Գործ (ամսագիր, Շուշի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գործ (այլ կիրառումներ)

«Գործ», գրական, քաղաքական ամսագիր։ Լույս է տեսել 1882—1884 թվականներին, Շուշիում։ Խմբագիր՝ Ս․ Հախումյան։ Լուսաբանել է հասարակական-քաղաքական իրադարձություններ, անդրադարձել տնտեսական մշակութային, գրական խնդիրների։ Լայն տեղ է հատկացրել հողային հարցին՝ տպագրելով հատուկ հոդվածաշար։ Ընթերցողներին ծանոթացրել է ռուս, իրականության, զեմստվային հաստատությունների գործունեության հետ։ Տպագրել է Շիրվանզադեի, Սալտիկով-Շչեդրինի, Էսքիլեսի, այլ հեղինակների գործերը։ «Գործ» ամսագիրը մեղադրվել է առաջադիմական, սոցիալիստական գաղափարներ քարոզելու մեջ և փակվել ցարակաև իշխանությունների կողմից[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԳՈՐԾ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 172