Գոռ Վարդանյան (փոխռեկտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոռ Վարդանյան (այլ կիրառումներ)
Գոռ Վարդանյան
Ծնվել էօգոստոսի 9, 1991(1991-08-09) (29 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՖիզմաթ դպրոց (2008) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (2012)
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունդերասան
gorvardanyan.am

Գոռ Պատվականի Վարդանյան (օգոստոսի 9, 1991(1991-08-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալ, Երևանի ավագանու անդամ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-2003 թվականներին սովորել է Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 միջնակարգ դպրոցում։ 2003-2008 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։ 2008-2012 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ինֆորմատիկայի ֆակուլտետում։ Բակալավրի կրթական ծրագիրն ավարտել է գերազանց։ 2014 թվականին ուսանել է Մեծ Բրիտանիայի «Լիվերպուլ» ամառային դպրոցում։ 2015 թվականի հուլիսի 24-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի հրամանով նշանակվել է ՀԱՊՀ ռեկտորի տեղակալի պաշտոնին։ 2016 թվականին ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Հանրային ֆինանսների կառավարում» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագիրը։ 2017 թվականին գերազանց ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ» բաժինը[2]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2014 թվականներին եղել է ՀՊՃՀ ՔՀ ԵՎ Ի ֆակուլտետի անդամ։ 2010-2012 թվականներին եղել է ՀՊՃՀ ՔՀ ԵՎ Ի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ։ 2010-2014 թվականներին եղել է ՀՊՃՀ Գիտական խորհրդի անդամ։ 2011-2014 թվականներին եղել է ՀՊՃՀ Կառավարման խորհրդի անդամ։ 2011-2012 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի առաջին գումարման պատգամավոր` Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում[3]:

2012 թվականներին եղել է ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնակատար։ 2012-2014 թվականներին եղել է ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի նախագահ: 2012 թվականից առ այսօր ՀՀ Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի երկրորդ գումարման պատգամավոր է` Գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովում։ 2013 թվականին եղել է «ԲԱԶԵ» համահայկական երիտասարդական հավաքի նարնջագույն ճակատի ղեկավար, որտեղ հաղթող է ճանաչվել: 2014 թվականից առ այսօր «Պոլիտեխնիկ» ուսանողական բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի հիմնադիրն ու նախագահն է։ 2015 թվականին եղել է ՀՀ Վարչապետի «Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ[4]: 2016-2017 թվականներին եղել է «Միասնության ուժ» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքի տնօրեն[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]