Jump to content

Գորդոն Փարքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորդոն Փարքս
անգլ.՝ Gordon Parks
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1912(1912-11-30)[1][2][3][…]
ԾննդավայրFort Scott, Կանզաս, ԱՄՆ[4][1][5]
Մահացել էմարտի 7, 2006(2006-03-07)[6][1][2][…] (93 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
ԳերեզմանEvergreen Cemetery[7]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԿենտրոնական ավագ դպրոց, Ricker College? և Storm King School?
Մասնագիտությունկինոռեժիսոր, լուսանկարիչ, դերասան, ֆոտոլրագրող, սցենարիստ, լրագրող, կինոդերասան, վիպասան, fashion photographer, արվեստագետ, կինոպրոդյուսեր, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող և ռեժիսոր
ԱշխատատուՖերմերային տնտեսությունների պաշտպանության վարչություն
ԱմուսինGenevieve Young?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներGordon Parks, Jr.?, David Parks?, Leslie Parks? և Toni Parks?[10]
 Gordon Parks Վիքիպահեստում

Գորդոն Ռոջեր Ալեքսանդր Բյուքենան Փարքս (անգլ.՝ Gordon Roger Alexander Buchanan Parks, նոյեմբերի 30, 1912(1912-11-30)[1][2][3][…], Fort Scott, Կանզաս, ԱՄՆ[4][1][5] - մարտի 7, 2006(2006-03-07)[6][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] ), ամերիկացի լուսանկարիչ, կոմպոզիտոր, գրող, բանաստեղծ և կինոռեժիսոր, որը հայտնի է դարձել ԱՄՆ վավերագրական ֆոտոլրագրության մեջ 1940-1970-ական թվականներին, հատկապես քաղաքացիական իրավունքների, աղքատության և աֆրոամերիկացիների վերաբերյալ թեմաներում, ինչպես նաև գլամուր լուսանկարչության մեջ: Նրան ամենից շատ հիշում են 1940-ական թվականների աղքատ ամերիկացիների խորհրդանշական լուսանկարներով (արված դաշնային կառավարության նախագծի համար), «Life» ամսագրի համար իր ֆոտոռեպորտաժներով, ինչպես նաև իր «Shaft», «Shaft's Big Jackpot» և կիսակենսագրական «The Learning Tree» ֆիլմերով։

Փարքսը առաջին աֆրոամերիկացի ռեժիսորներից մեկն է, որը ֆիլմեր է նկարահանել հոլիվուդյան ասպարեզում՝ ստրուկների և պայքարող սևամորթ ամերիկացիների փորձառության մասին, և ստեղծել է բլեքսփլոյթեյշն (անգլ.՝ blaxploitation) ժանրը։ Ֆիլմերի ազգային ֆիլմադարանում «The Learning Tree» ֆիլմը հիշատակվում է որպես «սևամորթ ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմ, որը ֆինանսավորվում է հոլիվուդյան խոշոր ընկերության կողմից»։

Փարքսը ծնվել է Կանզաս նահանգի Ֆորտ Սքոթում, Էնդրյու Ջեքսոն Փարքսի և Սառա Ռոսի ընտանիքում, 1912 թվականի նոյեմբերի 30-ին[11]: Նա 15 երեխաներից ամենափոքրն էր[12]: Նրա հայրը ֆերմեր էր, որը զբաղվում էր եգիպտացորենի, ճակնդեղի, շաղգամի, կարտոֆիլի, կաղամբի և լոլիկի մշակմամբ: Նրանք ունեին նաև մի քանի ընտանի կենդանիներ՝ բադեր, հավեր և խոզեր[13]։

Նա հաճախել է սեգրեգացված տարրական դպրոց։ Նրա ավագ դպրոցում սովորում էին ինչպես սևամորթներ, այնպես էլ սպիտակամորթներ, քանի որ քաղաքը չափազանց փոքր էր սեգրեգացված ավագ դպրոցների համար, բայց սևամորթ աշակերտներին թույլ չէին տալիս սպորտով զբաղվել կամ հաճախել դպրոցական սոցիալական միջոցառումներին[14], և այդքանից հետո նրանց մոտ ցանկություն չէր առաջանում կրթությունը շարունակելու բարձրագույն հաստատություններում: Իր կյանքի մասին վավերագրական ֆիլմում Փարքսը պատմել է մի դեպքի մասին, երբ իր ուսուցիչն իրեն ասել է, որ համալասարան ընդունվելը գումարի անիմաստ վատնում կլինի:

Երբ Փարքսը 11 տարեկան էր, երեք սպիտակամորթ տղաներ նրան նետել էին Մարմաթոն գետը՝ կարծելով, որ նա լողալ չգիտի։ Նա սուզվել էր ջրի տակ և մնացել այնքան ժամանակ, մինչև նրանք կհեռանային, որպեսզի չտեսնեին թե ինչպես է նա ջրից դուրս գալիս[15]։ Նրա մայրը մահացել է, երբ նա 14 տարեկան էր: Նա իր վերջին գիշերն անցկացրել է հորական տանը՝ քնած մոր գերեզմանի մոտ՝ փնտրելով ոչ միայն մխիթարություն, այլև մահվան սեփական վախը հաղթահարելու միջոց[16]:

Դրանից անմիջապես հետո նրան ուղարկել են Մինեսոտա նահանգի Սեյնթ Փոլ՝ քրոջ և նրա ամուսնու մոտ: Նա և աներձագը հաճախ էին վիճում: Ի վերջո 15 տարեկանում Փարքսին դուրս են շպրտել փողոց, և նա ստիպված էր ինքը հոգ տանել իր մասին։ Գոյատևելու համար՝ նա աշխատել է հասարակաց տներում, աշխատել է նաև որպես երգիչ, դաշնակահար, մատուցողի օգնական, շրջիկ-մատուցող և կիսապրոֆեսիոնալ բասկետբոլիստ[17][18]։ 1929 թվականին նա կարճ ժամանակով աշխատել է «Մինեսոտա Քլաբ» էլիտար ջենթլմենների ակումբում[19]։ Այնտեղ նա կարդացել է բազմաթիվ գրքեր ակումբի գրադարանից[20]: 1929 թվականի Ֆոնդային բորսայի վթարով վերջ է դրվել ակումբի գործունեությանը, որից հետո նա տեղափոխվել է Չիկագո[21], որտեղ նրան հաջողվել է աշխատանք գտնել կացարանում[22]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարչություն

28 տարեկան հասակում Փարքսի ուշադրությունն են գրավել ամսագրի միգրանտ աշխատողների լուսանկարները: Նա գնել է իր առաջին տեսախցիկը՝ «Voigtländer Brillant»-ը, 12,50 դոլարով Վաշինգտոնի Սիեթլի գրավատանը[23], և ինքնուրույն սովորել է լուսանկարել։ Այն լուսանկարիչները, որոնք նկարահանել են Փարքսի առաջին ֆիլմը, բարձր են գնահատել նրա աշխատանքը և առաջարկել են նրան աշխատել նորաձևության ոլորտում Ֆրենկ Մերֆիին պատկանող Մինեսոտա նահանգի Սենթ Փոլ քաղաքում գտնվող կանանց հագուստի խանութում[24]: Նրա լուսանկարները հավանության են արժանացել ծանր քաշային բռնցքամարտիկի՝ Ջո Լուիսի կնոջ՝ Մարվե Լուիսի կողմից: Նա համոզել է Փարքսին և նրա կնոջը՝ Սալի Էլվիսին, տեղափոխվել Չիկագո 1940 թվականին[25], որտեղ Փարքսը սկսել է զբաղվել դիմանկարային բիզնեսով և կենտրոնացել բարձր խավի կանանց լուսանկարելու գործում։ Փարքսի լուսանկարչական գործունեությունը Չիկագոյում, հանգեցրել է նրան, որ 1942 թվականին նա ստացել է Ջուլիուս Ռոզենվալդի կրթաթոշակ (անգլ.՝ Julius Rosenwald Fellowship) ամսական 200 դոլար արժողությամբ և հնարավորություն իր հայեցողությամբ ընտրելու գործատու[26], ինչը, իր հերթին, նպաստել է այն բանին, որ նրան հրավիրել են՝ միանալու ֆերմերային տնտեսությունների անվտանգության վարչություն (FSA), որը ղեկավարում էր երկրի սոցիալական վիճակը՝ Ռոյ Սթրայքերի գլխավորությամբ[18][27]:

Կառավարական լուսանկարչություն

Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Փարքսը զուգահեռ աշխատել է որպես լուսանկարիչ և՛ դիմանկարչության, և՛ նորաձևության ոլորտում: 1941 թվականին ունեցել է իր լուսանկարների ցուցահանդեսը, որի շնորհիվ նրան շնորհել են FSA լուսանկարչի կրթաթոշակ[18]:

«Ամերիկյան գոթիկա, Վաշինգտոն նահանգ», Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Փարքսի հայտնի լուսանկարը

Աշխատելով FSA-ում որպես ստաժյոր՝ Ռոյ Սթրայքերի ղեկավարությամբ[18][28], Փարքսը ստեղծել է իր ամենահայտնի լուսանկարներից մեկը՝ «Ամերիկյան գոթիկա, Վաշինգտոն նահանգ»[29], որը կոչվում է Գրանթ Վուդի խորհրդանշական «Ամերիկյան գոթիկա» նկարի անունով: Այն սովորական, համառ սպիտակամորթ ամերիկացի ֆերմերի և իր դստեր նկար է, որը ապշեցուցիչ և հեգնական նմանություն ունի Փարքսի՝ «Սևամորթ աշխատողը՝ այգում» լուսանկարի հետ։ Փարքսի հիշարժան լուսանկարներից մեկում պատկերված է սևամորթ կին Էլլա Ուոթսոնը, որը աշխատում էր FSA-ի շենքում որպես մաքրուհի. նա անշարժ կանգնած է պատից կախված ամերիկյան դրոշի առջև, մի ձեռքում ավելն է, իսկ ֆոնին ՝ շվաբրոն: Լուսանկարը ցույց է տալիս, թե ինչպես է նա աշխատում FSA-ի շենքում: Փարքսը ոգեշնչվել է նրա կերպարից, երբ բազմիցս բախվել է ռասիզմի դրսևորումներին մայրաքաղաքի սեգրեգացված ռեստորաններում և խանութներում[30]:

Էլլա Ուոթսոնն ու նրա ընտանիքը

Լուսանկարը դիտելուց հետո Սթրայքերն ասել է, որ դա մեղադրական ակտ է Ամերիկայի դեմ, և որ դրա պատճառով կարող են աշխատանքից հեռացվել իր բոլոր լուսանկարիչները[31]: Նա ստիպել է Փարքսին՝ շարունակել աշխատել Ուոթսոնի հետ, ինչը հանգեցրել է նրա առօրյա կյանքի մի շարք լուսանկարների ի հայտ գալուն: Ավելի ուշ Փարքսը ասել է, որ իր առաջին պատկերը չափազանցված է: Այլ մեկնաբաններ պնդում էին, որ այն իր պոլիմիկական բնույթի և զոհի և վերապրածի երկակիության արդյունք է, և այդպիսով ազդել է շատ ավելի շատ մարդկանց վրա, քան տիկին Ուոթսոնի՝ իր հետագա նկարները[32]:

Փարքսի ընդհանուր աշխատանքը դաշնային կառավարության համար՝ օգտագործելով նրա տեսախցիկը «որպես զենք», շատ ավելի մեծ ուշադրություն կգրավեր ժամանակակիցների և պատմաբանների կողմից, քան այն ժամանակ դաշնային ծառայության մեջ գտնվող բոլոր մյուս սևամորթ լուսանկարիչների աշխատանքը: Այսօր պատմաբանների մեծ մասը, որոնք ուսումնասիրում են այդ դարաշրջանի սևամորթ լուսանկարիչներին, որոնք աշխատում էին դաշնային կառավարության պատվերով, կենտրոնանում են գրեթե բացառապես Փարքսի վրա[30]:

FSA-ի լուծարումից հետո Փարքսը մնացել է Վաշինգտոնում՝ որպես ռազմական տեղեկատվության վարչության թղթակից[18][33], որտեղ նա լուսանկարում էր «332d Fighter Group» ռազմաօդային ուժերի խմբին[34], որը հայտնի էր որպես «Tuskegee Aviators»: Նա չի կարողացել հետևել խմբին ռազմական գործողությունների արտասահմանյան թատերաբեմում, այդ պատճառով հեռացվել է աշխատանքից[11]։ Ավելի ուշ նա միացել է Սթրայքերին Նյու Ջերսիի «Standard Oil Photography Project»-ի շրջանակներում, որտեղ լուսանկարիչները նկարել են փոքր քաղաքներ և արդյունաբերական կենտրոններ : Արդ շրջանի նրա ամենակարկառուն լուսանկարներն էին՝ «Ընթրիքը՝ պարոն Հերկուլես Բրաունի տանը» (1944), «Նավթագործարանի աշխատող» (Պիտսբուրգ, Փենսիլվանիա, 1946), «Կահույքով բեռնված մեքենա մայրուղու վրա» (1945), «Ինքնադիմանկար» (1945), «Լաստանավի ուղևորներ» (Սթաթեն Այլենդ, Նյու Յորք, 1946):

Առևտրային և քաղաքացիական լուսանկարչություն

Փարքսը վերսկսել է լուսանկարչի աշխատանքի որոնումները նորաձևության ոլորտուն։ Ռազմական տեղեկատվության վարչությունից հեռանալուց հետո Փարքսը տեղափոխվել է Հարլեմ և դարձել Ալեքսանդր Լիբերմանի խմբագրած «Vogue» ամսագրի ազատ նորաձևության լուսանկարիչ[35]: Չնայած ժամանակի ռասիստական տրամադրություններին, «Vogue»-ի խմբագիր Լիբերմանը նրան հրավիրել է՝ երեկոյան զգեստների հավաքածուն նկարել: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում, երբ Փարքսը լուսանկարել է «Vogue»-ի համար, նա զարգացրել է մի նոր լուսանկարչական առանձնահատկություն՝ լուսանկարելով մոդելներին շարժման մեջ, այլ ոչ թե կայուն կեցվածքներով: Այս ընթացքում նա հրատարակել է իր առաջին երկու գրքերը՝ «Ֆլեշ լուսանկարչություն» (1947) և «Կամերային դիմանկարներ, վավերագրական դիմանկարի տեխնիկան և սկզբունքները» (1948) ։

Հարլեմի ավազակախմբի երիտասարդ պարագլխի մասին 1948 թվականին հրապարակված ֆոտոռեպորտաժը օգնել է Փարքսին լուսանկարչի և թղթագրի աշխատանք ստանալ ամերիկյան առաջատար «Life» ամսագրում: Նրա աշխատեց այդտեղ մինչև 1972 թվականը[28]։ Ավելի քան 20 տարի Փարքսը ստեղծել է լուսանկարներ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են նորաձևությունը, սպորտը, Բրոդվեյը, աղքատությունը և ռասայական սեգրեգացիան: Սփարքսը լուսանկարել է Մալքոլմ Իքսի, Սթոքլի Կարմայխելի, Մուհամմեդ Ալիի, և Բարբրա Ստրեյզանդի դիմանկարները: Նա դարձել է «ԱՄՆ-ի ամենապրովոկացիոն և հայտնի ֆոտոլրագրողներից մեկը»[36]։

Նրա՝ «Life» ամսագրի լուսանկարները, մասնավորապես՝ 1956 թվականի ֆոտոռեպորտաժը, որը կոչվում է «Բացահայտ և գաղտնի սահմանափակումներ»[37], լուսաբանում էր ռասայական սեգրեգացիայի հետևանքները և միաժամանակ հետևում Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում և նրա շրջակայքում գտնվող երեք ընտանիքների՝ Թորնթոնների, Կոզիների և Թաներների առօրյա կյանքին և գործունեությանը: Ինչպես նշում են Աթլանտայի Բարձր արվեստի թանգարանի ցուցադրողները, չնայած նրա լուսանկարային էսսեն, որը հանդիսանում էր Ջիմ Քրոուի օրենքների և դրա ազդեցությունների վճռական փաստագրման գործիք, Փարքսը չի կենտրոնացել միայն այդ շրջանում առկա ցույցերի, բոյկոտների և բարբարոսությունների վրա, այլ «ընդգծել է մի քանի ընտանիքների կյանքի ոչ կարևոր ու սովորական մանրամասները»[38][39]:

2015 թվականին Բոստոնի Գեղարվեստի թանգարանում ցուցադրվել է Փարքսի 1950 թվականին իրականացրած նախագիծը, որը իրականացվել էր «Life »ամսագրի համար[40]: Փարքսը վերադարձել է իր ծննդավայր՝ Ֆորտ Սքոթ, Կանզաս, որտեղ դեռևս գոյություն ուներ սեգրեգացիան: Նա նկարագրել է համայնքի պայմանները և իր 11 դասընկերների ներկա կյանքը, որոնք հաճախել էին սեգրեգացված միջնակարգ դպրոց: Հետագա նախագիծը ներառում էր նրա մեկնաբանությունները, սակայն այն երբեք չհրապարակվեց «Life»-ում:

«Life»-ում աշխատելու տարիներին Փարքսը գրել է մի քանի գրքեր լուսանկարչության թեմայով (մասամբ՝ փաստագրական լուսանկարչության), և 1960 թվականին նա Ամերիկյան ամսագրերի լուսանկարիչների ասոցիացիայի կողմից արժանացել է «Տարվա լուսանկարիչ» կոչմանը[28]:

Նրա նորաձևության ոլորտի լուսանկարչությունը շարունակվել է հրապարակվել «Vogue» ամսագրում 1940-ական թվականների կեսերից մինչև 1970-ական թվականների վերջը[41]:

1950-ականներին Փարքսը աշխատել է որպես խորհրդատու տարբեր Հոլիվուդյան ընկերությունների համար: Հետագայում նա հեղինակել է սև գետոների կյանքը նկարագրող փաստագրական ֆիլմերի շարքը, որը պատվիրել էր Ազգային կրթական հեռուստատեսությունը: 1969 թվականին նա բեմադրել է իր կեսաինքնակենսագրական վեպի՝ «The Learning Tree»-ի կինոադապտացիան «Warner Bros.-Seven Arts» ընկերության համար, որը նկարահանվել է նրա ծննդավայր Ֆորտ Սքոթում, Կանզասում[42]: Փարքսը նաև գրել է ֆիլմի սցենարը և երաժշտական ուղեկցող հատվածը, որում նրան օգնել է նրա ընկերը՝ կոմպոզիտոր Հենրի Բրանտը:

«Shaft» (1971) դետեկտիվ ֆիլմը, որի ռեժիսորը Փարքսն է, և որտեղ Ռիչարդ Ռաունդթրին խաղացել է Ջոն Շաֆթի դերը, դարձել է ֆիլմաշար, որը հետագայում անվանվել է բլեքսփլոյթեյշն: Բլեքսփլոյթեյշն ժանրում ներկայացված են այնպիսի պատկերներ, որտեղ ստորակարգ սևամորթները ներգրավված են թմրամիջոցների, բռնության մեջ, և այդ ֆիլմերն ընդհանուր առմամբ հանրաճանաչ էին սևամորթների համայնքի մի մասում: Ֆիլմում ներկայացված է բարձրաճաշակ կաշվե վերարկու կրող, գաղտնի սևամորթ հետախույզը, որին վարձում են՝ գտնելու Հարլեմի գողացված դստերը:

Փարքսը նաև հեղինակել է «Shaft’s Big Score» (1972) ֆիլմը, որը «Shaft» ֆիլմի շարունակությունն է: Արստեղ գլխավոր հերոսը հայտնվում է մրցակից ռեկետիրների հանցավոր խմբերի միջև պայքարում: Փարքսի այլ ռեժիսորական աշխատանքներից են՝ T«he Super Cops» (1974) և «Leadbelly» (1976) ֆիլմերը, որոնք պատմում են բլյուզ երաժիշտ Հադի Լեդբեթերի կենսագրությունը: 1980-ական թվականներին նա մի քանի ֆիլմեր է նկարահանել հեռուստատեսության համար և գրել է երաժշտություն և լիբրետտո «Մարտին» բալետի համար, որը նվիրված էր Մարտին Լութեր Քինգի հիշատակին: Այն ներկայացվել է Վաշինգտոնում 1989 թվականին: Ֆիլմը ցուցադրվել է ազգային հեռուստատեսությամբ Քինգի ծննդյան օրը՝ 1990 թվականին:

2000 թվականին, որպես հարգանքի տուրք, նա մասնակի դեր է խաղացել «Shaft» ֆիլմի շարունակությունում, որտեղ գլխավոր դերը խաղացել է Սեմյուել Լ. Ջեքսոնը՝ Ռիչարդ Ռաունդթրիի զարմիկը[43]:

Երաժիշտ և կոմպոզիտոր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գորդոն Փարքսը՝ իր դաշնամուրի կողքին՝ նկարված Դավիդ Ֆինի կողմից (1980-ական թվականների վերջ)

Փարքսի առաջին աշխատանքը եղել է որպես դաշնակահար հասարակաց տներից մեկում դեռևս պատանի ժամանակներում[44]: Նա նաև հանդես է եկել որպես ջազային դաշնակահար: Նրա «No Love» երգը, որը նա ներակացրել է մեկ այլ հասարակաց տանը, կատարվել է ազգային ռադիո հաղորդման ընթացքում Լարի Ֆանկի և նրա նվագախմբի կողմից 1930-ականների սկզբներին[45]:

Փարքսը գրել է «Concerto for Piano and Orchestra» (1953) կատարումը սևամորթ ամերիկացի դիրիժոր Դին Դիքսոնի և Դիքսոնի կնոջ՝ դաշնակահար Վիվիանի խրախուսանքով[46], և կոմպոզիտոր Հենրի Բրանտի օգնությամբ[47]: 1989 թվականին նա գրել և բեմադրել է «Մարտին» բալետը՝ Մարտին Լյութեր Քինգի հիշատակին, որին սպանել էին[48]:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ական թվականների վերջին Փարքսը սկսել է գրել լուսանկարչության արվեստի և հմտությունների մասին գրքեր: Նա հրատարակել է 15 գրքեր: Դրա արդյունքում նա սևամորթների շարքերում դարձել է ազդեցիկ ռեժիսոր: Նրա կիսաինքնակենսագրական վեպը՝ «The Learning Tree», հրապարակվել է 1963 թվականին: Նա գրել է մի քանի բանաստեղծությունների գրքեր, որոնց նկարազարդումները ինքն է լուսանկարել, և գրել է հուշագրությունների երեք ժողովածուներ՝ «A Choice of Weapons» (1966), «Voices in the Mirror» (1990), և «A Hungry Heart» (2005)[18][28]:

1981 թվականին Փարքսը սկսել է ստեղծագործել գեղարվեստական ժանրում: «Shannon»վեպում նա խոսում է իռլանդական միգրանտների մասին, որոնք 20-րդ դարի սկզբին պայքարում էին սոցիալական աստիճանների բարձրացման համար Նյու Յորքում: Փարքսի գրական աշխատանքները ներառում են վեպեր, բանաստեղծություններ, ինքնակենսագրություն և ոչ գրական գրքեր, ներառյալ լուսանկարչության և ֆիլմարտադրության ձեռնարկներ:

Պատկերազարդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարքսի լուսանկարչության հետ կապված աբստրակտ յուղանկարները ցուցադրվել են 1981 թվականին Նյու Յորքում Ալեքս Ռոզենբերգի պատկերասրահում՝ «Գորդոն Փարքս: Պատկերազարդման և լուսանկարչության էսթետիկ միաձուլում» ցուցահանդեսում[49]:

«Essence» ամսագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Փարքսը օգնել է հիմնադրել «Essence» ամսագիրը և եղել է վերջինիս խմբագրման բաժնի տնօրենը առաջին երեք տարիների ընթացքում[11][50]:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փարքսը՝ 2000 թվականին

Փարքսը երեք անգամ ամուսնացած է եղել և բաժանվել։ Նրա առաջին երկու կանայք, որոնց հետ նա ամուսնացած էր գրեթե 40 տարի, սևամորթ էին։ 1933 թվականին նա ամուսնացել է Սալի Ալվիսի հետ Մինեապոլիսում[51][52], և բաժանվել 1961 թվականին՝ ավելի քան 25 տարվա ամուսնությունից հետո։ 1962 թվականին նա ամուսնացել է Էլիզաբեթ Քեմփբելի հետ, որը հայտնի ծաղրանկարիչ Սիմս Քեմփբելի դուստրն էր: Նրանք բաժանվել են 1973 թվականին[53][54][55]։

Փարքսը առաջին անգամ հանդիպել է չինական ծագմամբ ամերիկացի խմբագիր Ջենևիվ Յանգին 1962 թվականին, երբ նա սկսել է գրել «The Learning Tree» գիրքը[56]։ Այդ ժամանակ նրա հրատարակիչը նշանակել է Յանգին որպես գրքի խմբագիր։ Նրանք սիրային կապի մեջ են մտել այն ժամանակ, երբ երկուսն էլ բաժանվում էին իրենց նախորդ ամուսիններից, և ամուսնացել են 1973 թվականին։ Սակայն այս ամուսնությունն ամենակարճն է եղել՝ տևելով ընդամենը վեց տարի, և 1979 թվականին նրանք բաժանվել են։

Փարքսը երկար տարիներ հարաբերությունների մեջ է եղել Գլորիա Վանդերբիլթի հետ մինչև իր մահը՝ 2006 թվական։

Փարքսն իր առաջին երկու կանանցից ունեցել է չորս երեխա՝ Գորդոն կրտսերը, Դևիդը, Լեսլին[57] և Թոնին (Փարքս-Փարսոնս)[58]։ Նրա առաջնեկը՝ Գորդոն Փարքս կրտսերը, որը ժառանգել էր հոր տաղանդները,1979 թվականին մահացել է ավիավթարի հետևանքով Քենիայում, ուր գնացել էր ֆիլմ նկարահանելու նպատակով[59][60]։ Դևիդը գրող է, նրա առաջին գիրքը՝ «GI Diary»-ը, հրատարակվել է 1968 թվականին[61]։ Այս գիրքը ներառվել է Հովարդի համալսարանի հրատարակած Աֆրոամերիկյան գրականության և քննադատության գրադարանում[62]։

Փարքսը երկար տարիներ բնակվել է Նյու Յորքի Ուեսթչեսթեր շրջանում գտնվող Գրինբուրգ քաղաքում: 2007 թվականին նրա տունը ճանաչվել է որպես պատմական ժառանգություն[63]։

Փարքսն ունեցել է հինգ թոռ՝ Ալենը, Գորդոն երրորդը, Սառան, Քեմփբելը և Սեթչելը։ Մալքոլմ Իքսը մեծ պատվի է արժանացրել Փարքսին՝ խնդրելով նրան դառնալ իր դստեր՝ Քուբիլա Շաբազի կնքահայրը։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին նկարահանված «Shaft» ֆիլմով (ինչպես նաև Մելվին Վան Փիբլզի ավելի վաղ նույն տարում թողարկված «Sweet Sweetback’s Baadasssss Song» ֆիլմով) Փարքսը համատեղ ստեղծել է բլաքսպլոյթեյշն ժանրը։ Այս արկածային ֆիլմը նաև փոխել է Հոլիվուդի հայացքը աֆրոամերիկացիների նկատմամբ՝ տալով սևամորթ հերոսին հիմնական դեր։

Ռեժիսոր Սփայք Լին Փարքսին համարել է ոգեշնչման աղբյուր՝ նշելով. «Դու ոգեշնչում ես ստանում այնտեղից, որտեղից այն գալիս է։ Ես սա չեմ ասում նրա համար, որ նայում եմ իր ֆիլմերը։ Այն հանգամանքը, որ նա կարողացել է այս ֆիլմերը նկարահանել այն ժամանակ, երբ սևամորթ ռեժիսորներ չկային, արդեն բավական է»[64]։

«Sesame Street» մանկական հեռուստաշոուի Գորդոն անունով կերպարը կոչվել է Փարքսի պատվին[65]:

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փարքսի 1956 Ալաբամայում արված լուսանկարներից մեկը օգտագործվել է «Common's Like Water for Chocolate» ալբոմի կազմի համար։ Լուսանկարում պատկերված է կիրակնօրյա հագուստով սևամորթ երիտասարդ կին Ալաբամայում, որը խմում է «միայն սևամորթների համար» նախատեսված ջրի աղբյուրից։
  • Փարքսին հիշատակել են Քենդրիք Լամարի «ELEMENT». երգի երաժշտական տեսահոլովակում։ Տեսահոլովակում Փարքսի խորհրդանշական լուսանկարները վերածվել են շարժվող տեսարանների։
Գորդոն Փարքսը իր աշխատասենյակում՝ նկարված Դավիդ Ֆինի կողմից (1980-ական թվականների վերջ)

Տարբեր կազմակերպություններ պահպանել են Փարքսի արխիվային ժառանգության որոշ մասեր։

Գորդոն Փարքսի հիմնադրամ

Նյու Յորքի Փլեզընթվիլ քաղաքում (նախկինում՝ Չափաքուա) գտնվող Գորդոն Փարքսի հիմնադրամը հայտնում է, որ այն «մշտապես պահպանում է Գորդոն Փարքսի աշխատանքները և հասանելի է դարձնում հանրությանը ցուցահանդեսների, գրքերի և էլեկտրոնային մեդիայի միջոցով»։ Կազմակերպությունը նաև նշում է, որ «աջակցում է արվեստին և կրթական գործունեությանը, որոնք նպաստում են այն ամենին, ինչը Գորդոնը բնութագրում էր որպես ընդհանուր որոնում՝ ավելի լավ կյանքի և ավելի լավ աշխարհի համար»։ Հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակներ արվեստի ոլորտի ուսանողներին, ինչպես նաև օգնություն՝ հետազոտողներին։ Հիմնադրամի ցուցասրահներում ցուցադրվում են նրա լուսանկարները, որոնք պարբերաբար փոխվում են: Այն անվճար է հանրության համար, իսկ խմբային էքսկուրսիաները հասանելի են ըստ նախնական պայմանավորվածության։ Արխիվը հասանելի է «որակավորված հետազոտողների» համար։ Հիմնադրամը համագործակցում է այլ կազմակերպությունների և հաստատությունների հետ՝ ազգային և միջազգային մակարդակներում՝ իր նպատակների առաջմղման համար[66]։

Գորդոն Փարքսի թանգարան

Կանզաս նահանգի Ֆորտ Սքոթ քաղաքում գտնվող Գորդոն Փարքսի թանգարանը պահպանում է տասնյակ լուսանկարներ և տարբեր իրեր, որոնք Փարքսը կամ անձամբ նվիրաբերել է, կամ կտակել է թանգարանին իր մահից հետո։ Հավաքածուն ներառում է «մրցանակներ և մեդալներ, անձնական լուսանկարներ, Գորդոնի նկարներ և գծանկարներ, հուշատախտակներ, հավաստագրեր, դիպլոմներ, ընտրված գրքեր և հոդվածներ, հագուստ, ձայնապնակ նվագարկիչ, ամսագրային հոդվածներ, նրա՝ «Life» ամսագրի հավաքածուն և շատ այլ բաներ»։ Թանգարանն առանձին ձեռք է բերել նաև Փարքսի որոշ տեսախցիկներ, գրասեղանը և նրա լուսանկարները[67]։

ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը (LOC) հայտնում է, որ 1995 թվականին «ձեռք է բերել Փարքսի անձնական հավաքածուն, որը ներառում է փաստաթղթեր, երաժշտություն, լուսանկարներ, ֆիլմեր, ձայնագրություններ, գծանկարներ և նրա այլ ստեղծագործություններ»[17][18][33]։

Կոնգրեսի գրադարանը արդեն իսկ պահպանել է պետական արխիվ, որը ներառում է Փարքսի առաջին մեծ ֆոտոլրագրողական նախագծերը՝ լուսանկարներ, որոնք նա ստեղծել էր Ֆերմերային տնտեսությունների անվտանգության վարչության (1942-1943) և Ռազմական տեղեկատվության վարչության (1943-1945) համար[17]։

2000 թվականի ապրիլին Կոնգրեսի գրադարանը Փարքսին շնորհել է «Կենդանի լեգենդ» կոչումը[68]: Նա 26 գրողներից և արվեստագետներից մեկն էր, որը արժանացել է այդ պատվին։ Գրադարանը նաև պահպանում է Փարքսի մի քանի ֆիլմեր և հեռուստատեսային ծրագրեր[18]։

Ազգային ֆիլմադարան

Փարքսի ինքնակենսագրական ֆիլմը՝ «The Learning Tree»-ը, և նրա աֆրոամերիկյան հակահերոսական արկածային դրաման՝ «Shaft»-ը, մշտապես պահպանվում են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Ազգային ֆիլմադարանում[17][33]։ «The Learning Tree»-ը Կոնգրեսի գրադարանի կողմից ընտրված առաջին 25 ֆիլմերի թվում է, որոնք ընդգրկվել են Ազգային ֆիլմադարանի ցանկում[18]։

ԱՄՆ Ազգային արխիվ, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան

ԱՄՆ Ազգային արխիվը պահպանում է «My Father, Gordon Parks» (1969) ֆիլմը (արխիվ 306.8063), որը պատմում է Փարքսի և նրա ինքնակենսագրական ֆիլմի՝ «The Learning Tree»-ի ստեղծման մասին։ Արխիվում կա նաև« Solomon Northup’s Odyssey» ֆիլմի պատճենը, որը Փարքսը նկարահանել էր Հանրային հեռարձակման համակարգի համար և պատմում էր ստրուկ Սողոմոն Նորթափի ճակատագրի մասին։ Արխիվում պահվում են նաև Փարքսի՝ պետական ծառայության տարիներին արված լուսանկարներ[30][69][70]։

Սմիթսոնյան ինստիտուտ, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան

Սմիթսոնյան ինստիտուտը լայնածավալ Փարքսի՝ լուսանկարների մեծ հավաքածու ունի։

Ուիչիտոյի պետական համալսարան

1991 թվականին Ուիչիտոյի պետական համալսարանը (WSU), որը գտնվում է Ուիչիտո քաղաքում (Փարքսի ծննդյան նահանգում՝ Կանզասում), նրան շնորհել է իր ամենաբարձր պարգևը՝ Նախագահի մեդալը։ Սակայն 1990-ական թվականների կեսերին, երբ Փարքսը համալսարանին վստահել էր իր 150 նշանավոր լուսանկարների հավաքածուն, Ուիչիտոյի պետական համալսարանը՝ մի շարք պատճառներով (ներառյալ անորոշությունը՝ արդյոք դրանք նվիրատվություն էին, թե փոխառություն, և կասկածները՝ արդյոք համալսարանը կարող էր դրանք պատշաճ կերպով պահպանել), վերադարձրել է լուսանկարները՝ անակնկալի բերելով և խորը հիասթափություն պատճառելով Փարքսին։ Բացի այդ, Ուիչիտոյի քաղաքային պաշտոնյաները ևս մերժել են Փարքսի փաստաթղթերն ու լուսանկարները ձեռք բերելու հնարավորությունը, ինչը ևս մեկ հիասթափություն է եղել նրա համար։

Մինչև 2000 թվականը, սակայն, Ուիչիտոյի պետական համալսարանը և Փարքսը հարթել էին իրենց տարաձայնությունները։ Համալսարանը վերսկսել էր Փարքսի պատվին միջոցառումները և սկսել էր կրկին հավաքել նրա աշխատանքները։ 2008 թվականին Գորդոն Փարքսի հիմնադրամը համալսարանին ընտրել էր որպես նրա՝ 140 արկղ լուսանկարների, ձեռագրերի, նամակների և այլ փաստաթղթերի պահոց[71][72]։

2014 թվականին Ուիչիտոյի պետական համալսարանը հիմնադրամից ևս 125 լուսանկար էր ձեռք բերել Ուիչիտոյի բարերարներ Պաուլա և Բարրի Դաունինգների օգնությամբ, որպեսզի դրանք ցուցադրվեն համալսարանի Ուլրիխի արվեստի թանգարանում։

Կանզասի պետական համալսարան

Կանզասի պետական համալսարանի Ռիչարդ Լ. Դ. և Մարջորի Ջ. Մորսի անվան հատուկ հավաքածուներում գտնվող Գորդոն Փարքսի հավաքածուն հիմնականում փաստագրում է նրա «The Learning Tree» ֆիլմի ստեղծման ընթացքը։ Կանզասի պետական համալսարանի Մարիաննա Կիստլեր Բիչի արվեստի թանգարանը պահպանում է 204 լուսանկար, ինչպես նաև ստեղծագործությունների փաստաթղթավորումներ։ Այս հավաքածուն ներառում է 128 լուսանկար, որոնք Փարքսն ինքն է ընտրել և նվիրաբերել համալսարանին 1973 թվականին՝ ստանալով պատվավոր դոկտորական աստիճան 1970 թվականին։ Նվիրատվությունը ներառում էր սև ու սպիտակ լուսանկարներ, որոնք պահվում էին «Life»ամսագրի արխիվներում։ Նվիրատվության մեջ ընդգրկված էին նաև գունավոր լուսանկարներ, որոնք տպագրված էին արվեստագետի անձնական հավաքածուից։ Կանզասի համալասարանին նվիրաբերված այս լուսանկարները համարվում են առաջին հայտնի հավաքածուն, որը Փարքսն անձամբ է ընտրել պետական հաստատության նվիրատվության համար։ Հավաքածուն ներառում է 73 լուսանկար։

Փարքսն առաջին անգամ վերադարձել էր Մանհեթեն 1984 թվականին՝ «The Manhattan Mercury» թերթի հարյուրամյակի առիթով։ 1985 թվականին նա կրկին վերադարձել էր՝ Մանհեթենի արվեստի խորհրդի նախաձեռնությամբ, որի հովանավորներն էին քաղաքային իշխանությունները, տարբեր համայնքային կազմակերպություններ և անհատներ։

Այս այցելություններից հետո տպագրված 73 լուսանկարները 2017 թվականին Մանհեթենի արվեստի կենտրոնից փոխանցվել են Կանզասի պետական համալսարանին։ Լուսանկարներում պատկերված են Մանհեթենի շրջակայքի վայրերը, այդ թվում՝ եկեղեցիներ, պատմական տներ, Կանզասի պետական համալսարանի ճարտարապետական շինություններ և անգամ ուսանողներ։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1984: The Photographs of Gordon Parks, Minnesota Museum of American Art, Landmark Center Galleries, St. Paul, Minnesota
  • 1997: Half past autumn: a retrospective Gordon Parks, Corcoran Gallery of Art, Washington, D.C. A career retrospective.[73]
  • 2013: Gordon Parks: The Making of an Argument, New Orleans Museum of Art.[74][75]
  • 2015: Gordon Parks: Back to Fort Scott, Boston Museum of Fine Arts.[40]
  • 2015: Gordon Parks: Segregation Story, High Museum of Art, Atlanta.
  • 2016: Invisible Man: Gordon Parks and Ralph Ellison in Harlem, Art Institute of Chicago, Chicago, Illinois.
  • 2017: Gordon Parks: camera is my weapon, Zachęta Gallery, Warsaw, Poland.[76][77]
  • 2018: Gordon Parks: The Flavio Story, Ryerson Image Centre, Toronto, Ontario and the Getty Museum, Los Angeles.
  • 2019: Gordon Parks: The New Tide, Early Work 1940-1950, Amon Carter Museum of American Art, Fort Worth, Texas.[78][79]
  • 2020: Gordon Parks X Muhammad Ali, The Image of a Champion, 1966/1970, Nelson-Atkins Museum of Art, Kansas City, Missouri. Comprising photographs from two Life magazine assignments.[80][81]
  • 2020: A Choice of Weapons Honor and Dignity: The Visions of Gordon Parks and Jamel Shabazz, Minnesota Museum of American Art, St. Paul, Minnesota.[82][83]
  • 2021: "The Impact of Gordon Parks," multiple Parks films (including Leadbelly) screened and retrospective panel, Tallgrass Film Festival, Wichita, Kansas[84][85][86]

Հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարքսի աշխատանքները պահվում են հետևյալ հավաքածուներում.

  • Art Institute of Chicago,[87] Chicago, Illinois
  • Minneapolis Institute of Art, Minneapolis, Minnesota
  • Cleveland Museum of Art[88]
  • Minnesota Museum of American Art, St. Paul, Minnesota
  • Nelson-Atkins Museum of Art, Kansas City, Missouri[89]
  • Untitled, Harlem, New York. Pérez Art Museum Miami, Florida[90][91][92]

Մրցանակներ և պատվոգրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարքսն իր կյանքի ընթացքում ստացել է ավելի քան 20 պատվավոր դոկտորական կոչում[93]։

  • 1941 – Ստացել է ուսանկարչության ոլորտում Ռոզենվալդի հիմնադրամի կրթաթոշակը[94]։ Այդ կրթաթոշակը նրան հնարավորություն էր տվել աշխատելու Ֆերմային տնտեսությունների անվտանգության վարչությունում[95]։
  • 1961 – Ամերիկյան ամսագրային լուսանկարիչների ասոցիացիան նրան անվանել է «Տարվա ամսագրային լուսանկարիչ» (1960)[95]։
  • 1970 – Կանզասի պետական համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում գրականության ոլորտում։
  • 1972 – Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիան նրան պարգևատրել է Սպինգարնի մեդալով[96]։
  • 1974 – Կանզասի պետական համալսարանը նոյեմբերի 4-11-ն անցկացրել է «Գորդոն Փարքսի փառատոնը»։
  • 1976 – Թիել քոլեջը (Գրինվիլ, Փենսիլվանիա) նրան շնորհել է Մարդկայնության պատվավոր դոկտորի կոչում[97]։
  • 1989 – ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը «The Learning Tree» ֆիլմը ներառել է առաջին 25 ֆիլմերի ցանկում, որոնք ընտրվել են մշտական պահպանության համար Ազգային ֆիլմադարանում՝ համարելով այն «մշակութային, պատմական և գեղարվեստական առումով կարևոր»[68]։ Այդ որոշումը մասնավորապես պայմանավորված էր նրանով, որ այն առաջին ֆիլմն էր, որը նկարահանվել էր աֆրոամերիկացի ռեժիսորի կողմից և ֆինանսավորվել էր խոշոր հոլիվուդյան ստուդիայի կողմից[98]։
  • 1990 – Միսսուրիի համալսարանը նրան շնորհել է Միսսուրիի պատվավոր մեդալ՝ լրագրության մեջ նշանակալի ծառայությունների համար[99]։
  • 1998 – Ստացել է «Anisfield-Wolf» գրական մրցանակը՝ կյանքի ձեռքբերումների համար[100]։
  • 1999 – Կանզասում (Միսսուրի) հիմնադրվել է «Գորդոն Փարքսի տարրական դպրոցը», որը նախատեսված էր քաղաքի կենտրոնի բնակիչների կրթության համար[101]։
  • 2000 – Ռասայական հավասարության կոնգրեսը նրան շնորհել է Կյանքի ձեռքբերումների մրցանակ[102]։
  • 2000 – ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը «Shaft» ֆիլմը ներառել է Ազգային ֆիլմադարանում[68]՝ համարելով այն «մշակութային, պատմական և գեղարվեստական առումով կարևոր»։
  • 2000 (ապրիլ) – ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը նրան շնորհել է «Կենդանի լեգենդ» տիտղոսը՝ ի նշանավորումն այն անձանց, որոնք նշանակալի ներդրում էին ունեցել Ամերիկայի բազմազան մշակութային, գիտական և հասարակական ժառանգության մեջ։ Փարքսը նրանց 26 արվեստագետներից և գրողներից մեկն էր, ովքեր ստացել էին այդ տիտղոսը[68]։
  • 2001 – Ստացել է «Kitty Carlisle Hart Award» մրցանակը՝ Նյու Յորքի Արվեստի և Բիզնեսի խորհրդի կողմից[103]։
  • 2002 – Ջեքի Ռոբինսոնի հիմնադրամը նրան շնորհել է Կյանքի ձեռքբերումների մրցանակ[104][105]։
  • 2002 – Նրա հավաքածուն ներառվել է Միջազգային լուսանկարչության փառքի թանգարանում[106]։
  • 2003 – Ստացել է Բրիտանական թագավորական լուսանկարչական ընկերության 150-ամյակի հատուկ մեդալը և պատվավոր անդամի կոչում՝ լուսանկարչության արվեստի ոլորտքւմ տևական և նշանակալի ներդրում ունենալու համար[107]։
  • 2004 – Բոստոնի Արվեստի ինստիտուտը նրան շնորհել է Մարդկայնության պատվավոր դոկտորի կոչում։
  • 2008 – Սենթ Փոլ (Մինեսոտա) քաղաքում գտնվող այլընտրանքային ուսումնական կենտրոնը, նոր շենք ստանալուց հետո, վերանվանել է այն «Գորդոն Փարքսի ավագ դպրոց»[108]։
  • 2021 – Ուիչիտոյի (Կանզաս) «Tallgrass Film Festival» կինոփառատոնը հիմնադրել է «Գորդոն Փարքսի մրցանակը»՝ սևամորթ կինոգործիչների գերազանցության համար[84][85]։
  • Flash Photography (1947)
  • Camera Portraits: Techniques and Principles of Documentary Portraiture (1948) (documentary)
  • The Learning Tree (1964) (semi-autobiographical)
  • A Choice of Weapons (1967) (autobiographical)
  • Born Black (1970) (compilation of essays and photographs)
  • Flavio (1978)[109]
  • To Smile in Autumn (1979) (autobiographical)
    • New edition with foreword by Alexs D. Pate. Minneapolis: University of Minnesota Press, 2009
  • Voices in the Mirror, New York: Doubleday (1990) (autobiographical)
  • The Sun Stalker (2003) (biography on J. M. W. Turner)
  • A Hungry Heart (2005) (autobiographical)
  • Gordon Parks: Collected Works (2012), Göttingen, Germany: Steidl; Slp Edition, 978-3869305301
  • The New Tide: Early Work 1940–1950 (2018), Göttingen, Germany: Steidl
  • Half Past Autumn: A Retrospective, memoir excerpts by Gordon Parks. Bulfinch Press/Little, Brown (1997), 0-8212-2298-8
  • A Star for Noon – An Homage to Women in Images Poetry and Music Bulfinch. (2000), 978-0821226858
  • Eyes With Winged Thoughts Atria Books (2005)

Լուսանկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Flavio (1964) (short)
  • The World of Piri Thomas (1968)
  • The Learning Tree (1969)
  • Shaft (1971)
  • Shaft's Big Score! (1972)
  • The Super Cops (1974)
  • Leadbelly (1976)
  • Solomon Northup's Odyssey (1984)
  • Moments Without Proper Names (1987)

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Shaft's Big Score (1972)
  • Moments Without Proper Names (1987)
  • Martin (1989) (ballet about Martin Luther King Jr.)

Փարքսի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Peter W. Kunhardt, Jr., Philip Brookman (eds), Gordon Parks: The New Tide, Early Work 1940–1950. National Gallery of Art, Washington, D.C. and Steidl, 2018, 9783958294943
  • Paul Roth and Amanda Maddox (eds),Gordon Parks: The Flavio Story. Gordon Parks Foundation and Steidl, 2017, 978-3-95829-344-1
  • Michal Raz-Russo and Jean-Christophe Cloutier, et al., Invisible Man: Gordon Parks and Ralph Ellison. Art Institute of Chicago and Steidl, 2016, 978-3-95829-109-6
  • Peter Kunhardt, Jr. and Felix Hoffmann (eds), I Am You: Selected Works, 1942–1978. C/O Berlin, Gordon Parks Foundation and Steidl, 2016, 978-3-95829-248-2
  • Karen Haas, Gordon Parks: Back to Fort Scott. Steidl, 2015, 978-3-86930-918-7
  • Brett Abbott, et al., Gordon Parks: Segregation Story. High Museum of Art, Atlanta and Steidl, 2014, 978-3-86930-801-2
  • Russell Lord, Gordon Parks: The Making of an Argument. Steidl, 2013, 978-3-86930-721-3
  • Peter Kunhardt, Jr. and Paul Roth (eds), Gordon Parks: Collected Works. Gordon Parks Foundation and Steidl, 2012, 978-3-86930-530-1
  • Berry, S. L. Gordon Parks. New York: Chelsea House Publishers, 1990, 1-55546-604-4
  • Bush, Martin H. The Photographs of Gordon Parks. Wichita, Kansas: Wichita State University, 1983.
  • Donloe, Darlene. Gordon Parks: Photographer, Writer, Composer, Film Maker [Melrose Square Black American series]. Los Angeles: Melrose Square Publishing Company, 1993, 0-87067-595-8
  • Harnan, Terry, and Russell Hoover. Gordon Parks: Black Photographer and Film Maker [Americans All series]. Champaign, Illinois: Garrard Publishing Company, 1972, 0-8116-4572-X
  • Parr, Ann, and Gordon Parks. Gordon Parks: No Excuses. Gretna, Louisiana: Pelican Publishing Company, 2006. 1-58980-411-2
  • Stange, Maren. Bare Witness: Photographs by Gordon Parks. Milan: Skira, 2006, 88-7624-802-1
  • Turk, Midge, and Herbert Danska. Gordon Parks. New York: Thomas Y. Crowell Company, 1971, 0-690-33793-0

Վավերագրական ֆիլմեր Փարքսի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • My Father, Gordon Parks (1969) (National Archives item #306.08063A)
  • Soul in Cinema: Filming Shaft on Location (1971)
  • Passion and Memory (1986)
  • Malcolm X: Make It Plain (1994)
  • All Power to the People (1996)
  • Half Past Autumn: The Life and Works of Gordon Parks (2000)
  • A Great Day in Hip-Hop (2000)
  • BaadAsssss Cinema (2002)
  • Soul Man: Isaac Hayes (2003)
  • Unstoppable: Conversation with Melvin Van Peebles, Gordon Parks, and Ossie Davis (2005)
  • Documenting the Face of America: Roy Stryker & the FSA Photographers (2008)
  • A Choice of Weapons: Inspired by Gordon Parks (2021)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Giants of the Heartland // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2007. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. 5,0 5,1 5,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African MusiciansGreenwood Publishing Group, 1982.
  6. 6,0 6,1 6,2 Shaft director Parks dies at 93 // BBC News Online — 2006.
  7. Find A Grave — 1996.
  8. Encyclopædia Britannica
  9. Gordon Parks - Living LegendsLibrary of Congress.
  10. Photography, in the Family Way // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2011. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  11. 11,0 11,1 11,2 Grundberg, Andy (March 8, 2006). «Gordon Parks, a Master of the Camera, Dies at 93». The New York Times. Վերցված է 3 March 2019-ին.
  12. Trebay, Guy (2021-02-04). «Gordon Parks Was the Godfather of Cool». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022-12-15-ին.
  13. Parks,1990, p. 6.
  14. Parks, 1990, pp. 1–2.
  15. Parks, 1990, p. 16.
  16. Parks, 1990, pp. 12–13.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Allen, Erin (2012-11-30). «Gordon Parks Remembered | Library of Congress Blog». blogs.loc.gov. Վերցված է 2022-12-15-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 18,7 18,8 D'Ooge, Craig, "Photographer Gordon Parks Donates Archives to the Library of Congress", Արխիվացված Մարտ 6, 2016 Wayback Machine press release PR 95-096, 7/5/95, ISSN 0731-3527, Library of Congress, June 30, 1995. Retrieved January 2, 2016.
  19. Minnesota Historical Society:Collections:Photo of the Minnesota Club
  20. Parks, 1990, pp. 26–27.
  21. Parks, 1990, pp. 30–34.
  22. Parks, 1990, p. 35.
  23. «Gordon Parks' big score». Roger Ebert. July 2, 1972. Վերցված է January 18, 2022-ին.
  24. «Gordon Parks: Fashion Photographer». Google Arts & Culture (անգլերեն). Վերցված է 2022-12-15-ին.
  25. Parks, 1990, p. 77.
  26. «Gordon Parks facts, information, pictures | Encyclopedia.com articles about Gordon Parks». www.encyclopedia.com. Վերցված է April 5, 2018-ին.
  27. Moskowitz, "Gordon Parks: A Man for All Seasons," The Journal of Blacks in Higher Education, 2003.
  28. 28,0 28,1 28,2 28,3 Ellis, Donna, "Gordon Parks Papers: A Finding Aid to the Collection in the Library of Congress,", with chronology, Manuscript Division, Library of Congress, 2011, rev. September 2011. Retrieved January 2, 2016.
  29. Yvonne Shinhoster Lamb, "'Life' Photographer And 'Shaft' Director Broke Color Barriers", The Washington Post, March 8, 2006.
  30. 30,0 30,1 30,2 Natanson, Nicholas, "From Sophie's Alley to the White House: Rediscovering the Visions of Pioneering Black Government Photographers," from Prologue Magazine," Special Issue: "Federal Records and African American History, Summer 1997, Vol. 29, No. 2, National Archives website. Retrieved January 2, 2016.
  31. McCabe, Eamonn (March 10, 2006). «American beauty». The Guardian (G2). էջ 8.
  32. Lawrence W. Levine (December 1992). «The Folklore of Industrial Society: Popular Culture and Its Audiences». The American Historical Review. Am erican Historical Association. 97 (5): 1369–99. doi:10.2307/2165941. JSTOR 2165941. S2CID 145168847.
  33. 33,0 33,1 33,2 D'Ooge, Craig, "Media Advisory: Photographer Gordon Parks To Donate Personal Collection to the Library of Congress", Արխիվացված Մարտ 6, 2016 Wayback Machine press release PR 95-095, ISSN 0731-3527, Library of Congress, June 30, 1995. Retrieved January 2, 2016.
  34. «Youngster, Clutching His Soldier Father, Gazes Upward While the Latter Lifts His Wife from the Ground to Wish Her a "Merry Christmas": The serviceman is one of those fortunate enough to be able to get home for the holidays». World Digital Library. December 1944. Վերցված է February 10, 2013-ին.
  35. Felsenthal, Julia (November 4, 2015). «Gordon Parks Pictures the Segregated South at Salon 94 Freemans». Vogue. Վերցված է November 11, 2015-ին.
  36. Lee D. Baker (1992). «Transforming Anthropology». Naming Moments Properly. 12 (1): 1–2.
  37. "CDS Exhibit Features Gordon Parks’s Segregation Series, 'The Restraints: Open and Hidden'", CDs Porch.
  38. Stange, Bare Witness: Photographs by Gordon Parks, 2006.
  39. «Gordon Parks: Segregation Story». High Museum of Atlanta. Արխիվացված է օրիգինալից 2015-03-16-ին.
  40. 40,0 40,1 Kennedy, Randy, "‘A Long Hungry Look’: Forgotten Gordon Parks Photos Document Segregation", The New York Times, December 24, 2014 (with 11 images in a slide show); also published in print on December 28, 2014, p. AR1, the New York edition, with the headline "A Long Hungry Look".
  41. Felsenthal, Julia (2018-01-12). «Before Gordon Parks Chronicled the Struggle for Civil Rights, He Was a Fashion Photographer for Vogue». Vogue (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-12-15-ին.
  42. Parks, 1990, p. 278.
  43. Wilmington, Michael (June 16, 2000). «RIGHT ON!». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2019-01-19-ին. Վերցված է 2020-12-15-ին.
  44. Parks, 1990, pp. 19–20.
  45. Parks, 1990, p. 45.
  46. Parks, 1990, p. 150.
  47. Parks, 1990, p. 153.
  48. «Gordon Parks Foundation: Music». Gordon Parks Foundation. Վերցված է January 27, 2017-ին.
  49. «Gordon Parks, Curriculum Vitae» (PDF). Rhonna Hoffman Gallery page. Արխիվացված է օրիգինալից (PDF) February 2, 2017-ին. Վերցված է January 27, 2017-ին.
  50. Apple, Natalia (February 3, 2014). «Black History Month: Gordon Parks -». The Mode Official. Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին. Վերցված է January 27, 2017-ին.
  51. Parks, 1990, p. 61.
  52. «Gordon Parks & Sally | Gordon parks, Life magazine, Life». Pinterest (անգլերեն). Վերցված է 2021-11-26-ին.
  53. Sheena C. Howard, Encyclopedia of Black Comics, Golden: Fulcrum Publishing, 2017, p. 47.
  54. «Gordon Parks & Liz Campbell | Black love, Celebrity couples, Vintage black». Pinterest (անգլերեն). Վերցված է 2021-11-26-ին.
  55. «Pin on Black History/Ethnic Culture». Pinterest (անգլերեն). Վերցված է 2021-11-26-ին.
  56. Parks, 1990, p. 207.
  57. «WEDDINGS; Leslie Parks, Alan Harding». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1998-08-23. ISSN 0362-4331. Վերցված է 2021-11-26-ին.
  58. Boyd, Herb (2015-09-04). «Toni Parks-Parsons, daughter of Gordon Parks, dead at 74». New York Amsterdam News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-11-26-ին.
  59. "Filmmaker Gordon Parks; victim of airplane crash", The Day, April 3, 1979.
  60. Parks, 1990, p. 335.
  61. Del Lemon (2001-01-18). «Parks follows in father's pioneering steps». Austin American-Statesman.
  62. McDowell, Edwin (May 25, 1984). «Publishing: Booksellers' Convention'». The New York Times.
  63. Dan Robbins (July 25, 2014). «Recalling Legendary Gordon Parks' Legacy». Westchester Magazine. Վերցված է December 27, 2021-ին.
  64. «The Importance of Being Gordon Parks – Gordon Parks». dga.org. Վերցված է April 5, 2018-ին.
  65. Davis, Michael (2009-10-27). Street Gang: The Complete History of Sesame Street (անգլերեն). National Geographic Books. էջ 94. ISBN 978-0-14-311663-9.
  66. Gordon Parks Foundation website. Retrieved January 2, 2016.
  67. "Museum" page Արխիվացված Հունվար 22, 2016 Wayback Machine, The Gordon Parks Museum/Center website. Retrieved January 3, 2016.
  68. 68,0 68,1 68,2 68,3 "Living Legends", website of the Library of Congress. Retrieved January 2, 2016.
  69. Roe, Donald, "The USIA Motion Picture Collection and African American History: A Reference Review," from Prologue Magazine," Special Issue: "Federal Records and African American History, Summer 1997, Vol. 29, No. 2, National Archives website. Retrieved January 2, 2016.
  70. National Archives, "National Archives Hosts Screening and Program on Solomon Northup’s Odyssey May 20: Director Gordon Parks’ film predates 12 Years a Slave by 30 years!", press release 14–64, National Archives website, May 6, 2014. Retrieved January 2, 2016.
  71. "Wichita State chosen to receive Gordon Parks Papers", February 7, 2008, Wichita Eagle. Retrieved December 31, 2015.
  72. "Wichita State’s Ulrich Museum acquires 125 Gordon Parks photographs", February 7, 2014, Wichita Eagle. Retrieved December 31, 2015.
  73. Brookman, Philip (1997). Half past autumn: a retrospective Gordon Parks. Bulfinch Press. ISBN 0821222988. Վերցված է January 27, 2017-ին.
  74. «Gordon Parks: The Making of an Argument». New Orleans Museum of Art. Վերցված է January 6, 2019-ին.
  75. Lord, Russell (2013). Gordon Parks: The Making of an Argument. New Orleans Museum of Art, Steidl, The Gordon Parks Foundation. ISBN 978-3869307213.
  76. «Home». high.org.
  77. «Gordon Parks: Segregation Story». Արխիվացված է օրիգինալից March 16, 2015-ին. Վերցված է March 17, 2015-ին.
  78. «Gordon Parks: The New Tide, Early Work 1940-1950». Amon Carter Museum of American Art. Վերցված է November 16, 2019-ին.
  79. Brookman, Philip (2019). Gordon Parks: The New Tide: Early Work 1940–1950. Steidl/Gordon Parks Foundation/National Gallery of Art. ISBN 9783958294943.
  80. «Gordon Parks X Muhammad Ali, The Image of a Champion, 1966/1970». The Gordon Parks Foundation. Վերցված է February 16, 2020-ին.
  81. «Gordon Parks X Muhammad Ali, The Image of a Champion, 1966/1970». The Nelson-Atkins Museum of Art. Վերցված է February 16, 2020-ին.
  82. «GORDON PARKS: A HOMECOMING – Minnesota Museum of American Art» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-02-06-ին.
  83. Espeland, Pamela (January 22, 2020). «M exhibition features photography of Gordon Parks and Jamel Shabazz». Վերցված է June 14, 2022-ին.
  84. 84,0 84,1 "The 19th Annual Tallgrass Film Festival announces 44 features, 128 shorts for in-person screenings," 2021, Tallgrass Film Festival. Retrieved October 20, 2021.
  85. 85,0 85,1 "2021 Panels and Education,", Tallgrass Film Festival. Retrieved October 20, 2021.
  86. "What to expect from the Tallgrass Film Festival this year," October 19, 2021 (updated October 20, 2021), Kansas State Network, retrieved October 20, 2021
  87. Art Institute of Chicago
  88. «Search the Collection».
  89. «Works – Gordon Parks – Artists/Makers – the Nelson-Atkins Museum of Art».
  90. Packard, Cassie (2021-02-11). «Pérez Art Museum Announces Acquisitions by Newly Renamed Fund for Black Art». Hyperallergic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-08-15-ին.
  91. «Untitled, Harlem, New York • Pérez Art Museum Miami». Pérez Art Museum Miami (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-08-16-ին.
  92. «Pérez Art Museum Miami Acquires Artworks by Gordon Parks, Tunji Adeniyi-Jones, and Kwame Brathwaite at Eighth Annual Art + Soul Celebration • Pérez Art Museum Miami». Pérez Art Museum Miami (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-09-27-ին.
  93. Parks, 1990, p. 326.
  94. Genocchio, Benjamin (2010-02-13). «Works That Testify to the Nurturing of Black Artists». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022-12-15-ին.
  95. 95,0 95,1 Chenrow, Fred; Carol Chenrow Carol (1973). Reading Exercises in Black History, Volume 1. Elizabethtown, PA: The Continental Press, Inc., p. 44. 08454-2107-7.
  96. Spingarn Medal Winners Արխիվացված Օգոստոս 2, 2014 Wayback Machine
  97. «Honorary Degree Recipients | Thiel College». www.thiel.edu. Վերցված է February 2, 2018-ին.
  98. "The Learning Tree (1969)." National Film Registry. Accessed January 5, 2023.
  99. «Missouri Honor Medal Winners: Individuals». Missouri School of Journalism. Վերցված է November 16, 2015-ին.
  100. «Gordon Parks».
  101. «Gordon Parks Elementary School |». Gordonparks.org. October 2, 2010. Վերցված է October 6, 2010-ին.
  102. Associated Press and Bud Smith, "National Report: Nation Celebrates Holiday Honoring Martin Luther King, Jr." , Jet magazine, February 7, 2000, pp. 5–14 (Gordon Parks's award ceremony photo and report on p.14), photo and article as reproduced on GoogleBooks.com.
  103. Robishaw, Lori; Gard Ewell, Maryo (2011). Commemorating 50 Years of Americans for the Arts. Americans for the Arts. էջ 124. ISBN 978-1-879903-07-4.
  104. Parks, Gordon (2005). Eyes with Winged Thoughts (անգլերեն). Atria Books. ISBN 978-0-7432-7962-8.
  105. Petersen, Ezio (March 11, 2002). «Photo: Gordon Parks and Earvin "Magic" Johnson honored by the Jackie Robinson Foundation -». UPI (անգլերեն). Վերցված է 2022-12-15-ին.
  106. «Gordon Parks, 1912-2006». International Photography Hall of Fame (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-12-15-ին.
  107. Royal Photographic Society's Centenary Award Արխիվացված Դեկտեմբեր 1, 2012 Wayback Machine. Retrieved August 13, 2012.
  108. Alternative School in Saint Paul, MN named for Gordon Parks Արխիվացված Օգոստոս 28, 2009 Wayback Machine. Gordon Parks High School website.
  109. "Flavio" at WorldCat

Այլ աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորդոն Փարքս» հոդվածին։