Գովք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գովք (գովասանք, գովաբանություն, գովևրգություն, ինչպես և գովերգ), թե ժողովրդական և թե մասնագիտացված երգաստեղծության ոլորտներում լայն իմաստով գովք են օրորոցային (մանկան գովք), սիրո և վիճակի (յարի գովք), հարսանեկան (հարսի, փեսի, խնամիների գովք), պանդխտության (ծննդավայրի, հայրենիքի գովք) բազմապիսի շատ երգեր և մահերգեր (որպես հարազատի գովք)։ Նեղ իմաստով՝ մահերգ, ողբ, իսկ նախապևս՝ մահացած հերոսի սխրանքների, շինարարական և այլ օգտաշատ գործունեության իդեալականացված պատկերումն է։ Տնագույն ու նախնական այս գովքի մեջ է, որ բյուրեղացել են արվեստի վիպական ու քնարական նախասկիզբները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 161