Գորդեյ Գորշկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորդեյ Գորշկով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Гордей Олегович Горшков
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 11, 1993(1993-02-11) (31 տարեկան)
Ծննդավայր՝Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Գորդեյ Գորշկով (ռուս.՝ Горшков, Гордей Олегович, փետրվարի 11, 1993(1993-02-11), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան). ռուս գեղասահորդ, հանդես է եկել մենասահքում։ 2013 թվականի Ձմեռային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր, Ռուսաստանի գավաթի 2015 թվականի եզրափակչի հաղթող։ Ռուսաստանի սպորտի վարպետ։ 2017 թվականի հունվարի դրությամբ նա Չմշկասահորդների միջազգային միության (ISU) վարկանիշում զբաղեցնում է 67-րդ տեղը[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբանական փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորդեյ Գորշկովը ծնվել է 1993 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ գեղասահորդներ Սվետլանա Ֆրանցուզովայի և Օլեգ Գորշկովի ընտանիքում։ Գեղասահքով սկսել է զբաղվել 5 տարեկանից։ Առաջին մարզիչը Նատալյա Գոլուբևան է, այնուհետև տեղափոխվել է մարզվելու Եվգենի Ռուկավիցինի խմբում։ Երկար տարիներ ընդգրկված էր Ռուսաստանի ազգային հավաքականների կազմում։ 2007/08 մրցաշրջանից հետո Գորդեյ Գորշկովը փոխեց իր մարզչին և սկսեց մարզվել Ալեքսեյ Ուրմանովի ղեկավարությամբ։

Հինգ մրցաշրջան հանդես է եկել պատանեկան Գրան-Պրիի փուլերում։ Մեկ անգամ Ուրմանովի գլխավորությամբ կարողացել էվաճել 2011-2012 մրցաշրջանի պատանեկան Գրան-Պրի սերիայի եզրափակիչը, որտեղ էլ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Այդ մրցաշրջանի ավարտից հետո Գերշկովը որոշեց փորձել իրեն զուգասահքում։ Փորձն անհաջող էր։ Այդ պատճատով նա բաց թողեց հաջորդ մրցաշրջանը, և նա վերադարձավ մենասահք`մարզվելու նախկին մարզիչ Ռուկավիցինի ղեկավարությամբ։

Վերադարձ մենասահք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորդեյ Գորշկովը 2013/2014 մրցաշրջանը սկսել է Գրացում (Ավստրիա) կայացած մրցաշարում, որտեղ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Ելույթ է ունեցել իր հայրենի քաղաքում կայացած Պանինի հուշահամալիրում, որտեղ երկրորդն էր։ Նոյեմբերի վերջին մարզիկն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի կազմում` մասնակցելու Իտալիայում կայացած Ունիվերսիադային։ Ի զարմանս շատերի մրցույթի առաջին օրվանից հետո նա երկրորդն էր[2], իսկ ցուցադրական ծրագիրը նույնիսկ հաղթեց։ Սակայն ընդհանուր հաշվարկով նա երկրորդն էր[3]։ Այնտեղ նա թարմացրեց իր ցուցանիշները բոլոր տեսակի ծրագրերում։

Երկու շաբաթ անց նա հանդես եկավ Ռուսաստանի առաջնությունում, որտեղ արդյունքները կարճ ծրագրում փոքր-ինչ բարելավվեց, սակայն ազատ ծրագիրը նա անհաջող կատարեց և հայտնվեց միայն 12-րդ հորիզոնականում։

Հետօլիմպիական մրցաշրջանը Գորշկովը սկսեց Սլովակիայի Նեպելի հուշահամալիրում, որտեղ զբաղեցրեց երրորդ հորիզոնականը[4]։ զատ ծրագրում գեղասահորդը փորձեց կատարել քառակի ռիտտբերգեր ցատկ[4], որը մինչ այժմ մաքուր չի կատարվել աշխարհում որևէ մեկի կողմից։ Մեկ ամիս անց Ռիգայի մրցաշարում կարճ ծրագրում Գորշկովը լավ հանդես եկավ Վոլվոյի գավաթի խաղարկությունում՝ բարելավելով իր մարզական նվաճումները[5]։ Ազատ ծրագրից հետո նա երկրորդն էր` ռուս գեղասահորդ Պետրովից հետո։ Ռուսաստանի առաջնությունում կարճ ծրագրից հետո նա զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը, բայց ազատ ծրագրից հետո ավարտեց 4-րդը; դա հնարավորություն տվեց նրան առաջին անգամ բարձրանալու հինգերորդ հորիզոնական[6]։ Ինչպես և նախորդ տարի Գորշկովին ուղարկեցին Ձմեռային ունիվերսիադա, բայց այս անգամ նա շատ լավ հանդես չեկավ[7]։ Մրցաշրջանի վերջին մեկնարկին նա նվաճեց Ռուսաստանի գավաթի առաջնության եզրափակիչը[8]։

2015/2016 թվականների նոր մրցաշրջանը գեղասահորդը հաջողությամբ սկսեց։ Նեպելի հուշահամրցաշարում նա կրկին երրորդն էր։ Բոլոր երեք կատեգորիաներում էլ արդյունքները բարելավվեց[9]։ Դեկտեմբերի սկզբին Զագրեբում անցկացվող մրցաշարում նա բարելավեց իր նվաճումները կարճ ծրագրում և գրավեց չորրորդ հորիզոնականը։ Ազգային առաջնությունում շատ հաջող հանդես եկավ և դժվարին պայքարում ավարտեց չորրորդ հորիզոնականում։

Նոր նախաօլիմպիական մրցաշրջանը Սլովակիայում անցկացվող Նեպելի հուշամրցաշարում Գորշկովը կարճ ծրագրից հետո երրորդ հորիզոնականում էր, սակայն վատ կատարեց ազատ ծրագիրը և այդ պատճառով էլ հայտնվեց հինգերորդ հորիզոնականում[10]։ Նոյեմբերի սկզբին ռուս գեղասահրդը ելույթ ունեցավ Մոսկվայի Գրան-Պրիի փուլում, որտեղ Ռոստելեկոմի գավաթի առաջնությունում մրցանակային աղյուսակի մեջտեղում էր[11]։ Միևնույն ժամանակ նա բարելավվեց իր նախորդ արդյունքները քանակում և ազատ ծրագրում։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015/2016 մրցաշրջանից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ/Մրցաշրջան 2016—2017
Rostelecom Cup|գրան-Պրիի փուլեր. Кубок Ростелекома 9
Օնդրեյ Նեպալի հուշամրցաշար 5

Մինչ 2015/2016 մրցաշրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ 2007—2008 2008—2009 2009—2010 2010—2011 2011—2012 2013—2014 2014—2015 2015—2016
Զագրեբի Ոսկե ձի 4
Օնդրեյ Նեպալի հուշամրցաշար 3 3
Մրցաշար Գրացում 3
Վոլվոյի գավաթ 2
Ձմեռային ունիվերսիադաներ 2 5
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում 9
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 12 8 6 8 12 5 4
Գեղասահքի Ռուսաստանի գավաթ 1 J 1 J 3 2 1
Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում 8 6 4 3
Գրան-Պրիի եզրափակիչ պատանիների կարգում 8
Ն. Ա. Պանինի հուշամրցաշար 3 J 1 J 2
Գրան-Պրիի փուլ. Գերմանիա 3 2
Գրան-Պրիի փուլ. Բուլղարիա 8
Գրան-Պրիի փուլ. Ճապոնիա 4
Գրան-Պրիի փուլ. Ավստրիա 2
Գրան-Պրիի փուլ. Լեհաստան 3

J — հանդես է եկել պատանիների խմբում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն). ИСУ. 4 января 2017. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 04.01.2017-ին.
  2. Фигурист Гордей Горшков — второй в короткой программе на Универсиаде в Трентино.
  3. Фигурист Гордей Горшков выиграл серебряную медаль Универсиады с золотым отливом.
  4. 4,0 4,1 Мемориал Непелы. Кэрриэр одержал победу, Горшков — 3-й.
  5. Volvo Open Cup: Петров выиграл короткую программу, Горшков — 2-й.
  6. Чемпионат России. Ковтун выиграл золото, Воронов — 2-й, Меньшов — 4-й.
  7. Артур Гачинский — бронзовый призёр Универсиады среди одиночников.
  8. Кубок России. Финал: Горшков одержал победу, Шулепов — 2-й, Лазукин — 3-й.
  9. Мемориал Непелы. Браун победил, Коляда — 2-й, Горшков — 3-й.
  10. Мемориал Непелы: Воронов одержал победу, Савосин третий.
  11. Rostelecom Cup. Фернандес победил, Уно — второй, Коляда — четвёртый.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]