Գորտը եռացող ջրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
A frog sitting on the handle of a saucepan, which is sitting on an electric hob, which is glowing red.
Գորտը նստած է տաքացող կաթսայի բռնակի վրա

Գորտը եռացող ջրում, խրատական պատմություն, որը պատմում է մի գորտի մասին, որին դանդաղ եփում են կենդանի վիճակում։ Դրա իմաստն այն է, որ եթե գորտը միանգամից ընկղմվի եռացող ջրի մեջ, դուրս կթռչի, բայց եթե գորտն ընկղմվի գոլ ջրի մեջ, որն այնուհետև դանդաղ հասցվի եռման աստիճանի, ապա նա վտանգ չի զգա և կեփվի մինչև մահը։ Այս պատմությունը հաճախ օգտագործվում է որպես փոխաբերություն այն բանի համար, որ մարդիկ չեն կարողանում կամ չեն ցանկանում արձագանքել չարագուշակ սպառնալիքներին և գիտակցել նմանատիպ երևույթները, որոնք տեղի են ունենում աստիճանաբար, այլ ոչ թե հանկարծակի։

Թեև 19-րդ դարում կատարված որոշ փորձեր ենթադրում էին, որ հիմնական նախապայմանը ճիշտ է, եթե տաքացումը տեղի է ունենում բավականաչափ դանդաղ[1][2], ըստ ժամանակակից կենսաբանների՝ նախապայմանը ճիշտ չէ. տեղի փոփոխությունը բնական ջերմակարգավորման ռազմավարություն է գորտերի և այլ սառնարյունների համար, և անհրաժեշտ է վայրի բնության մեջ գոյատևելու համար։ Գորտը, որն աստիճանաբար տաքանում է, դուրս կթռչի։ Ավելին, արդեն եռացող ջրի մեջ դրված գորտը անմիջապես կմեռնի, այլ ոչ թե դուրս կթռչի[3][4]։

Փոխաբերական իմաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե գորտին նետեք եռացող ջրի կաթսայի մեջ, նա, իհարկե, հուսահատորեն կփորձի դուրս գալ այնտեղից։ Բայց եթե նրան զգուշությամբ դնեք տաք ջրի կաթսայի մեջ և կրակը նվազեցնեք, այն այնտեղ բավականին հանգիստ կլողա։ Երբ ջուրն աստիճանաբար տաքանում է, գորտը ընկնում է հանդարտ թմրության մեջ, ինչպես մեզանից մեկը տաք լոգարանում, և շուտով ժպիտը դեմքին նա թույլ կտա իրեն անխռով եփել մինչև մահ։

— Պատմության տարբերակը Դանիել Քուինի «The Story of B» գրքից

Եռացվող գորտի պատմությունը սովորաբար առաջարկվում է որպես փոխաբերություն, որը նախազգուշացնում է մարդկանց տեղյակ լինել նույնիսկ աստիճանական փոփոխությունների մասին, որպեսզի չտուժեն դրանց հնարավոր անցանկալի հետևանքներից։ Սա կարող է վկայակոչվել սայթաքուն լանջի փաստարկը սատարելու համար՝ որպես սողացող նորմալ իրավիճակի նախազգուշացում։ Այն նաև օգտագործվում է բիզնեսում՝ ընդգծելու համար, որ փոփոխությունները պետք է աստիճանական լինեն, որպեսզի ընդունվեն[5]։ «Եռացվող գորտի համախտանիշ» տերմինը փոխաբերություն է, որն օգտագործվում է խնդրահարույց իրավիճակում գործելու անկարողությունը նկարագրելու համար, որը կուժեղանա մինչև աղետալի չափերի հասնելը[6]։ Այսպիսով, այն ընդգրկում է շրջակա միջավայրի դանդաղ դեգրադացիայի հազիվ նկատելի ազդեցությունը, որը Դանիել Փոլին նկարագրել է որպես հիմնագծերի տեղաշարժ[7]։

Պատմությունը բազմիցս վերապատմվել է և օգտագործվել տարբեր տեսակետներ պատկերավոր ներկայացնելու համար. 1960 թվականին օգտագործվել է Սառը պատերազմում Խորհրդային Միությանը համակրողներին նախազգուշացման համար[8], 1980 թվականին քաղաքակրթության մոտալուտ փլուզման մասին, որը սպասվում էր սուրվիվալիզմի կողմնակիցների կողմից[9], 1990-ական թվականներին՝ կլիմայի փոփոխությունների և ընտանեկան բռնությունների դեմ ոչինչ չձեռնարկողների վերաբերյալ[10][11]։ Այն նաև օգտագործվել է լիբերտարիանիտների կողմից՝ նախազգուշացնելու համար քաղաքացիական ազատությունների դանդաղ վերացման մասին[5]։

1996 թվականին «Բիի պատմությունը» վեպում բնապահպան հեղինակ Դանիել Քուինը գլուխներից մեկը նվիրել է եռացվող գորտի փոխաբերությանը՝ օգտագործելով այն մարդկության պատմությունը, բնակչության աճը և սննդի ավելցուկը նկարագրելու համար[12]։ Փիրս Բրոսնանի կերպար Հարի Դալթոնը դա հիշատակել է 1997 թվականի «Դանթեի գագաթը» (անգլ.՝ «Dante's Peak») աղետ-ֆիլմում՝ վկայակոչելով հրաբխի արթնանալու նախազգուշական նշանները[13]։ Ալ Գոռը պատմության մի տարբերակ օգտագործել է New York Times-ի հոդվածում[14], իր շնորհանդեսներում և 2006 թվականի «Անհարմար ճշմարտություն» (անգլ.՝ «An Inconvenient Truth») ֆիլմում՝ նկարագրելու գլոբալ տաքացման վերաբերյալ անտեղյակությունը։ Ֆիլմում գորտը փրկվում է նախքան վնասվելը[15]։ Պատմությունը հիշատակվել է գրող /ռեժիսոր Ջոն Քուքսիի կողմից իր 2010 թվականի «Ինչպես եռացնել գորտ» (անգլ.՝ «How to Boil a Frog») կատակերգական վավերագրական ֆիլմի վերնագրում[16]

Իրավագիտության պրոֆեսոր և իրավաբանական մեկնաբան Եվգենի Վոլոխը 2003 թվականին մեկնաբանել է, որ անկախ գորտերի իրական պահվածքից, եռացվող գորտի պատմությունը օգտակար է որպես փոխաբերություն՝ այն համեմատելով ջայլամի մասին փոխաբերության հետ, որը գլուխը թաքցնում է ավազի մեջ[5]։ Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր և New York Times-ի հոդվածի հեղինակ Փոլ Քրուգմանը պատմությունն օգտագործել է որպես փոխաբերություն 2009 թվականի հուլիսին տպագրված սյունակում՝ միաժամանակ նշելով, որ իրականում գորտերն այլ կերպ են վարվում[17]։ Լրագրող Ջեյմս Ֆելոուսը 2006 թվականից կոչ է արել, որ մարդիկ դադարեն վերապատմել այս պատմությունը՝ նկարագրելով այն որպես «հիմար հորինվածք» և «առասպել»[18][19]։ Այնուամենայնիվ, Քրուգմանի սյունակի տպագրությունից հետո նա հայտարարել է «խաղաղություն եփած գորտի ճակատում» և ասել է, որ պատմության օգտագործումը ընդունելի է, եթե հեղինակը նշում է, որ դա բառացիորեն ճիշտ չէ[20]։

Փիլիսոփայության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայության մեջ եռացվող գորտի պատմությունը օգտագործվել է որպես կույտի պարադոքսը բացատրելու միջոց։ Այն նկարագրում է ավազի հիպոթետիկ կույտը, որից մեկ առ մեկ հանվում են առանձին հատիկներ, և հարց է տրվում, թե արդյոք կա որոշակի կետ, երբ այն այլևս չի կարող համարվել կույտ[21]։

Փորձեր և վերլուծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի ընթացքում կատարվել են մի քանի փորձեր՝ դիտարկելու գորտերի արձագանքը դանդաղ տաքացող ջրին։ 1869 թվականին հոգու տեղը գտնելու փորձեր կատարելիս գերմանացի ֆիզիոլոգ Ֆրիդրիխ Գոլցը ցույց է տվել, որ այն գորտը, որի ուղեղը հեռացվել է, մնում է դանդաղ տաքացվող ջրի մեջ, բայց սովորական գորտը փորձում է դուրս գալ ջրից, երբ ջերմաստիճանը հասնում է 25 °C[1][22]:

Ենթադրվում էր, որ 19-րդ դարում կատարված այլ փորձեր ցույց են տվել, որ գորտերը չեն փորձել դուրս գալ աստիճանաբար տաքացող ջրից։ Ասում էին, որ Հայնցմանի փորձը, որն անցկացվել է 1872 թվականին, ցույց է տվել, որ սովորական գորտը չի փորձի փախչել, եթե ջուրը բավականաչափ դանդաղ տաքանա[23][24], ինչը հաստատվել է 1875 թվականին Ֆրաթշերի կողմից[25]։

1888 թվականին Ուիլյամ Թոմփսոն Սեջվիկն ասել է, որ այս փորձերի արդյունքների միջև ակնհայտ հակասությունը փորձերում օգտագործվող ջեռուցման տարբեր արագությունների հետևանք է. «Ճշմարտությունն այն է, որ եթե ջեռուցումը բավականաչափ աստիճանական լինի, ռեֆլեքսային շարժումներ չեն առաջանա նույնիսկ սովորական գորտի մոտ, իսկ եթե դա ավելի արագ է, բայց տեղի է ունենում այնպիսի արագությամբ, որը հնարավոր է անվանել «աստիճանական», ապա դա ոչ մի դեպքում չի առաջացնի նորմալ գորտի արձագանքը»[2]։ Իր փորձի ընթացքում Գոլցը ջրի ջերմաստիճանը 17,5 °C-ից հասցրել է 56 °C մոտ տասը րոպեի ընթացքում, կամ րոպեում ջրի ջերմաստիճանը բարձրացրել է 3,8 °C-ով, մինչդեռ Հայնցմանը 90 րոպե տաքացրել է ջուրը մոտ 21 °C-ից մինչև 37,5 °C, ինչը կազմում է րոպեում 0,2 °C-ից պակաս[1]։ Էդվարդ Ուիլեր Սկրիպչերը մանրամասնել է այս եզրակացությունը «Նոր հոգեբանության» (1897) մեջ. «կենդանի գորտին իսկապես կարելի է եփել առանց նրա շարժվելու, եթե ջուրը բավականաչափ դանդաղ է տաքանում. մի փորձի ժամանակ ջերմաստիճանը բարձրանում էր վայրկյանում 0,002 ° C արագությամբ, և գորտը սատկել է 2½ ժամ անց առանց շարժվելու»[26]։

Ժամանակակից գիտական աղբյուրները հայտնում են, որ ենթադրյալ երևույթն իրական չէ։ 1995 թվականին Հարվարդի համալսարանի կենսաբան Դուգլաս Մելթոնը ասում է. «Եթե գորտը դնեք եռացող ջրի մեջ, այն դուրս չի թռչի։ Նա կմեռնի։ Եթե նրան սառը ջրի մեջ դնեք, նա դուրս կցատկի ավելի շուտ, քան կտաքանա. նրանք ձեզ համար տեղում հանգիստ չեն նստի»։ Բնական պատմության ազգային թանգարանի սողունների և երկկենցաղների բաժնի վերահսկիչ Ջորջ Ռ. Ցուգը նույնպես հերքել է այդ պատմությունը՝ ասելով, որ «եթե գորտը դուրս գալու հնար ունենար, նա, իհարկե, դուրս կգար»[3]։ 2002 թվականին Օկլահոմայի համալսարանի՝ թոշակի անցած կենդանաբան Վիկտոր Հ. Հաթչիսոնը, որը զբաղվում էր երկկենցաղների ջերմային հարաբերությունների ուսումնասիրությամբ, ասել է, որ «լեգենդը բոլորովին սխալ է։ Երբ ջուրը մեկ րոպեում տաքանում է մոտ 2 °F (մոտ 1 °C), գորտը ավելի ու ավելի է ակտիվանում, երբ փորձում է փախչել և, ի վերջո, դուրս է ցատկում, եթե կարող է[4]։։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Offerman, Theo (2010 թ․ փետրվարի 12). «How to subsidize contributions to public goods» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 Sedgwick 1888, էջ. 399
  3. 3,0 3,1 «Next Time, What Say We Boil a Consultant». Fast Company Issue 01. 1995 թ․ հոկտեմբեր. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  4. 4,0 4,1 Gibbons, Whit (2007 թ․ դեկտեմբերի 23). «The Legend of the Boiling Frog is Just a Legend». Ecoviews. Savannah River Ecology Laboratory, University of Georgia. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 Volokh, Eugene (2003). «The Mechanisms of the Slippery Slope». Harvard Law Review. 116 (4): 1026–1137. doi:10.2307/1342743. JSTOR 1342743.
  6. «boiling frog syndrome». The Free Dictionary. Farlex. 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  7. «Classics: Shifting baselines». ConservationBytes.com. 2011 թ․ փետրվարի 14. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
  8. Trohan, Walter (1960 թ․ հունիսի 6). «Report from Washington». Chicago Tribune. էջ 2. «The frog dropped into boiling water has sense to leap out, but the frog dropped into cold water can be cooked to death before he realizes he is in serious trouble. So it is with us Americans and our civilization in this mounting crisis. We must beware of those who want to thaw the cold war out at any cost. We may be cooked before we realize what has happened.»
  9. Quoted in Recchia, Cammille (1980 թ․ օգոստոսի 25). «Area Survivalists Circle Wagons for Coming Armageddon; Survivalists Prepare to Ride Out Armageddon; Fearing Economic Chaos, Advocates Store Food, Buy Gold, Silver». The Washington Post. էջ C1. «That's what's happening to us. Things are getting worse and worse, so we don't really notice what's happening. Whatever happens will happen slowly, and we won't have time to jump out.»
  10. Tickell, Crispin (1990). «Human Effects of Climate Change: Excerpts from a Lecture Given to the Society on 26 March 1990». The Geographical Journal. 156 (3): 325–329 [p. 325]. doi:10.2307/635534. JSTOR 635534. «This is not an experiment I wish to commend, but it has lessons for another animal—ourselves. If drastic change takes place abruptly, we notice and react to it. If it takes place gradually, over a few generations, we are hardly aware of it, and by the time that we are ready to react, it can be too late.»
  11. Evans, Patricia (1996). The Verbally Abusive Relationship: How To Recognize it and How to Respond. Holbrook, MA: Adams Media. էջ 111. ISBN 1-55850-582-2. «We are not inclined to notice gradual changes. This is how most partners adapt to verbal abuse. They slowly adapt until, like frog number two, they are living in an environment which is killing to their spirit.»
  12. Quinn, Daniel (1996). «The Boiling Frog». The Story of B. ISBN 0-553-37901-1.
  13. Pierce Brosnan (Star), Roger Donaldson (Director), Leslie Bohem (Writer) (1997). Dante's Peak (Motion picture). USA.
  14. Gore, Albert (1989 թ․ մարտի 19). «An Ecological Kristallnacht. Listen». The New York Times. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  15. Al Gore (Writer), Davis Guggenheim (Director) (2006). An Inconvenient Truth (Motion picture). USA.
  16. Jon Cooksey (Writer/director) (2010). How to Boil a Frog (Motion picture). Canada.
  17. Krugman, Paul (2009 թ․ հուլիսի 13). «Boiling the Frog». The New York Times. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
  18. Fallows, James (2007 թ․ մարտի 13). «The boiled-frog myth: stop the lying now!». The Atlantic. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
  19. Fallows, James (2006 թ․ սեպտեմբերի 16). «The boiled-frog myth: hey, really, knock it off!». The Atlantic. Վերցված է 2009 թ․ հունիսի 24-ին.
  20. Fallows, James (2009 թ․ հուլիսի 13). «Peace on the boiled frog front». The Atlantic.
  21. Goldstein, Laurence (2000). «How to boil a live frog». Analysis. Oxford University Press. 60 (266): 170–178. doi:10.1111/1467-8284.00220. «The art of frog-boiling is an ancient one, and the correct procedure will emerge in the course of considering an ancient puzzle, the so-called 'Paradox of the Heap' or Sorites.»
  22. James Fallows (2009 թ․ հուլիսի 21). «Guest-post wisdom on frogs». The Atlantic. Վերցված է 2009 թ․ հուլիսի 22-ին.
  23. Sedgwick 1888, էջ. 390
  24. Heinzmann, A. (1872). «Ueber die Wirkung sehr allmäliger Aenderungen thermischer Reize auf die Empfindungsnerven». Pflüger, Archiv für die Gesammte Physiologie des Menschen und der Thiere. 6: 222–236. doi:10.1007/BF01612252. S2CID 43608630.
  25. Sedgwick 1888, էջ. 394
  26. Scripture, Edward Wheeler Scripture (1897). The New Psychology. W. Scott Publishing Company. էջ 300.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]