2015-ին.
  32. ↑ Wheeler, Dr Jane; Kadwell, Miranda; Fernandez, Matilde; Stanley, Helen F.; Baldi, Ricardo; Rosadio, Raul; Bruford, Michael W. (December 2001). «Genetic analysis reveals the wild ancestors of the llama and the alpaca». Proceedings of the Royal Society B: Biological Sciences. 268 (1485): 2575–2584. Bibcode:2001PBioS.268.2575K. doi:10.1098/rspb.2001.1774. PMC 1088918. PMID 11749713. 0962-8452 (Paper), 1471-2954 (Online).
  33. ↑ Westbury, M., Prost, S., Seelenfreund, A., Ramírez, J. M., Matisoo-Smith, E. A., & Knapp, M. (2016). First complete mitochondrial genome data from ancient South American camelids-the mystery of the chilihueques from Isla Mocha (Chile). Scientific reports, 6(1), 1-7.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուանակո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուանակո» հոդվածին։