Գորգո (թագուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գորգո
Gorgo Sparta.jpg
Քանդակ, որ ենթադրաբար պատկերում է Գորգոյին
 
Ծննդյան օր մ. թ. ա. 506
Ծննդավայր Սպարտա, Սպարտա, Պելոպոնես, Հունաստան
Վախճանի օր մ.թ.ա. 5-րդ դար
Քաղաքացիություն Սպարտա
Հայր Կլեոմենես
Ամուսին Լեոնիդաս I[1]
Զավակներ Պլիստարքոս

Գորգո (/ ˈɡɔːrɡoʊ /; հուն․՝ Γοργώ [ɡorɡɔ͜ɔ́], մ. թ. ա. 506, Սպարտա, Սպարտա, Պելոպոնես, Հունաստան - մ.թ.ա. 5-րդ դար), Սպարտայի թագուհի, ով ողջ է եղել Ք.ա. 480 թվականին։ Նա Ք.ա. 6-5-րդ դարերում իշխած Սպարտայի թագավոր Կլեոմենես I-ի (Ք.ա. 520–490 թվականներ) դուստրն էր, միակ հայտնի զավակը։ Գորգոն Կլեոմենեսի արյունակից եղբայր Լեոնիդաս I արքայի կինն էր, որը կռվել և զոհվել է Թերմոպիլեի ճակատամարտում։ Գորգոն նաև գահակից Լեոնիդասից ունեցած միակ զավակ Պլիստարքոս արքայի մայրն էր։ Նա Հերոդոտոսի կողմից հիշատակված այն կին պատմական փոքրաթիվ գործիչներից մեկն էր, որը հայտնի էր քաղաքական խորաթափանցությամբ և իմաստությամբ։ Գորգոյի ծննդյան տարեթիվն անորոշ է, բայց Հերոդոտոսի ժամանակագրությամբ, ամենայն հավանականությամբ, այն ընկած է Ք.ա. 518 - 508 թվականների միջև (Պատմություններ 5.51):

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորգոյի հայրը՝ Կլեոմենեսը, Ագիադների տոհմից նախորդ թագավոր Անաքսանդրիդաս ІІ-ի ավագ որդին էր[2]։ Նա հաջորդել է հորը։ Վերջինիս կողմից Կլեոմենեսն ունեցել է երեք արյունակից եղբայրներ։ Նրանցից ավագը՝ Դորիոսը որոշակի խնդիներ էր առաջացնելու Կլեոմենեսի համար։ Մյուս արյունակից եղբայրներն էին Լեոնիդաս І-ը և Կլեոմբրոտոսը։ Բոլոր չորսն էլ Սպարտայի երկու արքաներից մեկի՝ Ագիադների (Ագիսների) արքայատոհմից Անաքսանդրիդաս ІІ-ի որդիներն էին[3][4]։ Վարկածներից մեկի համաձայն (Հերոդոտոսի Պատմությունները, 5.4)՝ Գորգոյի պապը Անաքսանդրիդաս ІІ-ը, վաղուց էր ամուսնացած և երեխաներ չուներ։ Նրան խորհուրդ են տվել կրկին ամուսնանալ (այսինքն՝ երկրորդ կին վերցնել), ինչն էլ արվել է։ Նրա երկրորդ կինը ծննդաբերել է ապագա Կլեոմենես I-ին՝ իր ավագ որդուն։ Այնուամենայնիվ, նրա առաջին կինը նույնպես հղիացել է։ Ի վերջո Անաքսանդրիդասն ունեցել է երեք որդի, այդ թվում՝՝ Լեոնիդաս І-ը ՝ Գորգոյի ապագա ամուսինը։ Մյուս վարկածների համաձայն Կլեոմենեսը ծնվել է կա՛մ թագավորի առաջին ամուսնությունից, կա՛մ ոչ ամուսնական կապից։ Պատմաբաններից շատերը վստահում են Հերոդոտոսին, քանի որ նա է ամենավաղ աղբյուրը։ Երկու դեպքում էլ, կարծես թե, որոշակի լարվածություն է եղել ավագ որդու և նրա արյունակից եղբայրների միջև։ Այս լարվածությունը լուծվել է միայն Կլեոմենեսի մահվան (կամ սպանության) միջոցով և Լեոնիդաս I-ի (Կլեոմենեսի արյունակից եղբայր և միաժամանակ փեսայի) գահ բարձրանալով։

Ամուսնությունն ու կառավարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա միակ վերապրած զավակը՝ Գորգոն, անհամբերությամբ էր սպասում Կլեոմենեսի մահվանը։ Գորգոն 490 թվականին, ըստ երևույթին, արդեն ամուսնացած էր իր հորեղբայր Լեոնիդաս I-ի հետ[5] Լեոնիդաս արքան և Գորգո թագուհին ունեցել են առնվազն մեկ տղա զավակ՝ Պլիստարքոսին, որը Սպարտայի գահակից թագավորն էր 480 թվականից մինչև իր մահը՝ Ք.ա. 459 կամ 458 թվականը[6]։

Հավանաբար Գորգոյի առավել նշանակալի դերակատարումը եղել է Ք.ա. 480 թվականի պարսկական արշավանքից առաջ։ Հերոդոտոսի Պատմության համաձայն՝ Դեմարատոսը, որը փախստական էր Պարսից արքունիքում, Սպարտային նախազգուշացրել էր Քսերքսեսի սպասվող արշավանքի մասին։ Որպեսզի պարսիկների կամ նրանց ենթակաների կողմից հաղորդագրությունը չհայտնաբերվեր, այն գրվել էր փայտե գրասալիկի վրա, այնուհետև մոմապատվել։ Սպարտացիները, ենթադրաբար՝ էֆորները, Գերուսիան կամ թագավորները, չգիտեին, թե ինչ պետք է անեն թվացյալ դատարկ գրասալիկի հետ, մինչև որ Գորգո թագուհին խորհուրդ է տվել նրանց մաքրել մոմը։ Նրան Դեյվիդ Կանը իր «Կոդբրիքերները» գրքում ներկայացրել է որպես հիշատակված առաջին կինը ծածկագրերի վերլուծաբաններից[7]։ Ըստ Պլուտարքոսի՝ մինչև Թերմոպիլեի ճակատամարտը, իմանալով, որ ամուսնու մահը ճակատամարտում անխուսափելի է, հարցրել է նրան, թե ինչ պետք է անի։ Լեոնիդասը պատասխանել է. «Ամուսնացի՛ր մի լավ մարդու հետ, ով քեզ լավ կվերաբերվի, նրան երեխաներ պարգևի՛ր, և ապրեք լավ կյանքով»[8]։

Զավակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա առնվազն մեկ որդի ուներ Լեոնիդաս I-ից՝ Պլիստարքոսը, Սպարտայի գահակից թագավորը 480 թվականից մինչև իր մահը՝ Ք.ա. 458 թվականը։ Գորգոյի որդին հոր մահվան պահին անչափահաս էր, ուստի նրա քեռին՝ Կլեոմբրոտոսը (մահացել է Ք.ա. 480 թվականին) և նրա առաջին զարմիկ և ժառանգորդ Պաուսանիասը (Ք.ա. 480-479 թվականներ) Պլիստարքոսի խնամակալն (գահապահն) էին։ Պաուսանիասն էր Հունաստանի համախմբված հաղթանակի ճարտարապետը Ք.ա. 479 թվականի Պլատեայի ճակատամարտում[9]։ Այն բանից հետո, երբ Պաուսանիասը շնորհազրկվել և մեղադրվել է դավաճանություն մեջ, Լեոնիդասի որդին՝ Պլիստարքոսը, թագավորել է Սպարտայի մյուս թագավորի՝ Լեոթիկիդաս II-ի և ապա նրա թոռան՝ Արքիդամուսի հետ, մինչև Ք.ա. 459 կամ 458 թվականին մահանալը [10]։

Պատմական հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան գրված բաժիններ, որոնցում նա դատարանում է կամ խորհրդում, որտեղ և խորհուրդ է տալիս արքային կամ ավագներին[11]։ Հերոդոտոսը ներկայացնում է Գորգոյի կողմից Կլեոմենես I-ին և սպարտացիների տրված խորհրդի երկու իրադարձություններ։ Հերոդոտոսն ասում է, որ մոտ ութ տարեկան Գորգոն կարողանում է կանգնեցնել Արիստագորաս Միլեթացու կողմից Հոնիական ապստամբությանն օժանդակելու նպատակով կաշառված իր հորը[12]։ Սպարտային օգնելու երկրորդ իրադարձությունը, այն էր, որ ստացվել են Սուզայում (Շոշ) գտնվող Դեմարատուսի կողմից ուղարկված գաղտնի հաղորդագրություն պարունակող գրասալիկը։ Որքանով որ Հերոդոտոսն է ասում, Գորգոն միակն էր, ով բացահայտել է գաղտնի հաղորդագրություն և սպարտացիներին հանձնարարել «մոմը քերել», այդ այն գտնելու համար[13]։ Սա վկայում է այն մասին, որ Գորգոն կամ բարձր է գնահատվել Հերոդոտոսի կողմից, ով հաճախ իր գրքերում ընդգրկված կանացի կերպարների անունները բաց էր թողնում կամ Լեոնիդաս I-ի կինը լինելու մեջ է նրա գործողությունների ու խորհուրդների առավել ուշագրավությունը։

Պլյուտարքոսը մեջբերում է թագուհի Գորգոյին հետևյալ կերպ. «Ատտիկայից մի կին հարցնում է. Ինչո՞ւ միայն դուք, սպարտացի կանայք եք կարողանում ղեկավարել տղամարդկանց։ Նա պատասխանում է. «Քանի որ նաև միակն ենք, որ ծնում ենք տղամարդկանց»։ «Մեկ այլ տարբերակի համաձայն, ... «Ինչ–որ օտարերկրացի տիկնայք, ինչպես կարող էր թվալ, ասել էին նրան, որ Լակեդեմոնի կանայք աշխարհում միակն էին, ովքեր կարողանում էին ղեկավարել տղամարդկանց «Լավ պատճառ ունենք», - ասել է նա, - մենք կանանցից միակն ենք, որ տղամարդ ենք կերտում» (Պլյուտարքոսի Զուգահեռ կենսագրություններ. Լիկուրգոս)[14]։

Գորգոն զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին նկարահանված «300 սպարտացիներ» ֆիլմում[15]։ Գորգո թագուհուն մարմնավորել է հույն դերասանուհի և ապագա քաղաքական գործիչ Աննա Սինոդինուն։ Հարրի Կորբիի «Սրբազան խաղեր» վեպում[16] Գորգոն հայտնվում է որպես գլխավոր հերոս։

Գորգոյի կերպարը հպանցիկ է վերոհիշյալ ֆիլմից մեծապես ոգեշնչված Ֆրենկ Միլլերի 1998 թվականի «300 սպարտացիներ» կատակերգական սերիալում[17]։ 2006 թվականի կատակերգական հարմարեցմամբ «300 սպարտացիներ» կինոնկարում Գորգոյի դերակատարն է անգլիացի դերասանուհի Լինա Հիդին։ Այս տարբերակում նա ավելի շատ քաղաքական է ներգրավվածություն և կարևոր դեր ունի Պարսկաստանի հետ նախապատերազմյան իրադարձություններում և պատերազմի ընթացքում[18]։ Հիդին կրկնել է իր դերը 2014 թվականի շարունակությունում՝ «300 սպարտացիներ։ Տերության ծաղկումը» ֆիլմում[19]։

Հելենա Պ. Շրադերը հրատարակել է Լեոնիդասի և Գորգոյի մասին եռամաս կենսագրական վեպի առաջին գիրքը։ Այն՝ «Սպարտացի Լեոնիդաս. Ագոգեի տղա»-ն, սևեռված է Սպարտայի տխրահռչակ ագոգեի ժամանակվա Լեոնիդասի պատանեկության շրջանի վրա։ Սակայն երկրորդ և երրորդ գրքերում կարևորվելու է Գորգոյի դերը[20]։ Ռազմավարական «Քաղաքակրթություն VI» տեսախաղում Գորգոն Հունաստանի երկու առաջնորդների թվում է՝ Պերիկլեսի կողքին[21][22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Любкер Ф. Leonidas (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 732—733.
  2. Lightman Marjorie, Lightman Benjamin (հունվարի 1, 2008)։ A to Z of Ancient Greek and Roman Women։ Infobase Publishing։ էջ 148։ ISBN 978-1-4381-0794-3 
  3. Sparta had a system of dual kings, from two rival but related houses, descended allegedly from twin sons of an early king of Sparta.<ref name="Jona Lendering"
  4. Jona Lendering (2006-03-31). "Eurypontids and Agiads". Livius.org. Retrieved 2011-07-24
  5. "Gorgo of Sparta". Ancienthistory.about.com. 2011-07-07. Retrieved 2011-07-24.
  6. Rahe, Paul Anthony (1994). Republics Ancient and Modern. UNC Press Books. p. 318. ISBN 978-0-8078-4473-1.
  7. "Herodotus History [Translated into English]". Ancienthistory.about.com. 2010-06-15. Retrieved 2011-07-24.
  8. Roberts, Andrew (1 November 2008). The Art of War: Great Commanders of the Ancient and Medieval Worlds 1600 BC - AD 1600. Quercus. p. 83.
  9. See Herodotus The Histories Book 9 (all), and Thucydides History of the Peloponnesian War I.126-139
  10. Jona Lendering (2006-03-31). "Eurypontids and Agiads". Livius.org. Retrieved 2011-07-24.
  11. Knox, Bernard MacGregor Walker; Bowersock, Glen Warren; Burkert, Walter (1979). Arktouros: Hellenic Studies Presented to Bernard M. W. Knox on the Occasion of His 65th Birthday. Walter de Gruyter. pp. 253–255. ISBN 978-3-11-007798-8.
  12. "Herodotus, The Histories, Book 5, chapter 51". www.perseus.tufts.edu. Retrieved 2019-12-23.
  13. "Herodotus, The Histories, Book 7, chapter 239". www.perseus.tufts.edu. Retrieved 2019-12-23.
  14. Liebert, Hugh (8 September 2016). Plutarch's Politics: Between City and Empire. Cambridge University Press. pp. 120–121. ISBN 978-1-107-14878-9.
  15. Nikoloutsos, Konstantinos P. (October 2013). Ancient Greek Women in Film. OUP Oxford. p. 261. ISBN 978-0-19-967892-1
  16. Corby, Gary (21 May 2013). Sacred Games. Soho Press. ISBN 978-1-61695-228-0.
  17. Renger, Almut-Barbara; Solomon, Jon (13 November 2012). Ancient Worlds in Film and Television: Gender and Politics. BRILL. p. 71. ISBN 90-04-18320-5
  18. Santas, Constantine; Wilson, James M.; Colavito, Maria (21 March 2014). The Encyclopedia of Epic Films. Scarecrow Press. p. 499. ISBN 978-0-8108-8248-5.
  19. Aperlo, Peter; Murro, Noam; Snyder, Zack (4 February 2014). 300: Rise of an Empire - The Art of the Film. Titan Books Limited. ISBN 978-1-78116-782-3
  20. Helena Schrader. "The Leonidas Trilogy website". Sparta-leonidas-gorgo.com. Retrieved 2011-07-24.
  21. Official Sid Meier's youtube channel video of Gorgo: https://www.youtube.com/watch?v=syS-SFtr-44
  22. Official Sid Meier's youtube channel video of Pericles: https://www.youtube.com/watch?v=VSCTlpEM9Vw