Jump to content

Գոտեմարտ (ֆիլմ, 2011)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոտեմարտ
անգլ.՝ The Grey
Երկիր ԱՄՆ
Ժանրարկածային ֆիլմ[1][2][3], մարտաֆիլմ, դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
Թվական2011, ապրիլի 12, 2012[4], մարտի 22, 2012[5] և հունվարի 27, 2012[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋո Քարնահան[1][7][8][…]
ՊրոդյուսերՋո Քարնահան և Ռիդլի Սքոթ
Սցենարի հեղինակՋո Քարնահան[7]
ԴերակատարներԼիամ Նիսոն[8][9][2][…], Ֆրենկ Գրիլլո[8][9][3][…], Դերմոթ Մալրունի[9][3][10][…], Դալլաս Ռոբերտս[9][10][11][…], Ջո Անդերսոն[9][10], Ջեյմս Բեջ Դեյլ[9][10], Նոնսո Անոզի[12] և Բեն Էռնանդես Բրեյ
ՕպերատորՄասանոբու Տակայանագի
ԵրաժշտությունՄարկ Ստրայտենֆելդ
ՄոնտաժՌոջեր Բարթոն
Պատմվածքի վայրԱրկտիկա
Նկարահանման վայրՎանկուվեր, Սմիթերս և Բրիտանական Կոլումբիա
ԿինոընկերությունLD Entertainment և Scott Free Productions
Տևողություն117 րոպե
Բյուջե25 000 000 $[13]
Շահույթ81 249 176 $[14] և 51 580 136 $[14]
Պաշտոնական կայքէջ

«Գոտեմարտ» (անգլ.՝ The Grey, բառացի թարգմանությունը՝ «Մոխրագույն»), ռեժիսոր Ջո Կարնահանի դրամատիկական մարտաֆիլմը, որը նկարահանվել է Իեն Մակենզի Ջեֆերսի «Երևակայական քայլ» (անգլ.՝ Ghost Walker) գրքի հիման վրա։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Butt-Numb-A-Thon ամենամյա կինոմարաթոնի ժամանակ։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 27-ին[15]։ Կարգախոս՝ «Ապրի՛ր և մեռի՛ր այս օրը» (Live and Die on This Day):

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյասկա, մեր օրեր, հեռավոր հորատման կայան, որտեղ հիմնականում աշխատում են նախկին բանտարկյալները։

Ջոն Օտուեյ (Լիամ Նիսոն)՝ նախկին դիպուկահար և որսորդ, որը վարձակալվում է նավթային ընկերության կողմից՝ հորատողներին վայրի կենդանիներից պաշտպանելու համար։ Նա ծանր է տանում սիրելի կնոջ մահվան լուրը և այլևս չի կորցնում է իր կյանքի իմաստը։ Տեղական բարում մի քիչ նստելուց հետո, նա որոշում է ինքնասպանություն գործել իր սեփական զենքով, բայց գայլերի հանկարծակի ոռնոցը նրան ստիպում է ձեռքը հեռացնել ձգանից…

Հաջորդ օրը նա հերթապահ հորատողների հետ վերադառնում է ինքնաթիռով։ Սակայն ինքնաթիռը ընկնում է մրրկային գոտու մեջ և վթարի է ենթարկվում Ալյասկայի անծայրածիր անտառներում։

Աղետից հետո հրաշքով փրկվում են անձնակազմի յոթ անդամ։ Դրանց թվում էր նաև Ջոնը։ Ոչ ոք նրանց չէր կարող օգնության հասնել, բայց նրանք ամեն կերպ փորձում էին գոյատևել։ Խնդիրը բարդանում է նրանով, որ ինքնաթիռի վթարը տեղի է ունենում գայլերի որջի մոտ։ Ինքնաթիռի վթարի ժամանակ դիպուկահարի հրացանը կոտրվում է, իսկ ուղևորների մեծամասնությունը ծանր վիրավորվում են։ Աստիճանաբար հասկանալով, որ օգնությունը կարող է չգալ, մարդիկ որոշում են հակահարված տալ գայլերին՝ միաժամանակ փորձելով ելք գտնել ստեղծված իրավիճակից։

Ջոնը դառնում է փրկվածների ոչ պաշտոնական ղեկավարը։ Հեռվում նկատելով անտառային մեծ տարածություն՝ նա փրկվածներին համոզում է թողնել ինքնաթիռի ավերակները և հասնել ծառերին, որովհետև այնտեղ ավելի հեշտ կլիներ պայքարել գիշատիչների դեմ։ Սակայն նրանցից միայն հինգին է հաջողվում հաղթահարել ձյան հաստ շերտը և հասնել անտառին։ Այդտեղ էլ նրանք շրջապատված են մնում գայլերի սոված հոտով։ Խմբի վրա հարձակվում է օմեգա գայլը։ Օտուեյը կարծում է, որ նրան ուղարկել է ալֆա գայլը՝ խումբը ստուգելու համար։ Սակայն նրանց հաջողվում է սպանել օմեգա գայլին։ Ջոնի սառնասրտության շնորհիվ տանջված խումբը որոշում է պայքարել գայլերի ոհմակի դեմ։ Խորամանկ Դիասը գլխատում է գայլին՝ կտրված գլուխը նետելով ոհմակի վրա։ Գայլերին ահաբեկելու նպատակով նրանք որոշում են խարույկ վառել, խորովել և ուտել սպանված գայլին։ Սակայն ոհմակը, ուտելով մարդկանց, չի պատրաստվում հետ նահանջել։

Նրանք հագուստները միմյանց կապելով դժվարությամբ հաղթահարում են լեռնաշղթան։ Սակայն ճանապարհին նրանց ընկերներից մեկն ընկնում է անդունդը։ Շուտով խմբի մնացած անդամներին հաջողվում է գտնել մի գետ։ Որոշվում է քայլել այնքան մինչև հանդիպեն որևէ բնակավայրի։

Իր ընկերներին մեկը մյուսի հետևից կորցնելուց հետո, Ջոնը, կորցնելով իր ուժերը և Աստծո նկատմամբ հավատը, որոշում է վերջապես կանգ առնել գետի մոտ գտնվող պուրակում։ Հանելով մահացածների դրամապանակները, Ջոնը նայում է նրանց նկարները և դրանք դասավորում կույտի մեջ։ Բայց, զննելով շրջապատը և լսելով իրեն շրջապատող գայլերի շնչառությունը հասկանում է, որ հայտնվել է ոչ թե ապաստանում, այլ հայտնվել է իրեն շրջապատող գազանների որջում։ Գայլերը փորձում են ցատկել Ջոնի վրա, բայց առաջնորդի մռնչյունը ընդհատում է նրանց հարձակումը։

Ջոնը, հասկանալով, որ դա վերջն է, հավաքում է բոլոր դրամապանակները։ Նրա աչքերի առջև երևում է մահացող կինը, որը ասում է Ջոնին՝ «Ոչնչից մի վախեցիր»։ Տեսնելով, որ գայլը պատրաստվում է հարձակվել, նա պայուսակից հանում է այն ամենը, ինչը անհրաժեշտ կլինի պաշտպանվելու համար։ Կոտրում է 3 շշեր և դրանք սքոչի միջոցով փաթաթում իր ձախ ձեռքին, իսկ աջ ձեռքով վերցնում է մեծ դանակ։ Մտքում նա պահում էր մահացած հոր բանաստեղծության տողերը՝ «Ապրի՛ր ու մեռի՛ր այսօր»։ Ֆիլմը վերջին տեսարանում Ջոնը հարձակվում է գայլի վրա։

Եզրափակիչ տիտրից հետո ցուցադրվում է 3 վայրկյան տևողությամբ մի տեսարան, որտեղ ներկայացվում է մեռնող ալֆան, որի մեջքին պառկած է Ջոնը՝ մահացած կամ էլ մարտից հոգնած։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Լիամ Նիսոն Ջոն Օտուեյ
Դերմոտ Մարլունի Տալգետ
Դալաս Ռոբերտս Փիթ Հենդրիկ
Ջո Անդերսոն Տոդ Ֆլաների
Նոնսո Անոզի Ջեքսոն Բյորկ
Ջեյմս Բեջետ Բեյլ Լեվենդեն
Էնն Օպենշոու Օտուեի կինը
Ֆրենկ Գրիլլո Դիաս
Բեն Բրեյ Էռնանդես

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտությունը գրել է Մարկ Ստրայտենֆելդը (1-16)։ Ֆիլմի համար օգտագործվել է Ջեյմին Վինանսի գրած երաժշտությունը, որը նաև օգտագործվել է «Թանաք» ֆիլմի մեջ (17)։

# Անվանում Տևողություն
1. «Writing the Letter»   2:00
2. «Suicide»   1:44
3. «You are Gonna Die»   3:14
4. «Walking»   1:45
5. «Eyes Glowing»   1:25
6. «The Morning After»   2:57
7. «Collecting Wallets»   1:53
8. «Wife Memory»   1:08
9. «Life and Death»   2:52
10. «Lagging Behind»   1:53
11. «Running from Wolves»   1:46
12. «Daughter Appears»   2:13
13. «Last Walk»   2:33
14. «Memorial»   3:41
15. «Alpha»   2:16
16. «Into the Fray»   1:49
17. «The City Surf»   2:43

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ֆիլմը Ջո Կարնահանի երկրորդ համագործակցությունն է պրոդյուսերներ Ռիդլի Սքոթի և Թոնի Սքոթի, ինչպես նաև դերասան Լիամ Նիսոնի հետ, որի հետ ռեժիսորը համագործակցել է Ա-ջոկատ ֆիլմում։ Սկզբում որոշվել է, որ գլխավոր դերասանը պետք է ավելի երիտասարդ լինի։ Այդ պատճառով գլխավոր դերում ընտրվել է Բրեդլի Քուփերը, բայց քանի որ նա զբաղված է եղել այլ ծրագրերով՝ նրան փոխարինել է Լիամ Նիսոնը։ Նկարահանումները սկսվել են 2011 թվականի հունվարին և ավարտվել են մարտին։ Ընդհանուր առմամբ նկարահանումները տևել են 40 օր։ Ֆիլմի հիմնական հատվածը նկարահանվել է Բրիտանական Կոլումբիայում, ինչպես նաև Վանկուվերի և Սմիտերսի լեռներում։ Այն տեսարանում, որտեղ Նիսոնը նամակ է գրում իր կնոջը, Ջո Կարնահանը ցույց է տվել դերասանի վիշտը իր կնոջ՝ դերասանուհի Նատաշա Ռիչարդսոնի մահվան առիթով։ Վերջինս մահացել է 2009 թվականին՝ գանգուղեղային վնասվածքի պատճառով։

Ֆիլմին տրվել է R վարկանիշ բռնության, արյունոտ, անհանգստության փոքր տեսարանների և կոպիտ արտահայտությունների համար[16]։

Հատուկ տեսարանի համար Ջո Կարնահանը տեղական որսորդից գնել է 4 գայլ։ Երկուսը օգտագործել են ռեկվիզիտի որակի համար, իսկ մյուս երկուսին կերել են նկարահանող խմբի ադամները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]