Գործակալ 47
Գործակալ 47 (անգլ.՝ Agent 47, նաև հայտնի որպես «Հիթմեն» կամ « 47 »), Hitman տեսախաղերի, ֆիլմերի և գրքերի շարքի գլխավոր հերոս։ Իր անունը գալիս է գլխի հետևի մասում դաջված շտրիխ կոդից (640509040147) վերջին երկու թվանշաններց 47: Նա աշխատում է որպես պրոֆեսիոնալ մարդասպան՝ կատարելով ամենաբարդ և վտանգավոր պատվերները։ Գործակալ 47-ին բոլոր տեսախաղերում հնչյունավորում է ձայնային դերասան Դեյվիդ Բեյթսոնը։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ խաղի պատմության՝ Գործակալ 47-ը գենետիկորեն մշակված կլոն է, որը երեսուն տարվա գենետիկական ինժեներական հետազոտության արդյունք է։ Նա ստեղծվել է մի խումբ հանցագործների կողմից, ովքեր իրենց ԴՆԹ-ն նվիրաբերել են նախագծին:
1950-ական թվականներին տարբեր ազգությունների հինգ տղամարդ ծառայում էին ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի նույն ստորաբաժանումում: Ծառայության ժամկետի ավարտից հետո նրանցից չորսը վերադարձան հայրենիք և ստեղծեցին իրենց հանցավոր կազմակերպությունները։ Հինգերորդը՝ բժիշկ Վոլֆգանգ Օրթ-Մայերը, աշխատանքի անցավ հոգեբուժական կլինիկայում, որտեղ նա անօրինական կերպով անցկացնում էր գենետիկական փորձեր։ Իր նախկին ընկերների կողմից հետազոտությունները ֆինանսավորելու դիմաց Օրթ-Մայերը նրանց տրամադրեց դոնորական օրգաններ կլոնների դիակներից, ինչը երկարացրեց նրանց կյանքի տևողությունը ( Hitman. Codename 47 տեսխաղի իրադարձությունների ժամանակ Օրթ-Մայերի հանցակիցներից յուրաքանչյուրը 60-70 տարեկան է, բայց նրանք 10-20 տարով ավելի երիտասարդ տեսք ունեն):
«Հինգ հայրերը», ովքեր իրենց ԴՆԹ-ն նվիրաբերեցին Գործակալ 47-ի ստեղծման համար.
- Բժիշկ Օտտո Վոլֆգանգ Օրտ-Մայեր՝ գերմանացի գիտնական, ով բնակվում էր Ռումինիայում, և ում ծայրահեղ տեսությունները համարվում էին նորմայից դուրս։ Նա կապված էր «Պրովիդենս» գաղտնի կազմակերպության հետ։ Օրտ-Մայերը հավատում էր, որ գենետիկական ճարտարագիտությունը և մարդկանց կլոնավորումը կարելի է օգտագործել մարդու կատարյալ տարբերակ ստեղծելու համար, որը կունենա անհասանելի ֆիզիկական ուժ և միտք, ազատված խղճի զգացումից։ Նրա գլխավոր նպատակը եղել է անսխալ և ենթարկվող զինվորների բանակ ստեղծելը։ Երբ նրա գործընկերները սկսեցին կասկածել իր նպատակների վերաբերյալ, Օրտ-Մայերը ուղարկեց 47-ին նրանց բոլորին սպանելու համար։ Սակայն 47-ը դուրս եկավ վերահսկողության տակից, և Օրտ-Մայերի գործընկերներին սպանելուց հետո նա ոչնչացրեց բոլոր կլոններին և սպանեց հենց Օրտ-Մայերին՝ կոտրելով նրա պարանոցը։
- Լի Հոն՝ չինացի քրեական լորդ, Կարմիր Դրակոնի տրիադայի ղեկավար, Հոնկոնգի ամենաուժեղ հեղինակություններից մեկը։ Չնայած իր պատկառելի տարիքին, Լի Հոնը շատ հմտորեն էր վարվում իր սրի հետ։ Նա առաջինն էր ով մահացավ 47-ի ձեռքով, քանի որ Օրտ-Մայերը դիտարկում էր Լի Հոնին որպես ամենավտանգավոր հակառակորդ։
- Պաբլո Բելիսարիո Օչոա՝ հայտնի լատինամերիկյան նարկոտրեդեր, ով ուներ իր սեփական նարկոկարտելը։ Հայտնի էր իր դաժանությամբ։ Սակայն իր մեթոդները մեծ թշնամություն առաջացրեցին, և նա ստիպված էր թաքնվել Կոլումբիայի ջունգլիներում գտնվող ռազմակայանում։ Տեղացիները ասում էին, թե իբր Պաբլոն ութ կյանք ուներ։ 47-ը ստիպված էր մի քանի կրակոցներ արձակել կոկայինի ազդեցության տակ գտնվող Օչոային սպանելու համար (սակայն Պաբլոյին կարելի է մեկ կրակոցով սպանել հեռվից՝ օգտագործելով սնայպերական հրացան)։
- Ֆրանս Ֆուքս՝ Հիտլերյուգենդի նախկին անդամ, ով լրջորեն զայրացած էր նացիզմի կործանման պատճառով։ Նա պրոֆեսիոնալ վարձու ահաբեկիչ էր։ Աշխատել է Ֆրից և Ֆաբիան եղբայրների հետ։
- Արկադի «Բորիս» Եգորով՝ հաստատակամ հակակոմունիստ, հայտնի անօրինական զենքերի վաճառող, ով զբաղվում էր իր եղբոր՝ ռուսական մաֆիայի ղեկավար Սերգեյ Զավարոտկոյի համար զենքի ներմուծմամբ։ Մահվանից առաջ նա փորձում էր պայթեցնել միջուկային ռումբ։
Hitman: Blood Money- ում նշվում է, որ ամերիկացի գիտնականները փորձել են կրկնել Օրթ-Մայերի գիտափորձը, սակայն նրանց բոլոր փորձերն ապարդյուն են եղել։ 47-ը առաջին և միակ հաջողակ առողջ կլոնն է։ Գիտնականները բախվել են բոլոր տեսակի խնդիրների, ինչպիսիք են ալբինիզմը և կյանքի կարճ տևողությունը (ընդամենը 18 ամիս): Օրտ-Մայերի հետազոտությունները բաժանվել էին առանձին հետազոտական խմբերի, սակայն նույնիսկ դա բավարար չէր։ 47-ին համարժեք կլոն ստեղծելու համար անհրաժեշտ էր 47-ի ոսկրածուծի մի նմուշ, և այդ նպատակով շատ խմբակցություններ պատրաստ էին որսալ 47-ին:
HITMAN™ 2-ում պարզվում է, որ 47-ը Օրտ-Մայերի ծրագրից միակ կլոնը չէ, ով ողջ մնացել է։ Լուկաս Գրեյը՝ Շողքային Հաճախորդը, 47-ի մանկության ընկերն էր, ով կարողացել է փախչել լաբորատորիայից։ Նշանակալի է, որ Գրեյն բարկոդից բացի ուներ նաև մազեր, և դա այն դեպքում, երբ բոլոր կլոնները մազազուրկ էին։ Այս մասում եղբայրները վերջապես վերամիավորվում են։
Ունակություններ և հեղինակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործակալ 47-ը ունի ավելի շատ կարողություններ, քան սովորական մարդը: Նա կարող է դիմակայել մի քանի կրակոցների (նա կրում է զրահաբաճկոն Codename 47- ում և Blood Money-ում): Նրան ընդամենը պետք է իր մարմնից հանել փամփուշտը և ցավազրկող դեղամիջոցների հսկայական չափաբաժին ընդունել: 47-ը ճարպիկ է և չափազանց ուժեղ։ Նա հեշտույթամբ մի ձեռքով օգտագործում է «Desert Eagle» ատրճանակը, որը բավականաչափ ծանր է և դժվար օգտագործման համար։ Նա կարող է նաև հմտորեն ցատկել պատշգամբից պատշգամբ, բարձրանալ խողովակների և վանդակաճաղերի վրա:
47-ը փայլուն մարդասպան է: 47-ն ունի բոլոր տեսակի զենքեր՝ իր սեփական սիլվերբոլլերից սկսած մինչև UMP45 ավտոմատ ատրճանակ: Նա նաև լավ ձեռնամարտիկ է, և կարող է ցանկացած առարկա ցանակած միջավայրում օգտագործել որպես զենք։
47-ը նաև լավ վարում է տարբեր տրանսպորտային միջոցներ: Տեսախաղերում երևում է, որ 47-ը կարող է վարել ավտոմեքենա, ֆուրգոն, նավակ, նավ, հիդրոինքնաթիռ, ինքնաթիռ և ուղղաթիռ։
47-ը վարժ տիրապետում է մի քանի լեզուների։ Նա նաև լայն գիտելիքներ ունի տարբեր ոլորտներում (2016թ. խաղում նա նույնիսկ հարվածային գործիքներ է նվագում «Ակումբ 27»-ում, մերսում է կատարում «Ոսկե վանդակ»-ում, դասավանդում է յոգա «Օրգանների փոխարկում»-ում, և այլն):
Հեղինակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր բացառիկ ունակությունների շնորհիվ 47-ը հաճախ ստանում է իր Գործակալության ամենաբարձր վարձատրվող և ամենադժվար առաջադրանքները: Հանցագործ աշխարհում նա դարձել է քաղաքային լեգենդ, և քչերը գիտեն, թե ինչպիսի տեսք ունի նա իրականում։ Նրան անվանում են նաև ուրվական Hitman: Absolution-ում Բլեյք Դեքսթերը, նրան ճանաչելով, 47-ին անվանում է ուրվական և լեգենդ:
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]47-ն չունի մազեր (բացառությամբ հոնքերի): Նա ունի վառ կապույտ աչքեր։ Գլխի հետևի մասում դաջված շտրիխ կոդը (որը գրեթե ոչ ոք չի նկատում) պարունակում է նրա ծննդյան ամսաթիվը և նույնականացման համարը։ Դեմքը բավականին ձգված է, մեծ այտոսկրերով, ընդգծված հոնքերով և բարձր ճակատով։ Հասակը 188 սմ է։
Խաղերի մշակողները մոդելավորել են 47-ին դերասան Դեյվիդ Բեյթսոնի դեմքի օրինակով, ով 47-ի ձայնային դերասանն է: Նրա դեմքի դիմագծերը մի փոքր փոխվում են խաղի յուրաքանչյուր նոր մասում։
47-ը սովորաբար կրում է արդուկված սև իտալական կոստյում սպիտակ վերնաշապիկով, կարմիր փողկապով և սև կաշվե ձեռնոցներով: Blood Money-ում 47-ը կրում էր գծավոր վերնաշապիկ և սպիտակ գծերով կարմիր փողկապ:
Hitman. Absolution-ում նա որոշ ժամանակ կրում է իր ընկերոջ և դերձակի՝ Թոմ Կլեմենզայի պատրաստած կոստյումը։ Ընդհանուր առմամբ կոստյումը նույն տեսքն ունի՝ փողկապի սեղմակի ավելացմամբ:
Բնավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքնից 47-ը փակ կերպար է: Նա խոսում է հանգիստ, ֆորմալ տոնով։ 47-ը հաճախ օգտագործում է իր խոսքի ունակությունները նպատակակետին մոտենալու համար: Սակայն ներսում 47-ը լռակյաց է ու միայնակ։
47-ի կարգախոսներից մեկն է՝ «Ոչ մեկին մի չվստահել»։ Նա մի անգամ ցույց է տվել իր նվիրվածությունը սիցիլիացի քահանա հայր Վիտտորիոյին, և նույնիսկ փրկել է նրան իտալական մաֆիայից: 47-ը նաև որոշակիորեն վստահում է Գործակալությունից Դիանա Բերնվուդին, ումից նա սովորաբար հանձնարարություններ է ստանում:
Հազվագյուտ դեպքերում 47-ը ցուցադրում է ընկերասիրության նման մի բան: Օրթ-Մայերի մոտ մարզվելու ընթացքում 47-ը նապաստակ էր որդեգրել և նույնիսկ նրա մահից հետո հուղարկավորություն էր կազմակերպել[1]։ Խաղերում 47-ը փրկել է Լեյ Լինին/Մեյ Լինին սեռական ստրկությունից։ 47-ը նաև հաճախ է հանդիպում է ԿՀՎ գործակալ Սմիթի հետ, ում հետ նա զարգացնում է լավ հարաբերություններ և նույնիսկ կատարում է նրա պատվերը Blood Money- ի վերջում: Hitman. Absolution- ում, երբ 47-ը պետք է սպաներ Դիանային, տատանվում է և անմիջապես չի կրակում նրա վրա ( հետագայում պարզվում է, որ նա չի սպանել Դիանային )։
Արժեքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]47-ը հակահերոս է։ Նա չի տատանվի իր թիրախին կամ իր ճանապարհին կանգնած մեկին սպանելիս: Իր գործողությունների ընթացքում 47-ը կարող է սպանել անմեղ մարդկանց, եթե դա պահանջվում է ( Blood Money- ում 47-ը սպանել է փոստատարին, ով իրեն կարևոր նամակ էր բերել, քանի որ ծրարի վրա հատուկ նշան կար): Blood Money- ի հենց վերջում 47-ը սպանում է նաև քահանային և թղթակցին, և միաժամանակ ոչնչացնում է մնացած բոլոր վկաներին։
Շատ խաղերում հենց խաղացողն է որոշում, թե ում է սպանելու 47-ը, իսկ ում՝ ոչ: Խաղերը թույլ են տալիս խաղացողին ընտրել խաղաոճը՝ սպանել բոլորին կամ կատարել առաջադրանքները հնարավորինս գաղտնի կերպով և սպանել միայն թիրախին։ Hitman 2, Blood Money and Absolution- ում 47-ը հիշատակվում է որպես «ուրվական» և «լեգենդ», ինչը հուշում է, որ 47-ը նախընտրում է գործել գաղտնի և աննկատ։
Hitman 2. Silent Assassin- ում 47-ը խաչ է կրում և խոստովանում է իր մեղքերը Հայր Վիտորիոյին: Իր զրույցը Վիտորիոյի հետ 2-րդ մասի սկզբում ցույց է տալիս, որ 47-ը խիղճ ունի և փորձում է հասկանալ, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ սխալ: Այնուամենայնիվ, նա դադարում է խաղաղություն և ճշմարտություն փնտրտուկները, և որոշ ժամանակ հետո իր խաչը կախում եկեղեցու դարպասից և վերադառնում իր նախկին գործին:
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը][[Файл:Hitman (poster).jpg|աջից|մինի|209x209փքս| Գործակալ 47 ֆիլմի պաստառ ( դերում՝ Թիմոթի Օլիֆանտ ) ]] Խաղերի վրա հիմնված ֆիլմը ստեղծվել է 20th Century Fox-ի կողմից և հրապարակվել 2007 թվականի նոյեմբերի 29- ին։ Գլխավոր դերերում են Թիմոթի Օլիֆանտը, Օլգա Կուրիլենկոն և Դուգրեյ Սքոթը։ Ֆիլմի ռեժիսորը ֆրանսիացի Քսավյե Գենսն է[2]։ Ֆիլմում սյուժեն կապված չէ խաղերի հետ, և 47-ի պատմությունը փոխվում է. ֆիլմում այն գործակալությունը, որի համար նա աշխատում է, հավաքագրում է որբ երեխաներին, և մարզում նրանց իրենց ողջ կյանքում։ Ֆիլմում 47-ը սովորական մարդ է, և գործակալությունում աշխատում են մեկից ավելի ճաղատ գործակալներ՝ գլխի հետևի մասում շտրիխ կոդերով։ Սակայն նրա բնավորությունն ու արտաքինը ոչնչով չեն տարբերվում խաղերում ցուցադրվածից։ Ֆիլմը բացասական արձագանքներ է ստացել խաղի երկրպագուների կողմից։
2015 թվականի օգոստոսի 21-ին թողարկվել է «Hitman: Agent 47» ֆիլմը: 47-ին պետք է մարմնավորեր Փոլ Ուոքերը, սակայն նա մահացավ ավտովթարի հետևանքով նկարահանումներից առաջ, ուստի նրա փոխարեն ընտրվեց Ռուփերթ Ֆրենդը։ Ֆիլմում 47-ը, ինչպես խաղերում, գենետիկական ինժեներիայի արդյունք է, բայց միևնույն ժամանակ մեծացել է սովորական ընտանիքում, ինչի մասին վկայում է 47-ի մանկության տեսարանը։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Empire ամսագիրը 47-ին դասակարգել է 21-րդ տեղում տեսախաղի 50 լավագույն կերպարների ցանկում[3]:
Gamesradar կայքը Գործակալ 47-ին դասակարգել է տեսախաղերի 100 լավագույն կերպարների ցուցակի 47-րդ տեղում[4]։
Ըստ BAFTA-ի Գործակալ 47-ը բոլոր ժամանակների տեսախաղերի երրորդ ամենանշանավոր կերպարն է[5]:
Տեսախաղերի այլ Նմանատիպ կերպարների հետ միասին, ինչպիսիք են Լարա Քրոֆթը, Սեմ Ֆիշերը, Սոլիդ Սնեյքը և Սլենդերմենը, նա համարվում է տեսախաղերի ամենահայտնի և նշանակալից կերպարներից մեկը[6][7][8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Eidos.com — Hitman Bloodmoney Արխիվացված 2006-07-15 Wayback Machine
- ↑ «Hitman на IMDb». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 27-ին.
- ↑ The 50 Greatest Video Game Characters | 21. Agent 47 | Empire Արխիվացված 2012-11-02 Wayback Machine. www.empireonline.com.
- ↑ «47. Agent 47 (Hitman series)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Lara Croft Crowned Most Iconic Video Games Character of All Time, According to BAFTA Poll» (անգլերեն). BAFTA. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Rachel Weber (2021 թ․ նոյեմբերի 8). «The 50 most iconic video game characters of all time». gamesradar (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Aug 8, Elton JonesPublished; 2023 2:00pm (2023 թ․ օգոստոսի 8). «The 51 Most Iconic Video Games Characters of All Time». www.one37pm.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «50 Most Iconic Video Game Characters» (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Schofield, Shawna (2023 թ․ օգոստոսի 2). «The 25 Most Popular Video Game Characters of All Time». Gaming Gorilla (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գործակալ 47» հոդվածին։ |
|