Հոր (եգիպտական դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հորոս, արևի աստվածը հին եգիպտական դիցարանում, Օսիրիսի և Իսիդայի որդին։ Համարվել է իբրև փարավոնների իշխանության հովանավոր։ Սկզբնապես պատկերվել է սավառնող թռչնի տեսքով (ըստ երևույթին, համարվել երկնքի աստված), իսկ հիմնականում՝ բազեի (նաև բազեի գլխով մարդու) կամ թևավոր արևի սկավառակի տեսքով։ Ըստ առասպելի, Հորը մենամարտում հաղթել է իր հորեղբորը՝ չարության աստված Սեթին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոր (եգիպտական դիցաբանություն)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 163