Գորմասի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորմասի ամրոց
իսպ.՝ Castillo de Gormaz
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՀասցեԻսպանիա Իսպանիա
Վարչական միավորGormaz?
ԵրկիրԻսպանիա
Օգտագործվան մեջՄիջնադար
Ընթացիկ
սեփականատեր
Աբդ ար-Ռահման I
ԿայքՊաշտոնական կայք
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Gormaz Վիքիպահեստում

Գորմասի ամրոց (իսպ.՝ Castillo de Gormaz), միջնադարյան դղյակ, որը գտնվում է Իսպանիայի Կաստիլիա և Լեոնի ինքնավար համայնքում։

Ռազմական կառույցը կառուցվել է վաղմիջնադարյան ճարտարապետական ոճով։ Գտնվում է Էլ Բուրգո դե Օսմա քաղաքից 13 կմ հեռավորության վրա՝ Գորմասի շրջանում։

Տեղակայված է Պիրենեյան թերակղզու տարածքում հոսող Դուերո գետի ափին՝ ծովի մակարդակից 100 մետր բարձրության վրա։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորմասի ամրոցը կառուցվել է վաղմիջնադարյան իսպանական ճարտարապետական ոճով։ Ամրոցը ունի 390 մետր երկարություն և ունի 28 աշտարակներ (ի սկզբանե աշտարակների թիվը եղել է 31)։ Շինության քարերը ներկված են հիմնականում երկու գույներով՝ սպիտակ և կարմիր։

Ամրոցը ունի երկու տեսչական պատկերասրահ, որոնցից մեկը ձևավորում է կամար՝ պայտի տեսքով։

Ամրոցի հարևանությամբ գործում է մատուռ՝ բաց երկնքի տակ, որի շինարարության ժամանակ օգտագործվել է հռոմեական սպոլիա։

Գորմասի ամրոցը վերակառուցվել է 14-րդ դարում։ Շինարարության ժամանակ վերակառուցվել են ամրոցի հարավային կողմում գտնվող դարպասների ավերակները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կառուցվել է 756 թվականին՝ Կորդոբայի էմիր Աբդ ար-Ռահման I-ի հրամանով։ Այն կառուցվել է տարածաշրջանի հարուստ հողատերերին և գյուղացիներին վերահասկելու նպատակով։ Այն նաև ստեղծված է Իսպանիայի հյուսիսի հարուստ քրիստոնյաներին մուսուլմանների ոտնձգություններից պաշտպանելու նպատակով։

975 թվականին Կաստիլիայի կոմս Գարսիա Ֆերնանդեսը, Նավառայի թագավոր Սանչո II-ը և Լեոնի թագավոր Ռամիրո III-ը պաշարում են արաբների հենակետը։

Սակայն պաշարմանը հակահարված հասցրեց խալիբը՝ Կորդովայի լավագույն հրամանատարներից մեկը, և ի վերջո նրա զորքերը ջախջախիչ պարտության մատնեցին գրոհայիններին։

Երեք տարի անց բերդի գրավելու փորձը ևս հաջողությամբ պսակվեց, սակայն նրանք կրկին ետ կորցրեցին։ Ալ-Մանսուրը շարունակեց մնալ իսլամադավան ղեկավարների վերահսկողության ներքո մինչև 1060 թվականը, երբ Ֆերդինանդ I Մեծը ազատագրեց տարածքները[1]։

Այս ընթացքում կառուվել է ամրոցի ստորին միջնաբերդը։ Հետագա տարիներին Գորմասի ամրոցը կորցրեց իր ռազմավարական (ստրատեգիական) նշանակությունը և որոշ ժամանակ անց սկսեց ծառայել որպես իսպանական բանտ։

1931 թվականին Գարմասի ամրոցը դարձավ Իսպանիայի ազգային ժառանգության օբյեկտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лависс Э., Рамбо А. (пер. с франц. М. О. Гершензона) Эпоха крестовых походов // Популярная историческая библиотека. — Смоленск. — Изд-во «Русич». — 2000. — С. 473—474.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]