Գործավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գործավոր (շաբաթաթերթ)ից)

«Գործավոր», շաբաթաթերթ։ ԱՄՆ-ի բանվորական կուսակցության հայկական հատվածի օրգան։ Հրատարակվել է 1924 թվականին, Նյու Յորքում։ Պրոպագանդել է մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությունը, ձգտել ամերիկահայ աշխատավորությանը համախմբել Բանվորական կուսակցության շուրջը։

Տպագրել է ամերիկահայ կոմունիստների պատգամավորական ժողովի նյութերը, բանվորական կուսակցության թեզիսները միջազգային, ազգային և տեղական հարցերի վերաբերյալ, լուսաբանել Խորհրդային Հայաստանի տնտեսական և մշակութային իրադարձությունները։

Տպագրել է Մյասնիկյանի (Մարտունի) «Եռամյա սոցիալիստական Հայաստանի առօրյա խնդիրները» աշխատությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 174