Գոտֆրիդ Յոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գոտֆրիդ Յոն
գերմ.՝ Gottfried John
Gottfried John 001.jpg
Ծնվել է օգոստոսի 29, 1942(1942-08-29)[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Բեռլին, Նացիստական Գերմանիա[1]
Մահացել է սեպտեմբերի 1, 2014(2014-09-01)[2][1][4][5][6] (72 տարեկանում)
Մահվան վայր Ամերզեի Ութինգ, Լեխի Լանդսբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[1]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն հնչյունավորող, թատրոնի դերասան և կինոդերասան

Գոտֆրիդ Յոն (գերմ.՝ Gottfried John, օգոստոսի 29, 1942(1942-08-29)[1][2][3][4][5][6], Բեռլին, Նացիստական Գերմանիա[1] - սեպտեմբերի 1, 2014(2014-09-01)[2][1][4][5][6], Ամերզեի Ութինգ, Լեխի Լանդսբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[1]), գերմանացի դերասան:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը անհայտ է, մորը զրկել են ծնողական իրավունքներից։ 1960-1962 թվականներին ապրել է Փարիզում, ապա տեղափոխվել է Բեռլին, որտեղ էլ սկսել է զբաղվել դերասանական արվեստով Լյուդվիգ Մարլիզեի ղեկավարությամբ։ Առաջին անգամ գլխավոր դեր է կատարել 1971 թվականին «Դայդեր՝ միայնակ որսորդ» հեռուստաֆիլմում։ Ավելի ուշ սկսել է համագործակցել Ռայներ Վերներ Ֆասբինդերի հետ։ 1982 թվականին նկարահանվել է Ալֆրեդ Դյոբլինի «Բեռլին-Ալեքսանդերպլաց» վեպի վրա նկարահանված համանուն ֆիլմում։ Նշանակալի հաջողության է հասել 1995 թվականին՝ նկարահանվելով Ջեյմս Բոնդի մասին պատմող «Ոսկե աչք» ֆիլմում, որտեղ կատարել է սովետական գեներալ-մայոր Ուրումովի դերը։ 2000 թվականին Յոնն արժանացել է Բավարական կինոմրցանակի Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի» ֆիլմում Հուլիոս Կեսարի դերը կատարելու համար։ 2006 թվականին Յոնը կատարել է Ջոնաթան Իերեմիա Պիչեմի դերը Կլաուս Մարիա Բրանդաուերի «Երեք գրոշանոց օպերա» բեմադրության մեջ։ Տասներկու տարի Յոնն իր կնոջ հետ ապրել է բելգական Կեմիս քաղաքում, իսկ 2008 թվականին տեղափոխվել է Ութինգամ-Ամմերզե։ Մահացել է ուռուցքային հիվանդության հետևանքով։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դայդեր՝ միայնակ որսորդ (1971)
  • Կարլոս (1971) — Դոն Կարլոս
  • Ութ ժամը դեռ օր չէ (1972/73) — Յոհեն
  • Աշխարհը լարի վրա (ТВ, 1973)
  • Մայրիկ Կուստերսի համբարձումը (1975)
  • Դերրիկ — 3-րդ եթերաշրջան, սերիա 11 (1976)
  • Շիկամկներ (1977)
  • Հուսահատություն (1978)
  • Երեսուն լուսնի տարում (1978) — Անտոն Զայց
  • Մարի Բրաունի ամուսնությունը (1979) — Վիլլի Կլենցե
  • Բեռլին-Ալեքսանդերպլաց (1980) — Ռեյնհոլդ
  • Լիլի Մարլեն (1981) — Ահարոն
  • Չինական արկղեր (1984)
  • Դելո Ֆրանցա (1986)
  • Կապույտ Արյուն (1988/90)
  • Մահն ունի վատ համբավ (1990)
  • Ծովահրեշ 5 (1990)
  • Փղի ոսկոր (1991)
  • Սխալ (1991)
  • Պոչի հարված (1993)
  • Տիեզերական փրկիչներ (1993) — գնդապետ Էրիկ Վայս
  • Ոստիկանության հեռախոս 110 (1994)
  • Ոսկե աչք (1995) — գեներալ-գնդապետ Արկադի Գրիգորովիչ Ուրումով
  • Բենժամենտի համալսարան կամ Այս երազանքը մարդիկ անվանում են մարդկային կյանք (1995)
  • Անտառի արքա (1996) — գլխավոր անտառապահ
  • Հազարամյակ (1997)
  • Արդյոք գեղեցի՞կ եմ (1998)
  • Աստերիքսը և Օբելիքսը Կեսարի դեմ (1999) — Յուլի Կեսար
  • Աստվածաշնչյան ավանդազրույցներ․ Մարիամ Մագդաղենացի (2000)
  • Կյանքի ապացույց (2000) — Էրիկ Կեսլեր
  • Չերչիլ (2002)
  • Հռոմեական կայսրություն։ Օգոստոս (2003) — Ցիցերոն
  • Անզուսպ Ժյուլին և Վերսալի գաղտնիքները (2004)
  • Ծովահենի սիրտը (2006)
  • Յոն Ռաբե (2007) — Օսկար Թրաուման
  • Սև ծաղիկներ (2009)
  • Ռումպելշտիլցխեն (2009)
  • Կյանքը չափից դուրս երկար է (2010)
  • Ժամանակի կորուստ։ Սուտակե գիրք (2013) — բժիշկ Ուայթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]