Գործարք սատանայի հետ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գործարք սատանայի հետ
The Covenant
(Գործարք սատանայի հետ) ֆիլմի շապիկը.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3], սարսափ ֆիլմ[1][2], ֆենթեզի ֆիլմ[1], ֆիլմ անչափահասների համար և թրիլեր
Թեմագերբնական
Թվական2006 և դեկտեմբերի 21, 2006[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌեննի Հարլին[1][5][6][3][7]
ՊրոդյուսերԳարի Լուչեզի և Թոմ Ռոզենբերգ
Սցենարի հեղինակJ. S. Cardone?
ԴերակատարներSteven Strait?[5][6][2][8][3][7], Թեյլոր Կիտչ[2][8][3], Toby Hemingway?[6][2][8], Չեյս Քրոուֆորդ[6][8], Սթեն Սեբաստիան[5][2][8][3], Laura Ramsey?[5][8][3], Ջեսիկա Լուկաս[8], Քայլ Շմիդ[8], Ուենդի Քրյուսոն[8], Սթիվեն Մաքհեթի[8] և Քենեթ Ուելշ[8]
ՕպերատորPierre Gill?
ԵրաժշտությունTomandandy?
ՄոնտաժՆիկոլաս դե Թոթ
Պատմվածքի վայրIpswich?
Նկարահանման վայրՆոր Շոտլանդիա
ԿինոընկերությունLakeshore Entertainment
Տևողություն97 րոպե
Պաշտոնական կայքէջ

Գործարք սատանայի հետ (անգլ.՝ The Covenant) — ռեժիսոր Ռենի Հերլինի ֆիլմը: Ֆիլմի կարգախոսն է՝ «Կախարդանքի ուժ: Երիտասարդության կախարդանք: Իշխանության գայթակղություն»:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1692 թվականին Իպսվիչ գաղութում (Մասսաչուսեթս նահանգ) կախարդական ունակություններով հինգ ընտանիքներ, որոնք կոչվում էին «Ուժ», լռության ուխտ ընդունեցին, որպեսզի իրենց պաշտպանեն հետապնդումներից: 300 տարի այդ ուխտը պաշտպանեց նրանց: Այդ հինգ ընտանիքներից չորսը մինչև մեր օրերը ապրում են Իպսվիչում, իսկ հինգերորդ ընտանիքը, որը ծարավ էր ավելի մեծ իշխանության՝ վտարվեցին և նրանց տոհմը անհետացել է մինչև մեր օրերը:

Ֆիլմում պատմվում է Իսպվիչի չորս որդիների մասին՝ Սպենսեր էլիտար Ակադեմիայի չորս երիտասարդ ուսանողների, ովքեր իրար կապված են իրենց ծագմամբ: Որպես 1600 - ականներին Իպսվիչ գաղութում հաստատված իրենց ընտանիքների իրական հետնորդներ, բոլոր տղաները ստացել են զարմանալի գերբնական կարողություններ: իրենց ունակությոնների համար նրանք ստիպված են սարսափելի գին են վճարել՝ ամեն անգամ ուժ օգտագործելուց նրանք վաղաժամ ծերանում են, բայց դրա չարաշահման գայթակղությունը շատ ավելի մեծ է, քան ցանկացած այլ թմրանյութինը: 13 տարեկանում նրանց տրվում ուժերի մի փոքր մասը, իսկ 18 տարեկանում տեղի է ունենում «ծագում» և նրանք դառնում են լրիվ ուժերի տեր:

Սպենսեր Ակադեմիայի նոր ուսումնական տարվա սկզբին ուսանողները հավաքվեցին, որպեսզի նշեն ամռան ավարտը: Նրանց մոտ բարձր ժայռից ցատկում են (և ողջ են մնում) Քալեբ Դենվերսը (Սթիվեն Սթրեյթ) և նրա ընկերները՝ Փոգ Փերին (Թեյլոր Կիտչ), Ռեյդ Գարվինը (Թոբի հեմինգվեյ) և Թայլեր Սիմզը (Չեյս Քրոուֆորդ): Երեկույթի ժամանակ նորեկ Սառա Դենհեմի (Լաուրա Ռեմսեյ) սենյակի հարևանուհին՝ Քեյթ Թունին (Ջեսիկա Լուկաս) նրան ցանոթացնում է Քալեբի հետ: Աղջիկները նաև ծանոթանում են մի հետաքրքիր անձնավորության՝ Չեյզ Քոլինզի (Սեբաստիան Սթեն) հետ, ով շատ արագ մտնում է նրանց խմբի մեջ: Երբ ոստիկանությունը ժամանեց, որպեսզի ցրի աղմուկ բարձացրած ուսանողների խումբը, նրանք հայտնաբերեցին ուսանողի դի, ով մահացել էր թմրանյութերի չարաշահումից: Դպրոցի տնօրենը անմիջապես սկսում է կասկածել Քալեբին և նրա ընկերներին: Այդ ժամանակ Բոստոնի նախկին ուսանողուհի Սառան փորձում է հարմարվել նոր ապրելավայրին, սակայն նրան չի լքում այն զգացողությունը, որ նրան մշտապես ինչ-որ մեկը հետևում է:

Լողի մրցույթի ժամանակ Քալեբը նկատում է Չեյզի սևացած աչքերը, որը նշան է այն բանի, որ նա կախարդանք է օգտագործել: Քալեբը իր բացահայտման մասին պատմում է ընկերներին և Փոգի հետ տնօրենի աշխատասենյաում փնտրում է Չեյզի փաստաթղթերը: Նրանք պարզում են, որ Չեյզը որդեգրված երեխա է և նրա խորթ ծնողները մահացել են ավտովթարից՝ նրա տասութամյակի օրը, իսկ նրա իսկական ազգանունը Փոուպ է:

Սառան վերադառնում է Քալեբի հետ հանդիպումից և տեսնում է Քեյթի նամակը, որ նա գնացել է բուժկետ: Քեյթին խայթել էին սարդերը, որոնք պայմանավորված են կախարդությամբ, և որոնց մասին հայտնի է միայն հինգ ընտանիքների անդամներին: Փոգը լսելով այդ մասին և կարդալով Անիծվածների Գիրքը պարզում է, որ Չեյզ Քոլինզը իրականում Չեյզ Փոուպն է՝ Հեգանի հետնորդը՝ Ջոն Փատնեմի ապօրինի որդու և հինգերորդ ընտանիքի հիմնադիրի: Այդ ճանապարհով նա, ինչպես և մնացածը, Իպսվիչի Որդի է:

Չեյզը ցանկանում է ավել շատ իշխանություն: Նա սպառնում է Քալեբին սպանել Սառային, եթե նա չտա իր ուժը «ծագման» ժամանակ (իսկ դա նշանակում է մահ): Քալեբի մայրը համոզում է նրա հորը տալ իր ուժը որդուն: Չեյզի հետ մենամարտի ժամանակ Քալեբը ստանում է հոր ուժը և հաղթում Չեյզին:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Սթիվեն Սթրեյթ Քալեբ Դենվերս
Թեյլոր Կիտչ Փոգ Փերի
Չեյս Քրոուֆորդ Թայլեր Սիմզ
Թոբի Հեմինգվեյ Ռեյդ Գարվին
Սեբաստիան Սթեն Չեյզ Քոլինզ
Լաուրա Ռեմսեյ Սառա Դենհեմ
Ջեսիկա Լուկաս Քեյթ Թունի
Կայլ Շմիդ Ահարոն Աբոթ
Վենդի Քրյուսոն Էվելին Դենվերս
Սթեֆան ՄակՀայթի Վիլյամ Դենվերս III
Կենետհ Վելշ տնօրեն Հիգինս

DVD թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը DVD և Blu-ray տարբերակներով թողարկվել է 2007 թվականի հունվարի 2 - ին: Վաճառքից ստացված հավաքը կազմել է 26 572 026 դոլար[9]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը արժանացել է կինոքննադատների խիստ բացասական արձագանքների: Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը կազմում է 3 %, 73 գրախոսության 10 - ից 2.8 միջին միավորի հիման վրա[10]: Metacritic կայքում ֆիլմը ունի 100 - ից 19 գնահատական՝ հիմնված քննադատներ 16 գրախոսության վրա, որը համապատասխանում է «բացասական արձագանքներ» կարգավիճակին[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]