Գորիսի հրետակոծություն (2022)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գորիսի հրետակոծություն
2022 Armenian–Azerbaijani clashes.png
ՏեսակՀրթիռա-հրետանային հարձակում
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գրոհի վայրԳորիս, Սյունիքի մարզ
ՏարեթիվՍեպտեմբերի 13, 2022 թվական-Սեպտեմբերի 15, 2022 թվական
Գրոհի միջոցՀրետակոծում
ԶենքՀրետանի
խոշոր տրամաչափի զինատեսակներ
հրթիռային համակարգեր
անօդաչու թռչող սարքեր
ԱհաբեկիչներԱդրբեջան Ադրբեջանի զինված ուժեր
ԿազմակերպիչներԱդրբեջան Ադրբեջան

Գորիսի հրետակոծություն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի հրետակոծությունը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 15-ը՝ Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում՝ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ ահաբեկչական գործողությունների ժամանակ[1]։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ ագրեսիայի ժամանակ կիրառվել է` խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանի, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 13[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամը 02։00-ի սահմաններում Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող Արթուր Ղոջաբաղյանը հայտնում է, որ լարված է Գորիսի հյուսիսային կողմում, լսվում են հրետակոծության ձայներ[4]։

Ժամը 03։00-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածում, ըստ որի ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակներից, այդ թվում ծանր հրետանային զենքերից արդեն 2 ժամ ինտենսիվ հրետակոծվում են Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի ու հարակից համայնքները։ Ըստ ստացված տեղեկությունների թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները[5]։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։ Նա նաև տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերնանց, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ–ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ–ադրբեջանական շփման գծի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասանվորապես, Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ ՊՆ խոսնակը հավելում է, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]