Jump to content

Գովազդային վահանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Billboard with the Headline "Report- You Slept Through Your Alarm And This Is All A Dream"
Գովազդային վահանակ՝ «Զեկույց. Դուք քնած եք մնացել Ձեր զարթուցիչի Ժամանակը և այս բոլորը երազ Է» վերնագրով, Չիկագո, ծաղրական The Onion թերթից
Մի խումբ նկարիչներ Ադեն Ադդեի միջազգային օդանավակայանի մուտքի ճանապարհի երկայնքով գովազդային վահանակի վրա տեղադրում են որմնանկար (որի վրա գրված է «օրենքի առջև բոլոր մարդիկ հավասար են»):

Գովազդային վահանակ, այն բացօթյա մեծ գովազդային կառուցվածք է (տախտակ)[1], որը սովորաբար օգտագործվում է բանուկ երթևեկելի վայրերում: Գովազդային վահանակները ցուցադրվում են անցորդների և վարորդների համար։ Ընդհանրապես, ապրանքանիշերը օգտագործում են գովազդային վահանակներ՝ իրենց ապրանքանիշերը դիրքավորելու կամ իրենց նոր ապրանքները խթանելու համար:

Սովորական չափի ամենամեծ գովազդային վահանակները տեղակայված են հիմնականում խոշոր մայրուղիներում, արագընթաց մայրուղիներում կամ հիմնական մայրուղիներում՝ սպառողների բարձր խտությամբ հատվածներում (հիմնականում տրանսպորտային միջոցների վրա): Նրանք ապահովում են մասսայական տեսանելիություն ոչ միայն իրենց չափերի շնորհիվ, այլ նաև այն պատճառով, որ թույլ են տալիս ստեղծագործորեն «հարմարեցնել» վահանակները։

Պաստառները գովազդային վահանակների մեկ այլ տարածված ձևն են, որոնք հիմնականում տեղակայված են առաջնային և երկրորդային մայրուղիների երկայնքով։ Պաստառներն ավելի փոքր ձևաչափի են և հիմնականում դիտվում են բնակիչների և երթևեկող տրանսպորտի կողմից, ինչպես նաև որոշ չափով հետիոտների կողմից։

Գովազդային վահանակները նախատեսված են մարդու ուշադրությունը շատ արագ գրավելու և անմոռանալի տպավորություն թողնելու համար՝ ընթերցողին ստիպելով մտածել գովազդի մասին՝ վահանակը շրջանցելուց հետո: Դրանք պետք է ընթեռնելի լինեն շատ կարճ ժամանակում, քանի որ դրանք սովորաբար կարդացվում են մեծ արագությամբ վարելիս: Այսպիսով, այն սովորաբար պարունակում է ընդամենը մի քանի բառ, որոնք տպված են մեծ տառատեսակով և հումորային կամ ուշադրություն գրավող պատկեր՝ վառ գույներով:

Որոշ գովազդային վահանակների ձևավորումները դուրս են գալիս իրենց հատկացված տարածքից՝ կերպարների մասերը կախված են վահանակի եզրերից կամ եռաչափ դուրս են ցցված։ Միացյալ Նահանգներում 21-րդ դարի սկզբին այդպիսի օրինակներ են եղել Chick-fil-A-ի գովազդային վահանակները (արագ սննդի ցանց, որը վաճառում էր հավի սենդվիչներ), դրանք ունեին «եռաչափ կովերի» կերպարներ, որոնք իբր ներկում էին վահանակները՝ տառասխալներով գրված հակատավարային կարգախոսներով, օրինակ՝ «ընկերները թույլ չեն տալիս ընկերներին տավարի միս ուտել»։

Առաջին «բուրավետ գովազդային վահանակը»՝ սև պղպեղի և ածուխի հոտ արձակող բացօթյա ցուցանակը, որը հուշում էր խորոված սթեյքի մասին, տեղադրվել էր NC 150-ի վրա՝ Հյուսիսային Կարոլինայի Մուրսվիլի մոտ, Bloom սուպերմարկետների ցանցի կողմից։ Ցուցանակի վրա պատկերված էր տավարի մսի հսկայական խորանարդ, որը խոցված էր մինչև գետին հասնող մեծ պատառաքաղով։ Բույրերն արձակվում էին առավոտյան 7-ից 10-ը և երեկոյան 4-ից 7-ը՝ 2010 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 18-ը[2]։

Գրեթե բոլոր այս գովազդային վահանակները նկարվում էին մեծ արվեստանոցներում։ Պատկերը պրոյեկտվում էր թղթե պանելների շարքի վրա, որոնցից կազմված էր վահանակը։ Արվում էին գծանկարներ, այնուհետև հետագծվում էին անցքեր առաջացնող անիվով, որը ստեղծում էր ծակոտկեն գծեր։ Այնուհետև նախշերը «փոշեցրվում» էին տախտակի վրա կավճով լցված փոշեցրման պարկի միջոցով՝ նշելով կերպարների կամ առարկաների ուրվագծերը։ Օգտագործելով յուղաներկեր, նկարիչները մեծ վրձիններով նկարում էին պատկերը։ Հիդրավլիկ ամբարձիչների օգնությամբ պանելները տեղադրելուց հետո, նկարիչները բարձրանում էին տեղադրված վահանակի վրա և հարդարում պանելների միջև եզրերը։ Այս մեծ, ներկված վահանակները հատկապես հայտնի էին Լոս Անջելեսում, որտեղ պատմական ընկերություններ, ինչպիսիք էին Foster & Kleiser-ը և Pacific Outdoor Advertising-ը, գերիշխում էին արդյունաբերության մեջ։ Ի վերջո, այս ներկված վահանակները տեղի են տվել գրաֆիկական վերարտադրությանը, սակայն ձեռքով ներկված վահանակները դեռ օգտագործվում են որոշ վայրերում, որտեղ պահանջվում է միայն մեկ կամ երկու վահանակ։ Լոս Անջելեսի «Սանսեթ Սթրիփը» այն վայրերից մեկն է, որտեղ դեռ կարելի է գտնել ձեռքով ներկված վահանակներ, սովորաբար՝ առաջիկա ֆիլմերի կամ ալբոմների գովազդի համար[3]։

Տեխնիկական գյուտը, որը կոչվում է «trivision», հնարավորություն է տվել օգտագործել եռաչափ պատկերներ[4]։

Թվային վահանակներ TIimes Square-ում, Մանհեթեն

Թվային գովազդային վահանակի վրա ցուցադրվում են համակարգչային ծրագրերի միջոցով ստեղծված տարբեր պատկերներ և տեքստեր: Թվային գովազդային վահանակները կարող են նախագծվել՝ վազող տեքստ ցուցադրելու, նույն ընկերությունից մի քանի տարբեր ցուցադրումներ ունենալու կամ օրվա ընթացքում մի քանի ընկերությունների որոշակի ժամանակահատված տրամադրելու համար: Ճկուն իրական ժամանակի պլանավորումը կարող է նվազեցնել պահպանման ավանդական ծախսերը, և որոշ գովազդային վահանակներ կարող են չափել լսարանը կամ ապահովել դինամիկ բովանդակություն:

Թվային գովազդային վահանակների դինամիկ օգտագործումը հայտնի է դարձել որպես ծրագրավորվող արտաքին գովազդ[5]։ Գովազդային վահանակները կարող են ձայն արտադրել հաղորդիչ թանաքով․ երբ պաստառները դիպչում են, հնչյունները սկսում են հնչել[6][7]։ Թվային գովազդային վահանակները կարող են նաև օգտագործել 3D էֆեկտներ: Հիանալի օրինակ է այն, թե ինչպես է Spirit Halloween-ն օգտագործել 3D կամ անամորֆային էֆեկտ իրենց Times Square billboard campaign[8][9][10][11][12][13][14]։

Շարժական գովազդային վահանակ Սինգապուրի Արևելյան ափերից մեկում

Ի տարբերություն սովորական գովազդային վահանակի, մաբայլ գովազդային վահանակները կարող են ուղղակիորեն ուղղված լինել թիրախային լսարանին: Դրանք կարող են տեղադրվել ցանկացած վայրում, որտեղ ցանկացած իրադարձության հետ կապված մարդկանց մեծ երթևեկություն կա, ներառյալ համաժողովների կենտրոնները, երկաթուղային կայարանները, օդանավակայանները: Նրանք կարող են կրկնել երթուղիները՝ ապահովելով, որ գովազդատուի հաղորդագրությունը ոչ միայն նկատվի, այլև տեղեկատվությունը պահպանվի կրկնության միջոցով:

Բազմաֆունկցիոնալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գովազդային վահանակները կարող են լինել բազմաֆունկցիոնալ: Գովազդային նշանը կարող է համատեղել իր հիմնական նպատակը հեռահաղորդակցության ալեհավաքի կամ հանրային լուսավորության հետ: Ընդհանուր առմամբ, դիզայնը պողպատե սյուն է՝ վերևում տեղադրված գովազդային վահանակի դիզայնի վրա միացնող եզրով, որը կարող է պարունակել հեռահաղորդակցման ալեհավաքներ: Այսինքն այս սյուները կարող են օգտագործվել նաև որպես ալեհավաքներ: Լուսավորությունը, էլեկտրալարերը և ալեհավաքները տեղակայված են կառուցվածքի ներսում:

Եռակողմ վահանակ

Ավտոմայրուղիների երկայնքով տարածված են առանձին կանգնեցված են լինում երկկողմ և եռակողմ գովազդային վահանակները։ Գովազդային վահանակների այլ տեսակներ կարող են լինել հեծանիվի հետևի մասում ամրացված հեծանվային վահանակ կամ շարժական գովազդային վահանակ՝ հատուկ գովազդային հոլովակ՝ մեծ պաստառներ տեղադրելու համար: Մեխանիկական գովազդային վահանակները ցուցադրում են երեք տարբեր հաղորդագրություններ, ընդ որում երեք գովազդներն էլ կարող են կցվել գովազդային վահանակի ներսում գտնվող խողովակաշարին: Կան նաև եռաչափ գովազդային վահանակներ, օրինակ՝ Լոնդոնի Պիկադիլի հրապարակում։ Ավանդական գովազդային վահանակները լայնաֆորմատ գովազդներ են, որոնք տպագրվում են դիմացկուն նյութի վրա, ինչպիսին է վինիլը․ այն տեղադրված է լինում մեծ մետաղական կառուցվածքի վրա, ինչը այն դարձնում է գովազդի ոլորտում ամենանշանավոր և ազդեցիկ լրատվամիջոցներից մեկը[15]։

Ֆինլանդիայի Սեյնաջոկի քաղաքի շուկայի հրապարակի մոտ թղթե լրատվամիջոցների կցման գովազդային վահանակ


Ամենատեսանելի գովազդային վահանակները տեղադրված են մայրուղիների երկայնքով. քանի որ անցնող վարորդները սովորաբար քիչ բան ունեն իրենց ուշադրությունը գրավելու համար, վահանակի ազդեցությունն ավելի մեծ է։ Վահանակները հաճախ վարորդների համար անծանոթ մայրուղիներում կացարան, սնունդ և վառելիք գտնելու հիմնական միջոցն են։ 1991 թվականին ԱՄՆ մայրուղիներում եղել է մոտավորապես 450,000 գովազդային վահանակ։ Ամեն տարի կարող է տեղադրվել 5,000-ից 15,000 վահանակ։ Ըստ OAAA-ի (Արտաքին Գովազդի Ամերիկյան Ասոցիացիա), ներկայիս թիվը 368,263 է։ Եվրոպայում գովազդային վահանակները քաղաքային փողոցային կահավորանքի հայեցակարգերի հիմնական բաղադրիչ և եկամտի աղբյուր են։

Մայրուղիներին յուրահատուկ գովազդային վահանակների հետաքրքիր օգտագործում է եղել Burma-Shave-ի գովազդը 1925-ից 1963 թվականների միջև, որոնք ունեցել են 4 կամ 5 մասից բաղկացած հաղորդագրություններ բազմաթիվ ցուցանակների վրա՝ պահելով ընթերցողի հետաքրքրությունը վերջում սպասվող հանգուցալուծման խոստումով։ Այս օրինակը գտնվում է Սմիթսոնյան հաստատության Ամերիկյան պատմության ազգային թանգարանում։

Այս տեսակի բազմաթիվ նշաններով գովազդներն այլևս տարածված չեն, չնայած դրանք չեն վերացել: Օրինակ՝ NCAA-ի գովազդում մեկ գովազդային վահանակի վրա պատկերված է բասկետբոլիստ, որը հարվածում է. հաջորդը՝ 90 յարդ (82 մետր) հեռավորության վրա, պատկերված է զամբյուղ: Մեկ այլ օրինակ են բազմաթիվ գովազդային վահանակներ, որոնք գովազդում են ճանապարհի տեսարժան վայրը սահմանից հարավ, Դիլոնի մոտ, Հարավային Կարոլինա, I-95 ճանապարհի երկայնքով ԱՄՆ շատ նահանգներում:

Շատ քաղաքներ ունեն մեծ թվով գովազդային վահանակներ, հատկապես այնտեղ, որտեղ հետիոտների մեծ երթևեկություն է նկատվում. Նյու Յորքի Թայմս Սքուեյրը լավ օրինակ է: Քաղաքներում տարածության սղության պատճառով այս գովազդային վահանակները տեղադրվում են շենքերի կողմերում, և երբեմն դրանք անկախ գովազդային վահանակներ են, որոնք կախված են շենքերի վերևում: Շենքերի ճակատների գովազդային վահանակները ստեղծում են տարբեր ոճական հնարավորություններ՝ օգտագործելով արվեստի գործեր, որոնք արտացոլում են շենքի առանձնահատկությունները դիզայնի մեջ, օրինակ՝ պատուհանների օգտագործումը որպես աչքեր կամ հսկա որմնանկարներ, որոնք զարդարում են ամբողջ շենքը:

Տեսողական և բնապահպանական խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ խմբեր, ինչպիսին է Scenic America-ն, բողոքել են, որ մայրուղիների վրա գովազդային վահանակները հանգեցնում են ծառերի չափազանց հատման և ներխուժում են շրջակա լանդշաֆտ։ Վահանակների վառ գույները, լույսերը և մեծ տառատեսակները դժվարացնում են որևէ այլ բանի վրա կենտրոնանալը՝ դառնալով տեսողական աղտոտման տեսակ։ Այս իրավիճակը սրամտորեն արտահայտված է Օգդեն Նեշի՝ Ջոյս Կիլմերի հաճախ մեջբերվող «Ծառեր» բանաստեղծության մեջ։ Այլ խմբեր կարծում են, որ գովազդային վահանակները և գովազդը բացասաբար են ազդում մշակույթի մտավոր միջավայրի վրա՝ խթանելով արտադրանքը որպես ամբողջականության, առողջության և հանրաճանաչության զգացումներ տվող միջոց՝ գնում խրախուսելու համար։ B.U.G.A. U.P.-ը շարժում է եղել, որը սկսվել է Ավստրալիայում և ուղղակի գործողություններ է ձեռնարկել հիմնականում ծխախոտի և ալկոհոլի գովազդային վահանակների դեմ։ Այս տրամադրության մեկ այլ կենտրոնական կետ է AdBusters ամսագիրը, որը հաճախ ցուցադրում է քաղաքական դրդապատճառներով գովազդային վահանակների և այլ գովազդների վանդալիզմը, որը կոչվում է մշակութային վնասների պատճառում։ Գովազդային վահանակները քննադատվել են որպես ուշադրության գողության օրինակ[16]։

Սա Հումբոլդտ ծովածոցի ափամերձ տարածքում գտնվող երեք վիճարկվող գովազդային վահանակներից մեկն է, որը 2013 թվականին հատվել է անհայտ վանդալի կողմից

2000 թվականին Աթենքի տանիքները այնքան էին ծանրաբեռնված գովազդային վահանակներով, որ դժվար էր տեսնել քաղաքի հայտնի ճարտարապետությունը։ 2004 թվականի ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստման շրջանակներում քաղաքը ձեռնարկել է քառամյա հաջողված ծրագիր՝ քանդելով տանիքային գովազդային վահանակների մեծ մասը քաղաքը գեղեցկացնելու համար՝ հաղթահարելով գովազդատուների և շենքերի սեփականատերերի դիմադրությունը։ Այս գովազդային վահանակների մեծ մասն անօրինական էր, սակայն մինչ այդ անտեսվում էր[17]։

2007 թվականին Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում արգելվել է գովազդային վահանակների օգտագործումը, քանի որ գովազդային վահանակների արդյունաբերության մեջ գործող կանոններ չեն եղել: Այսօր Սան Պաուլոն աշխատում է փողոցային ընկերությունների հետ՝ փողոցային ենթակառուցվածքները վերակառուցելու համար այնպես, որ այն արտացոլի քաղաքի դինամիկ գործարար մթնոլորտը և միաժամանակ ընդունի արդյունավետ կանոնակարգեր՝ աճը վերահսկելու համար:

Ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոս Անջելեսի համայնապատկերային տեսարան, որը բացվում է դեպի հյուսիս Pacific Electric Building-ից

Ավստրալիայի Վթարների հետազոտության և ճանապարհային անվտանգության կենտրոնի (CARRS-Q) կողմից կատարված գրականության ամենածավալուն ուսումնասիրությունը մինչ օրս պարզել է, որ վթարների ռիսկն ավելանում է մոտավորապես 25-29%-ով թվային ճանապարհային գովազդային ցուցանակների (թվային վահանակների) առկայության դեպքում՝ համեմատած վերահսկվող տարածքների հետ։ Գրականության մեջ ի հայտ է գալիս միտում, որը ցույց է տալիս, որ ճանապարհային գովազդային ցուցանակները կարող են մեծացնել վթարի ռիսկը, հատկապես այն ցուցանակների դեպքում, որոնք հաճախակի փոփոխվելու հնարավորություն ունեն (հաճախ կոչվում են թվային վահանակներ)[18]։

ԱՄՆ-ում գովազդային վահանակների արգելքի մասին օրենքներն ընդունվել են շատ քաղաքներում դեռ 1909 թվականին (Կալիֆոռնիայի գերագույն դատարան, «Վառնին և Գրինն ընդդեմ Ուիլյամսի» գործը), բայց առաջին փոփոխությունը դա ավելի է բարդացրել: 1971 թվականին Փիթ Ուիլսոնի կողմից ընդունված Սան Դիեգոյի օրենքը վերաբերել է երթևեկության անվտանգությանը և վարորդի ուշադրությունը շեղելուն՝ որպես գովազդային վահանակներն արգելելու պատճառ, Բայց 1981 թվականին Գերագույն դատարանի կողմից դժվարությամբ վերացվել է, մասամբ այն պատճառով, որ այն արգելում էր ինչպես շահույթ չհետապնդող, այնպես էլ առևտրային գովազդային վահանակները:

Իրավական սահմանափակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում գովազդային վահանակները գործնականում բացակայում են 1937 թվականի կանոնակարգի պատճառով, որն արգելում էր չարտոնված գովազդը «Համագործակցության հողի վրա»[19]։ 2017-ին Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքը քննարկել է այս օրենքը մեղմելու հնարավորությունը՝ ավելի շատ արտաքին գովազդ թույլ տալու համար[20]։ Գովազդային վահանակների վերաբերյալ հարցման ընթացքում ստացվել է ռեկորդային թվով հայտեր՝ 166, և միայն 6 հարցվածներ են կողմ արտահայտվել տարածքում ավելի շատ գովազդ թույլ տալուն[21][22]։ Մնացած հայտերը աջակցել են գործող օրենքներին կամ մատնանշել են գործող օրենքներում առկա թերություններն ու սողանցքները, ինչպիսիք են շարժական գովազդային վահանակների օգտագործման թույլտվությունը, գովազդ ավտոբուսներում և քաղաքական արշավների ժամանակ[23][21][24], ինչպես նաև գործող օրենքներին չհամապատասխանելը[22][23]։

1964 թվականին գովազդային նշանների չափազանց մեծ տարածման բացասական ազդեցությունը միանգամայն ակնհայտ է դարձել ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում, և դա դրդել է Լեդի Բըրդ Ջոնսոնին դիմել իր ամուսնուն՝ օրենք մշակելու համար: Միևնույն ժամանակ, արտաքին գովազդի արդյունաբերությունը սկսել է գիտակցել, որ ավելորդ ցուցանակները, որոնցից մի քանիսը բառացիորեն համընկնում են մյուսների հետ, վնասակար են բիզնեսի համար:

1965 թվականին «Մայրուղիների Գեղեցկացման» օրենք է ստորագրվել։ Օրենքը կիրառվել էր միայն «Դաշնային Օգնության Հիմնական» և «Պաշտպանական» մայրուղիների համար և սահմանափակել էր գովազդային վահանակները նահանգների և համայնքների կողմից ստեղծված առևտրային և արդյունաբերական գոտիներում։ Այն պահանջում էր, որ յուրաքանչյուր նահանգ հաստատի չափանիշներ՝ հիմնված «սովորական օգտագործման» վրա՝ վահանակների չափերի, լուսավորության և հեռավորության համար, և արգելում էր քաղաքային և նահանգային կառավարություններին հեռացնել վահանակները՝ առանց սեփականատիրոջը փոխհատուցում վճարելու։ Օրենքը պահանջում է, որ նահանգները պահպանեն վահանակների «արդյունավետ վերահսկողություն», այլապես կարող են կորցնել դաշնային մայրուղու ֆինանսավորման 10%-ը։

Օրենքը նաև պահանջում էր ստուգել կարգավորվող մայրուղիներին հարակից աղբավայրերը:

Խոշոր տոնակատարությունների ժամանակ կամավորական խմբերը ճանապարհներին տեղադրում էին ցուցանակներ, որոնք առաջարկում էին անվճար սուրճ հանգստի կանգառներում: Օրենքը հատուկ բացառեց դա:

Ներկայումս չորս նահանգներում՝ Վերմոնտում, Ալյասկայում, Հավայան կղզիներում և Մեյնում, արգելված են գովազդային վահանակները: Վերմոնտի օրենքն ուժի մեջ է մտել 1968 թվականին[25], Հավայան կղզիների օրենքն ուժի մեջ է մտել 1927 թվականին[26], Մեյնի օրենքն ուժի մեջ է մտել 1977 թվականին[27], իսկ Ալյասկայի օրենքն ուժի մեջ է մտել 1959 թվականին պետականություն ձեռք բերելուց հետո։

Մեծ Բրիտանիայում գովազդային վահանակները վերահսկվում են որպես պլանավորման համակարգի մաս: Անօրինական գովազդի տեղադրումը (այսինքն՝ առանց պլանավորման թույլտվության) քրեական հանցագործություն է և առաջացնում է տուգանքի նշանակում խախտման համար մինչև 2500 ֆունտ ստեռլինգ (յուրաքանչյուր պաստառի համար): Բոլոր Մեծ Բրիտանիայի արտաքին գովազդատուները, ինչպիսիք են CBS Outdoor-ը, JCDecaux-ը, Clear Channel-ը, Titan-ը և Primesight-ը, բազմիցս ենթարկվել են պատասխանատվության նման հանցագործությունների համար[28][29]։

Բրազիլիայի տասներկու միլիոն բնակչություն ունեցող Սան Պաուլոն 2007 թվականի հունվարից արգելել է գովազդային վահանակները և տրանսպորտային միջոցների վրա գովազդի տեղադրումը: Բացի այդ, սահմանափակվել են խանութների ցուցափեղկերում գովազդի չափերը[30]։

Բրիտանական Կոլումբիայում՝ Կանադայի նահանգներից մեկում, գովազդային վահանակները տեղադրվում են երթևեկելի մասից ոչ ավելի, քան 300 մետր հեռավորության վրա, կառավարությունը նաև իրավունք է վերապահում հեռացնել ցանկացած գովազդային վահանակ, որը, նրա կարծիքով, կարող է շեղող հանգամանք հանդիսանալ մարդկանց համար[31]։

Տորոնտոն՝ Կանադայի ավելի քան 2 ու կես միլիոն բնակչություն ունեցող քաղաքը, 2010 թվականի ապրիլին գովազդային վահանակների վրա քաղաքային հարկ է սահմանել: Հարկի մի մասը նախատեսվում է ուղղել քաղաքում գեղարվեստական ծրագրերի ֆինանսավորմանը[32]։

Շվեդիայում ընդհանուր արգելք կա երթևեկելի մասում գովազդային վահանակներ տեղադրելու համար, բացառությամբ ստանդարտ ցուցանակների, ինչպիսիք են բենզալցակայանները, ռեստորանները կամ հյուրանոցները: Բայց ճանապարհից դուրս գովազդային վահանակներ տեղադրելու արգելք չկա, եթե դա հաստատվի հողատիրոջ կողմից: Շատ ֆերմերներ, ովքեր ապրում են հիմնական երթուղիների երկայնքով, որոշակի գումար են վաստակում նման վահանակներից։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գովազդային վահանակի շրջանակ Անգլիայի Սուինդոն քաղաքում

Բազմաթիվ վահանակներ, որոնք գովազդում են տեղական ռեստորաններն ու խանութները մի քանի մղոն շառավղով, կարևոր նշանակություն ունեն փոքր քաղաքներում բիզնեսի զարգացման համար: Օրինակներից մեկը Wall Drug ընկերությունն է, որը 1936 թվականին տեղադրել է գովազդային վահանակներ, որոնք գովազդեկ են «անվճար սառցե ջուր»: Հարավային Դակոտայի Ուոլ քաղաքը, ըստ էության, կառուցվել է՝ հաշվի առնելով օրական հազարավոր այցելուներին, որոնց այցելության հիմնական պատճառ է հանդիսացել այդ գովազդային վահանակները (20,000 վահանակ՝ 1981 թվականին): Որոշ նշաններ տեղադրվել են միմյանցից մեծ հեռավորության վրա այնպիսի կարգախոսներով, ինչպիսիք են՝ «ընդամենը 827 մղոն թմրանյութերից ազատվելու համար և անվճար սառցե ջուր»: Որոշ շրջաններում ցուցանակներն այնքան ամուր են դասավորված եղել, որ մեկը գրեթե անմիջապես հետևել է մյուսին։ Իրավիճակը փոխվել է ավտոմոբիլային ճանապարհների բարեկարգման մասին օրենքի ընդունումից հետո։ Օրինագծի ընդունման պատճառներից մեկը երբեմն կարող է անվանվել պատերին թմրանյութերի մասին գովազդային վահանակների տարածումը։ Օրենքի ընդունումից հետո այլ նահանգներ (Օրինակ՝ Օրեգոն[33]) ձեռնամուխ են եղել մայրուղիների բարեկարգմանը։

ԱՏԲ ֆինանսական գովազդ, Էդմոնտոն

Գովազդային վահանակները, հատկապես մետրոյի կայարաններում, կարող են լինել այն վայրերում, որտեղ դրանք ավելի ընդունելի են և կարող են օգնել պահպանել կոկիկ, պայծառ և անվտանգ մթնոլորտ, և եթե դրանք շատ չեն գրավում ուշադրություն: Սիդնեյի թանգարանի կայարանում հարթակների երկայնքով տեղադրված են 1940-ականների վերականգնված գովազդային վահանակներ, որոնք մատնանշում են մշակությաին օբյեկտներ:

Հայտնի գովազդատուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գովազդային վահանակներն օգտագործվում են նաև ազգային կամ համաշխարհային ապրանքանիշերը գովազդելու համար, հատկապես խիտ բնակեցված քաղաքային վայրերում: Ամերիկյան արտաքին գովազդի ասոցիացիայի տվյալներով՝ 2017 թվականին ԱՄՆ-ում գովազդային վահանակների գլխավոր գովազդատուներն են եղել McDonald's-ը, Apple-ը և GEICO-ն[34]։ Մեծ թվով անլար հեռախոսային ընկերություններ, կինոընկերություններ, ավտոարտադրողներ և բանկեր նույնպես բարձր տեղ են զբաղեցրել այս ցուցակում:

Ծխախոտի գովազդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Mail Pouch Barn-ի գովազդը՝ Ամերիկյան մշակույթի մի մասնիկ Օհայոյի հարավում։ Mail Pouch-ը անվճար էր ներկում այդ ամբարները։

Հավանաբար, ծխախոտի արտադրանքի ամենահայտնի գովազդային վահանակները 20-րդ դարի առաջին կեսին Միացյալ Նահանգներում «փոստային տոպրակների» մեջ ծխախոտի ծամելու վահանակներն են եղել (պատկերված է ձախ կողմում): Այնուամնենայնիվ, ընկերությունը համաձայնել է ներկել ֆերմերային գոմի երկու կամ երեք պատերը ցանկացած գույնով, որը նա կընտրի՝ ճանապարհին նայող կառույցի մեկ կամ երկու կողմերում գովազդ տեղադրելու դիմաց: Ընկերությունը վաղուց հրաժարվել է այս տեսակի գովազդից, և այդ գովազդներից ոչ մեկը տարիներ շարունակ չի ցուցադրվել, բայց դրանցից մի քանիսը դեռ տեսանելի են գյուղական մայրուղիներում:

Ոչ առևտրային կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահույթ չհետապնդող գովազդն օգտագործվում է ամբողջ աշխարհի կառավարությունների և շահույթ չհետապնդող կազմակերպությունների կողմից ՝ նվիրատվություններ ստանալու, կամավորներին աջակցելու կամ սպառողների վարքագիծը փոխելու համար[35]։ Հյուսիսային Դակոտա, 2004 թվականի մայիս:

Ոչ բոլոր գովազդային վահանակներն են օգտագործվում ապրանքներ և ծառայություններ գովազդելու համար. ոչ առևտրային կազմակերպություններն ու պետական գործակալությունները դրանք օգտագործում են հասարակության հետ շփվելու համար: 1999 թվականին մի անանուն անձ ստեղծել է God Speaks-ի գովազդային արշավը Ֆլորիդայում՝ «մարդկանց ստիպելու մտածել Աստծո մասին», սրամիտ հայտարարություններով, որոնք ստորագրվել են հենց Աստծո կողմից: «Մի ստիպիր ինձ իջնել այնտեղ, «մենք պետք է խոսենք» և «Ասա երեխաներին, որ ես սիրում եմ նրանց» այս արտահայտություններւ եղել են արշավի մի մասը, որը վերցվել է Ամերիկայի արտաքին գովազդի ասոցիացիայի կողմից և այսօր շարունակվում է օգտագործվել գովազդային վահանակների վրա ամբողջ երկրում:

Օլիմպիայից հարավ՝ Վաշինգտոնում, գտնվում է քեռի Սեմի անձնական գովազդային վահանակը: Դրա վրա տեղադրված են պահպանողական, երբեմն հրահրող գրություններ, որոնք պարբերաբար փոխվում են։ Չեխալիս ֆերմեր Ալ Հեմիլթոնը առաջին անգամ գովազդային վահանակ է տեղադրել նախագահ Ջոնսոնի օրոք, երբ կառավարությունը փորձել է ստիպել նրան հեռացնել իր գովազդային վահանակները թիվ 5 մայրուղու երկայնքով: Նա տեղադրել է այդ նշանները այն բանից հետո, երբ նա պարտվող է ճանաչվել դատական պայքարում՝ նպատակ ունենալով խոչընդոտել իր տարածքում ավտոմայրուղու կառուցմանը: Քեռի Սեմի պատկերով գովազդային վահանակը հեռացնելու բազմաթիվ օրինական և անօրինական փորձերը ձախողվել են, և նա այժմ գտնվում է իր երրորդ տեղում[36]։

Նշանավոր օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Cambridge Dictionary Hoarding». Վերցված է 2024-04-26-ին.
  2. Aronoff, Jen (3 June 2010). «Eau de marketing, with hint of pepper». The Charlotte Observer. Արխիվացված է օրիգինալից 5 June 2010-ին. Վերցված է 8 June 2010-ին.
  3. Hand-Painted Billboards in the Age of Digital Ads | The New York Times, Accessed 13 Nov. 2022
  4. Boone, Louis E.; Kurtz, David L. (2011). «Outdoor Advertising». Contemporary Business. Wiley. էջեր 438–39. ISBN 9780470531297.
  5. «Getting The Most Out Of Programmatic Digital Out-Of-Home». B&T (ամերիկյան անգլերեն). 2021-03-22. Վերցված է 2021-07-23-ին.
  6. West, Gillian. «Beck's creates 'playable-poster' for the musical campaign supporting New Zealand Music Month». The Drum.
  7. «Beer brand launches hi-tech playable posters for NZ Music Month». The National Business Review. May 2014. Արխիվացված է օրիգինալից 29 July 2020-ին. Վերցված է 30 May 2014-ին.
  8. Ambwani, Chitra Narayanan & Meenakshi Verma (July 24, 2022). «Watch: How brands like Tanishq and Hyundai are shifting to 3D billboards and outdoor advertising». www.thehindubusinessline.com.
  9. «Exhibiting the unimaginable: where will 3D billboards take us next?». The Drum.
  10. «Celebratory 3D Illusion Billboards». TrendHunter.com.
  11. Release, Press. «Dyson brings haircare products to life in first ever 3D billboard». www.zawya.com.
  12. «3D billboards are the best way to grab real-world attention - Predict what really matters». www.expoze.io.
  13. «3D Billboard: What is it? Benefits & Usage of 3D Billboards». December 12, 2022.
  14. Chatterjee, Shivangi (September 8, 2022). «What are 3D digital billboards for advertising? [5 Examples]». Pickcel Digital Signage.
  15. «Billboard Advertising | Costs & Rental | BM Outdoor Media». bmoutdoor.com. Վերցված է 2022-02-28-ին.
  16. McFedries, Paul (22 May 2014). «Stop, Attention Thief!». IEEE Spectrum (անգլերեն). Institute of Electrical and Electronics Engineers. Վերցված է 9 August 2021-ին.
  17. «Subtracting Ads». Greece Now. Արխիվացված է օրիգինալից 17 October 2003-ին.
  18. Oviedo-Trespalacios, Oscar; Truelove, Verity; Watson, Barry; Hinton, Jane A. (April 2019). «The impact of road advertising signs on driver behavior and implications for road safety: A critical systematic review». Transportation Research Part A: Policy and Practice. 122: 85–98. doi:10.1016/j.tra.2019.01.012.
  19. Fettes, James (19 June 2017). «Why doesn't Canberra have billboard advertising?». Curious Canberra. ABC Canberra. Վերցված է 18 July 2018-ին.
  20. Burgess, Katie (25 January 2017). «ACT may relax its ban on billboards». The Canberra Times. Վերցված է 18 July 2018-ին.
  21. 21,0 21,1 Standing Committee on Planning and Urban Renewal (October 2017). «Inquiry Into Billboards, report 2» (PDF). Australian Capital Territory Legislative Assembly.
  22. 22,0 22,1 Burgess, Katie (22 February 2018). «Government flags further review of billboard laws as Greens call for crackdown on illegal advertising». The Canberra Times. Վերցված է 18 July 2018-ին.
  23. 23,0 23,1 McAuley, Ian. «Awfulising Canberra». Արխիվացված է օրիգինալից 28 June 2017-ին. Վերցված է 18 July 2018-ին.
  24. Baker, Emily (18 February 2018). «Canberra billboard ban: New polling shows disapproval for relaxing of laws». The Canberra Times. Վերցված է 18 July 2018-ին.
  25. McCrea, Lynne (15 January 2008). «Billboard ban turns 40». Vermont Public Radio. Colchester, VT. Վերցված է 8 June 2010-ին.
  26. «Group Wants Wienermobile Banned From Hawaii». WPTZ Plattsburgh. Honolulu. 24 July 2009. Արխիվացված է օրիգինալից 19 July 2011-ին. Վերցված է 8 June 2010-ին.
  27. «Billboard ban a law». Portland Press Herald. 29 July 2007. Արխիվացված է օրիգինալից 18 April 2009-ին.
  28. «Advertising giant given record fine» (PDF). BrightSide. No. 114. Wandsworth. October 2007. Արխիվացված է օրիգինալից (PDF) Mar 20, 2009-ին. Վերցված է 1 July 2008-ին.
  29. «Writing is on the wall for billboards». Homes and Property. 19 September 2007. Արխիվացված է օրիգինալից Aug 27, 2008-ին.
  30. Rohter, Larry (12 December 2006). «Billboard ban in São Paulo angers advertisers». New York Times. Վերցված է 13 February 2013-ին.
  31. «Unauthorized Use or Occupation - Billboards». Ministry of Transportation - Province of British Columbia. Արխիվացված է օրիգինալից 2 September 2014-ին. Վերցված է 18 February 2015-ին.
  32. «Toronto billboard tax approved». Canadian Broadcasting Corporation. 7 December 2009. Արխիվացված է օրիգինալից 13 June 2019-ին. Վերցված է 8 June 2010-ին.
  33. Trevision, Catherine; Wozniacka, Gosia (12 August 2007). «Billboards pit beauty vs. business». The Oregonian. Արխիվացված է օրիգինալից 31 October 2007-ին. Վերցված է 26 December 2007-ին.
  34. Outdoor Advertising Association of America, Inc. «Top OOH Advertisers». oaaa.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 10 May 2018-ին.
  35. Koekemoer, Ludi; Bird, Steve (2004). Marketing Communications. Juta and Company Limited. էջ 71. ISBN 0-7021-6509-3.
  36. Judd, Ron (2 April 2003). «Freeway billboard barbs a sign of what free speech really means». The Seattle Times. Chehalis. Արխիվացված է օրիգինալից 7 December 2010-ին. Վերցված է 8 June 2010-ին.



Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գովազդային վահանակ» հոդվածին։