Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1972[1]
ՏնօրենՄարինե Շահգելդյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳորիս
Հասցեքաղաք Գորիս, Կապանի խճուղի, 34 շենք

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց, տարրական դպրոց, միջնակարգ դպրոց, հիմնական դպրոց ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Դպրոցի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորիսի թիվ 2 դպրոցը մինչև 1952 թվականը եղել է ութամյա դպրոց։ 1952 թվականին նախկին ժողկրթբաժնի վարիչ Հայկ Տատինցյանի նախաձեռնությամբ այն հիմնադրվեց որպես միջնակարգ դպրոց։ Դպրոցը սկզբնական շրջանում տեղադրված է եղել Գորիսի նախկին թիվ 4 դպրոցի շենքում, որտեղ գործել է շուրջ 20 տարի։ 1972 թվականին դպրոցն ամբողջ կազմով տեղափոխվել է Կապանի խճուղու վրա գտնվող նորակառույց տիպային շենք։

Առաջին տնօրենը եղել է Աշոտ Կարապետի Օհանյանը[2], որը ղեկավարել է դպրոցը մինչև 1952 թվական։ Նրան փոխարինել են Ռաֆիկ Պետրոսյանը , Արտաշես Գրիգորյանը, Ռոբերտ Շալունցը, Յուրա Ալեքսանյանը, Սիրուշ Ակլունցը։ 2018 թվականին դպրոցի տնօրեն է ընտրվել Մարինե Շահգելդյանը։

1952-2010 թվականներն ընկած ժամանակահատվածում դպրոցը տվել է 61 ոսկի, 56 արծաթե մեդալակիր շրջանավարտներ։

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջանո Հայկի Տատինցյան- տեխնիկական գիտությունների թեկնածու
  • Ալբերտ Ավետիսի Օրդյան - մաթեմատիկական գիտությունների թեկնածու
  • Ռիմա Նիկոլայի Շալունց- բանասիրական գիտությունների թեկնածու
  • Իրինա Լևոնի Քյարունց- բժշկական գիտությունների թեկնածու
  • Ռաֆիկ Գեղամի Բադալյան -տեխնիկական գիտությունների թեկնածու[3]
  • Սլավիկ Սուրենի Ամիրյան-բժշկական գիտությունների թեկնածու
  • Յուրիկ Սերյոժայի Սաֆարյան -մաթեմատիկական գիտությունների թեկնածու
  • Յուրա Հմայակի Ալումյան-մաթեմատիկական գիտությունների թեկնածու
  • Արմեն Մխիթարի Մաշուրյան-մաթեմատիկական գիտությունների թեկնածու
  • Սամվել Թևատրոսի Հովսեփյան-Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ[4]
  • Յուրի Միքայելի Դանիելյան-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս
  • Միկիտ Վաղարշակի Ղազարյան- մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի դասախոս
  • Վարազդատ Նիկոլայի Վարդազարյան- մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ամբիոնի վարիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գորիսի թիվ 2 դպրոցի արխիվ