Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը, նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորիսեցի կին
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1962
բարձրություն88,5 սանտիմետր
լայնություն63,5 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

«Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը)», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի 1962 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Նալբանդյանի արվեստը բազմաժանր է, սակայն առանձնահատուկ է նկարչուհու վերաբերմունքը հատկապես կոմպոզիցիոն ֆիգուրատիվ ժանրին։ Այդ աշխատանքները հագեցած են խոր բովանդակությամբ, գեղանկարչորեն ավելի գունեղ ու բազմազան են։

1962 թվականին Արփենիկ Նալբանդյանը, լինելով Զանգեզուրում, պատկերել է գորիսեցի մի կնոջ` Օվսաննա մայրիկին։ Կտավում պատկերված է կոնկրետ անձնավորություն, սակայն այն ներկայացնում է զանգեզուրցի կանանց հավաքական կերպար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Նալբանդյանը տարեց կնոջ խորաթափանց հայացքում ներկայացնում է նրա տարիների ընթացքում կուտակված կյանքի փորձը, աշխատավորուհուն բնորոշ հաստատակամությունն ու կենսախնդությունը։ Նկարչուհին կնոջը պատկերել է կապտականաչավուն ֆոնի վրա՝ բազմագույն զգեստով։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Նյութը՝ կտավ, յուղաներկ, չափերը՝ 88.5 x 63.5 սմ[2] :

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի պետական պատկերասրահ – կատալոգ, Ե., 1965, էջ 137
  • Արփենիկ Նալբանդյան – բուկլետ, Հայաստանի պետական պատկերասրահ, Ե., 1974
  • Հայաստանի ազգային պատկերասրահ – ալբոմ, հայ., անգլ., ֆրանս., Մարսել, 1992, էջ 138
  • Արփենիկ Նալբանդյան 100 (Հեղինակ` Հ Բադալյան) – կատալոգ, Ե., 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նալբանդյան Արփենիկ Արշակի | Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը) - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  2. «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը). 1962, կտավ, յուղաներկ, 88.5x63.5, Հայաստանի ազգային պատկերասրահ | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]