Գորիսի բուրգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորիսի բնակելի քարաբուրգերի համալիր

Գորիսի բուրգեր, արտածին ուժերի ներգործությամբ առաջացած բնական բրգաձև գոյացումներ։ Գտնվում են Գորիս քաղաքի արևելյան մասում, նեոգենի հրաբխածին բեկորային հաստույթի՝ համեմատաբար թույլ ցեմենտացած տուֆաբրեկչիաների վրա։ Դրանք տարբեր ձների ժայռային մնացուկներ են, որոնք բարձրանում են լանջերին (մինչև 10-20 մ, երբեմն ավելի բարձրությամբ)։ Առանձին «բուրգեր» ունեն սնկերի տեսք։ Գորիսի «բուրգեր»-ի նման բնական գոյացումներ կան նաև Խնձորեսկ, Խնածախ, Բայանդուր և այլ գետակների ավազաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 168