Գորիսի գիտատեխնիկական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գորիսի գիտատեխնիկական կենտրոն, ՀԽՍՀ ԳԱ գիտական հիմնարկ Գորիս քաղաքում։ Հիմնադրվել է 1971 թվականին նոյեմբերի 1-ին։ 1976 թվականին ուներ 56 գիտաշխատող։ Կենտրոնը մասնագիտանում էր հեղուկ բյուրեղների հետազոտման մեջ։ ստացած արդյունքները ճանաչում են գտել նախկին ԽՍՀՄ այլ գիտական կենտրոններում։ Հատկապես կարևոր էր համարվում հեղուկ բյուրեղների հիդրադինամիկ անկայունության պարամետրերի վրա տարբեր նյութերի ազդեցության ուսումնասիրությունը, որի խնդիրն էր ստանալ հաշվարկող նոր կարգերում կիրառվող հեղուկբյուրեղային խառնուրդներ։

Կենտրոնի առաջընթացին նպաստել են ԽՍՀՄ ԳԱ բյուրեղագիտության ինստիտուտի, օրգանական կիսահաղորդիչների ինստիտուտի (Մոսկվա) և մի շարք այլ գիտահետազուտական հիմնարկների հետ հաստատված գիտական կապերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 168