Գոտիների տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գոտիների տեսություն, պինդ մարմնի քվանտային տեսության բաժինը, ուսումնասիրում է էլեկտրոնի Էներգետիկ վիճակները բյուրեղային ցանցի պարբերական պոտենցիալ դաշտում։ Ի տարբերություն անընդհատ էներգետիկ սպեկտրով ազատ էլեկտրոնի, ատոմում Էլեկտրոնն ունի էներգիայի միայն խիստ որոշակի, ընդհատ արժեքներ։ Միջուկին մոտ գտնվող էլեկտրոններին համապատասխանում են ցածր էներգետիկ մակարդակներ։ Միջուկի հետ թույլ կապված արտաքին արժեքական էլեկտրոնները ազատ տեղափոխվում են բյուրեղային ցանցում և կարող են մի ատոմից անցնել մյուսը։ Այդ էլեկտրոնների Էներգիայի հնարավոր արժեքները կազմում են քվազիանընդհատ առանձին տիրույթներ՝ էևերգետիկ գոտիներ։ Ընդ որում էներգետիկ գոտին այնքան ավելի լայն է, որքան թույլ է էլեկտրոնի կապը միջուկի հետ։ Պինդ մարմինը ատոմների միասնական համակարգ է, որտեղ էլեկտրոնի շարժումը նկարագրվում է Բլոխի ֆունկցիաներով։ Ատոմների փոխազդեցության հեռավորության դեպքում հանգեցնում է արժեքական էլեկտրոնների մակարդակների ճեղքմանը և գոտիների առաջացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 162 CC-BY-SA-icon-80x15.png