Jump to content

Գործակալ Քարթեր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գործակալ Քարթեր
անգլ.՝ Agent Carter
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1], արկածային ֆիլմ[1], կինոկատակերգություն[1], դրամա[1], թրիլեր[1] և ֆանտաստիկ ֆիլմ[1]
ԹեմաGirl power
Թվականսեպտեմբերի 3, 2013
Լեզուանգլերեն
ՌեժիսորLouis D'Esposito?[2]
ՊրոդյուսերՔևին Ֆայգի
Սցենարի հեղինակԷրիկ Փիրսոն
ԴերակատարներՀեյլի Էթուել, Բրեդլի Ուիթֆորդ, Նիլ ՄակԴոնաֆ և Դոմինիկ Կուպեր
ԵրաժշտությունՔրիստոֆեր Լեներց և Johnny Rivers?
ԿինոընկերությունMarvel Studios
Տևողություն15 րոպե

«Գործակալ Քարթեր» (անգլ.՝ Agent Carter), Marvel Comics-ի կերպար Փեգի Քարթերի մասին կարճամետրաժ ֆիլմ։ Marvel One-Shots-ի չորրորդ կարժամետրաժ ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորը Լուիս Դ'Էսպոզիտոն է, իսկ սցենարիստը Էրիկ Փիրսոնը։ Գլխավոր դերում խաղացել է Հեյլի Էթվելը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Փեգի Քարթերը աշխատում է Ռազմավարական գիտական պահեստում (ՌԳՊ) և մենակ է մեկնում առաքելության։

Կարճամետրաժ ֆիլմը թողարկվել է «Երկաթե մարդը 3» ֆիլմի թվային հրատարակություններում և արժանացել քննադատների դրական արձագանքներին։ Ֆիլմն արժանացել է «Golden Reel Awards» մրցանակին։ Շուտով ABC հեռուստաալիքը պատվիրել է «Գործակալ Քարթեր» հեռուստասերիալը, որը հեռարձակվել է 2015 թվականի հունվարից մինչև 2016 թվականի մարտը։

Կարճամետրաժ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում «Առաջին վրիժառուն» ֆիլմի իրադարձություններից մեկ տարի անց[3]։ Փեգի Քարթերն աշխատում է Ռազմավարական գիտական ​​​​պահեստում (ՌԳՊ)՝ սեքսիստական ​​​​հասարակության ժամանակաշրջանում: Նա աշխատում է որպես տվյալների մշակող և կոդերի վերծանող։ Նրա ղեկավարը՝ գործակալ Ջոն Ֆլինը, մի քանի տղամարդ գործակալների է ուղարկում առաքելության՝ խորհրդավոր «Զոդիակ» կազմակերպությունը հայտնաբերելու։ Գիշերը գրասենյակում Փեգին հեռախոսով ստանում է «Զոդիակի» գտնվելու վայրի կոորդինատները։ Առաքելությունը պահանջում է 3-5 գործակալ, բայց Փեգին մտադիր է մենակ գնալ։ Մի քանի պահակների հետ կռվելուց հետո Քարթերին հաջողվում է ստանալ «Զոդիակի» շիճուկը։ Հաջորդ օրը Ֆլինը Քարթերին նախատում է անհնազանդության համար։ Հովարդ Սթարքի հետ հեռախոսազրույցից հետո Ֆլինը հայտնում է, որ Փեգիին հրավիրել են «S.H.I.E.L.D.» կազմակերպությունը ղեկավարելու։

Հետտիտրային տեսարանում Դում-Դում Դուգանը և Հովարդ Սթարքը հիանում են բիկինի հագած կանանցով։

2011 թվականի օգոստոսին Marvel Studios-ը հայտարարել է, որ մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, որոնք հայտնի են նաև որպես «Marvel One-Shots» թողարկվում են «direct-to-video» ձևաչափով։ «Սա զվարճալի միջոց է նոր կերպարների և գաղափարների հետ փորձարկումներ անելու համար։ Բայց ավելի կարևոր է, որ դա Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքը ընդլայնելու միջոց է», - ասել է պրոդյուսեր Բրեդ Վինդերբաումը[6]։ Կարճամետրաժ ֆիլմի գաղափարներից մեկը Փեգի Քարթերի մասին սփին-օֆֆն է եղել, որի գործողությունները տեղի են ունեցել «Կապիտան Ամերիկա։ Առաջին վրիժառուն» ֆիլմից հետո[7]։

Կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր է նշանակվել «Marvel Studios»-ի համանախագահ Լուիս Դ'Էսպոզիտոն։ Նախկինում նա նկարահանել է նախորդ «Նմուշ 47» կարճամետրաժ ֆիլմը[7][8]։ Սցենարիստի դերում հաստատվել է Էրիկ Փիրսոնը՝ «One-Shots» կոմիքսի հեղինակը[9][3]։ «Գործակալ Քարթերի» բյուջեն երկու անգամ գերազանցել է «Նմուշ 47»-ի բյուջեն[10]։ Հեյլի Էթվելը համաձայնվել է մասնակցել նախագծին «Նմուշ 47»ը դիտելուց հետո: Դերասանուհին նաև հետաքրքրվել է բացահայտել իր հերոսուհու՝ Փեգի Քարթերի ներուժը։ Էթվելը հնարքները փորձել է երեք օր շարունակ[11]։

«Գործակալ Քարթերը» նկարահանվել է հինգ օր[8]։ Որպես բեմադրող-նկարիչ ներգրավվել է Գաբրիել Բերիսթեյնը[7]։ Նկարահանումների համար օգտագործվել են երկու տեսախցիկներ՝ երկու հին օբյեկտիվներով (մեկը՝ գիշերային, մյուսը՝ ցերեկային), որոնք ըստ Դ'Էսպոզիտոյի՝ 1940-ականների ժամանակաշրջանին ավելի ժամանակակից տեսք են հաղորդել։ Էքշն տեսարանների համար օգտագործվել են օպերատորական բեռնասայլակ և Steadicam[7]։ Կարճամետրաժ ֆիլմում օգտագործվել են 1940-ականների Նյու Յորքի վիզուալ էֆեկտների կադրեր «Առաջին վրիժառուն» ֆիլմից[12]։ Քարթերի «ատրճանակով դռանը կրակելու» տեսարանը և շիճուկը պահպանող ավազակի հետ վերջին կռիվը ստեղծվել են համակարգչային գրաֆիկայով[7]։ 2013 թվականի սկզբին Marvel-ը դիմել է «Perception»-ին՝ բացման և փակման տիտրերը ստեղծելու համար։ Վերջնական 2D տեսարանը ստեղծելու համար նկարիչները համատեղել են 2D և 3D անիմացիաները[13]։

Կոմպոզիտորը Քրիստոֆեր Լեներցն է, որը նախկինում աշխատել է Դ'Էսպոզիտոյի հետ «Նմուշ 47»-ի վրա[14]։ Դ'Էսպոզիտոն փորձել է գտնել երաժշտություն, որը կհամապատասխաներ ֆիլմի մթնոլորտին։ Այսպիսով, նա որպես օրինակ առաջարկել է Ջոնի Ռիվերսի «Secret Agent Man» ստեղծագործությունը, չնայած այն հանգամանքին, որ երգը թողարկվել է 1960-ականներին։ Լուիսի կարծիքով՝ Լեններցը վերստեղծել է այնպիսի բլոկբասթերների մթնոլորտ, ինչպիսին է Ջեյմս Բոնդը[7]:

Ելք և քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գործակալ Քարթերը» առաջին անգամ ցուցադրվել է 2013 թվականի Սան Դիեգոյի Comic-Con-ում[4]։ Ֆիլմը թվային տարբերակով թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 3-ին՝ «Երկաթե մարդ 3»-ի հետ միասին, իսկ Blu-ray տարբերակով՝ սեպտեմբերի 24-ին[9][15]։ Կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է նաև «Marvel Cinematic Universe: Phase Two Collection» հավաքածուի մեջ, որում ներառված են կինեմատոգրաֆիական տիեզերքի երկրորդ փուլի նկարները և Marvel One-Shots-ի մյուս ֆիլմերը[16]։

«Total Film»-ից Ռոզի Ֆլետչերը նշել է, որ Comic-Con-ի այցելուները լավ են արտահայտվել կարճամետրաժ ֆիլմի մասին և բարձր է գնահատել Էթվելի դերասանական խաղը։ Նրա կարծիքով՝ շարքը ունեցել է ապշեցուցիչ տեսք և սքանչելի էքշն-տեսարաններ[4]։ CraveOnline-ի քննադատ Էնդի Հանսակերը ֆիլմը գնահատել է 10-ից 8.5 միավոր՝ գրելով, որ ֆիլմը Քարթերին պարգևել է այն «հեռացման երեկույթը», որին նա արժանի է եղել[17]։ IGN պորտալի սյունակագիր Սքոթ Քոլուրան Էթվելին անվանել էր սուպերհերոս, որին հեռուստադիտողները երկար ժամանակ սպասել են[18]։ «Movie Ramblings» կայքի խմբագիր Քոլին Միլլերը ֆիլմը անվանել է լավագույնը «Marvel One-Shots»-ի շարքում՝ նշելով Դ'Էսպոզիտոյի սրամիտ սցենարը և ռեժիսուրան։ Ըստ «Flickering Myth»-ի՝ անհավանական կամեոները և հետտիտրային տեսարանը պետք է ժպիտ առաջացնեն բոլորի դեմքին[19]։ «Գործակալ Քարթերը» ցույց է տալիս, թե որքան նվիրված է «Marvel»-ը սեփական տիեզերքի ընդլայնմանը[20]։

Կարճամետրաժ ֆիլմը «Golden Reel» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ձայնային և երաժշտական ​​մոնտաժ. Direct to Video — Live Action» մրցանակին[21]։

Հեռուստասերիալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճամետրաժ ֆիլմից ոգեշնչված՝ 2014 թվականի մայիսի 8-ին ABC-ի կողմից պատվիրվել է «Գործակալ Քարթեր» հեռուստասերիալը[22][23]: Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 6-ին[24]: Դոմինիկ Կուպերը և Նիլ Մաքդոնաֆը վերադարձել են համապատասխանաբար Հովարդ Սթարքի և Դում-Դում Դուգանի դերերին[25][26]։ Դ'Էսպոզիտոն նկարահանել է առաջին սերիան[27], իսկ Լեններցը զբաղվել է երաժշտությամբ[28]։ Հեռուստասերիալը ստեղծվել են Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն ՄաքՖիլին՝ «Կապիտան Ամերիկա» ֆիլմերի ստեղծողների կողմից։ Տարա Բաթերսը, Միշել Ֆազեկասը և Քրիս Դինգեսը եղել են շոուրաններներ[29]։ Սերիալը պատմում է Փեգի Քարթերի մասին, որը աշխատում է ՌԳՊ-ում և Սթարքի համար կատարում է գաղտնի առաքելություններ[30]։ 2015 թվականի մայիսի 7-ին շոուն երկարաձգվել է երկրորդ եթերաշրջանով[31]։ Հաջորդ տարի «Գործակալ Քարթերը» պաշտոնապես փակվել է[32]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Internet Movie Database — 1990.
  2. Doctor Strange Press KitThe Walt Disney Company.
  3. 3,0 3,1 Shaun Manning (2013-07-22). «SDCC: Marvel Debuts Atwell's "Agent Carter One-Shot"». Comic Book Resources (անգլերեն). Valnet Inc. Արխիվացված օրիգինալից 2013-08-22-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Rosie Fletcher (2013-07-19). «Marvel's Agent Carter reaction: Comic-Con 2013». Total Film (անգլերեն). Future plc. Արխիվացված օրիգինալից 2013-07-21-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  5. Leah Thomas (2015-01-06). «What Happened To Peggy Carter in 'Captain America'? 'Agent Carter' Will Fill in the Gaps». Bustle (անգլերեն). Bustle Digital Group. Արխիվացված է օրիգինալից 2015-06-29-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  6. Marc Strom (2011-08-02). «Marvel One-Shots: Expanding the Cinematic Universe». Marvel.com (անգլերեն). Disney. Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Kyle Anderson (2014-09-24). «Marvel's Louis D'Esposito Talks Agent Carter». Nerdist Industries (անգլերեն). Legendary Pictures. Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  8. 8,0 8,1 Anthony Breznican (2013-07-11). «'Marvel One-Shot: Agent Carter' – First Look at poster and three photos from the new short!». Entertainment Weekly (անգլերեն). Time Inc. Արխիվացված օրիգինալից 2019-04-19-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  9. 9,0 9,1 Marc Graser (2013-07-23). «How Marvel is Turning to Short Films to Sell More DVDs, Blu-rays». Variety (անգլերեն). Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2013-07-25-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  10. Albert Ching (2013-09-09). «Marvel Studios' Short Films Get Bigger With "Agent Carter"». Comic Book Resources (անգլերեն). Valnet Inc. Արխիվացված օրիգինալից 2013-09-11-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  11. Christina Radish. «Director Louis D'Esposito and Executive Producer Brad Winderbaum Talk Marvel One-Shot: Agent Carter, Future Shorts, More Peggy Carter Stories, and More» (անգլերեն). Collider. Արխիվացված օրիգինալից 2013-09-09-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  12. Anthony Breznican (2013-07-17). «Marvel One-Shots: Might 'Agent Carter' clear way for Ms. Marvel, Loki, young Nick Fury, or Black Panther?». Entertainment Weekly (անգլերեն). Time Inc. Արխիվացված օրիգինալից 2013-07-19-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  13. «Agent Carter Case Study» (անգլերեն). Perception. Արխիվացված է օրիգինալից 2013-09-26-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  14. Russ Burlingame (2014-06-21). «Agent Carter One-Shot Composer Likely Headed to the TV Series». ComicBook.com (անգլերեն). Pop Culture Media. Արխիվացված օրիգինալից 2014-06-29-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  15. Rob Keyes (2013-07-16). «'Iron Man 3' Blu-ray & Agent Carter One-Shot Details Revealed». Screen Rant (անգլերեն). Valnet Inc. Արխիվացված օրիգինալից 2013-07-19-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  16. Matt Goldberg (2015-10-23). «'Marvel Cinematic Universe: Phase Two Collection' Unveiled; Contains First Look at Phase 3» (անգլերեն). Collider. Արխիվացված օրիգինալից 2015-10-24-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  17. Andy Hunsaker (2013-07-20). «Comic-Con 2013: Marvel's 'Agent Carter': Happy Ending or a New Beginning?» (անգլերեն). CraveOnline. Արխիվացված է օրիգինալից 2013-07-26-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  18. Scott Collura (2013-07-19). «Comic-Con: We Have Seen Agent Carter, the New Marvel One-Shot – and It Rules». IGN (անգլերեն). J2 Global. Արխիվացված օրիգինալից 2013-07-23-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  19. Colin Miller (2014-10-15). «Short film review: Marvel One-Shot: Agent Carter» (անգլերեն). Movie Ramblings. Արխիվացված օրիգինալից 2014-12-04-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  20. «Review – Marvel One-Shot: Agent Carter (2013)» (անգլերեն). Flickering Myth. 2014-08-31. Արխիվացված է օրիգինալից 2014-11-30-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  21. Nikara Johns (2014-02-17). «MPSE Golden Reel Awards: 'Captain Phillips,' 'Gravity,' 'The Great Gatsby' Win Sound Editors Awards». Variety (անգլերեն). Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2014-02-22-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  22. Lesley Goldberg (2014-01-17). «Marvel's 'Agent Carter': Hayley Atwell, Writers, Showrunners Confirmed for ABC Drama». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014-01-19-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  23. James Hibberd (2014-05-08). «ABC renews 'SHIELD' plus orders 'Captain America' spin-off». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014-05-09-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  24. Marc Strom (2014-11-05). «Marvel's Agent Carter & Marvel's Agents of S.H.I.E.L.D. Set Premiere & Return Dates». Marvel.com (անգլերեն). Disney. Արխիվացված է օրիգինալից 2014-11-06-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  25. Marc Strom (2014-09-30). «Dominic Cooper Returns as Howard Stark in Marvel's Agent Carter». Marvel.com (անգլերեն). Disney. Արխիվացված օրիգինալից 2014-10-01-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  26. Brett White (2015-01-07). «The Howling Commandos Return in New "Agent Carter" Promo». Comic Book Resources (անգլերեն). Valnet Inc. Արխիվացված օրիգինալից 2015-01-07-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  27. Chris Arrant (2014-07-25). «Major S.H.I.E.L.D. Casting Additions ... Plus a Surprise Avenger?». Newsarama (անգլերեն). Future US. Արխիվացված օրիգինալից 2014-07-27-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  28. «Christopher Lennertz to Score Marvel's 'Agent Carter' TV Series» (անգլերեն). Film Music Reporter. 2014-09-04. Արխիվացված օրիգինալից 2014-09-06-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  29. Gina McIntrye (2015-01-02). «'Agent Carter': Hayley Atwell reprises capable 1940s spy for Marvel TV show». Los Angeles Times (անգլերեն). Nant Capital. Արխիվացված օրիգինալից 2015-01-03-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  30. Patrick Cavanaugh (2014-10-27). «See What's in Store for Marvel's Agent Carter in the Official Series Synopsis». Marvel.com (անգլերեն). Disney. Արխիվացված է օրիգինալից 2014-10-28-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  31. Lesley Goldberg (2015-05-07). «ABC Renews 'Agents of SHIELD,' 'Agent Carter'». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015-05-10-ին. Վերցված է 2021-09-28-ին.
  32. Lesley Goldberg (2016-05-12). «'Agent Carter' Canceled at ABC». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016-05-12-ին. Վերցված է 2021-09-28-ին.