Գոռ Վարդանյան (ռեկտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գոռ Պատվականի Վարդանյան
Ծնվել է1991, օգոստոսի 9
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրոնՔրիստոնեություն
ԿրթությունՖիզմաթ դպրոց (2008) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (2012)
ՄասնագիտությունՃարտարագետ
ԱշխատանքՌեկտոր
ԱշխատավայրՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Կայքgorvardanyan.am

Գոռ Պատվականի Վարդանյան (օգոստոսի 9, 1991(1991-08-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր [1]։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (2017) [2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-2003 թվականներին սովորել է Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 միջնակարգ դպրոցում։

2003-2008 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։

2008-2012 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ինֆորմատիկայի ֆակուլտետում։ Բակալավրի կրթական ծրագիրն ավարտել է գերազանց։

2014 թվականին ուսանել է Մեծ Բրիտանիայի «Լիվերպուլ» ամառային դպրոցում։

2015թ. հուլիսի 24-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը եղել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Ռեկտորի տեղակալ։

2020թ. հունվարի 1-ից 2021թ․ մայիսի 5-ը եղել է ՀԱՊՀ Պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար։

2020թ. հունվարի 1-ից 2021թ․ մայիսի 5-ը ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնի ղեկավար։

2016 թվականին ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Հանրային ֆինանսների կառավարում» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագիրը։

2017 թվականին գերազանց ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ» բաժինը [3]։

2017թ. հուլիսի 7-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Լուսաթափանց ֆրենելային կայուն խտարարներով արևային ֆոտոէլեկտրական կայանների մշակումը» թեմայով և 2017 թ-ի սեպտեմբերի 1-ին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Էներգետիկա-043 մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան [4]։

2017-2018թթ․ Երևանի ավագանու անդամ [5]։

2021թ․ մայիսի 3-ի 703 - Ա որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում հաստատել է Գոռ Պատվականի Վարդանյանին [6]։

01․02․2016-31․12․2017թթ., 01․10․2018-31․08․2020թթ․ ՀԱՊՀ գիտաշխատող է, թվով 16 գիտական աշխատանքի (11 հոդված, 4 արտոնագիր և 1 մեթոդական) հեղինակ է։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2014 թվականներին եղել է ՀՊՃՀ ՔՀ ԵՎ Ի ֆակուլտետի անդամ։

2010-2012 թվականներին եղել է ՀՊՃՀ ՔՀ ԵՎ Ի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ։

2010-2014 թվականներին եղել է ՀՊՃՀ Գիտական խորհրդի անդամ։

2011-2014 թվականներին եղել է ՀՊՃՀ Կառավարման խորհրդի անդամ։

2011-2012 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի առաջին գումարման պատգամավոր` Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում[7]։

2012 թվականներին եղել է ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնակատար։

2012-2014 թվականներին եղել է ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի նախագահ։

2012-2017 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի երկրորդ գումարման պատգամավոր` Գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովում։

2013 թվականին եղել է «ԲԱԶԵ» համահայկական երիտասարդական հավաքի նարնջագույն ճակատի ղեկավար, որտեղ հաղթող է ճանաչվել։

2014 թվականից առ այսօր «Պոլիտեխնիկ» ուսանողական բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի հիմնադիրն ու նախագահն է։

2015-2019 թվականներին եղել է «Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ[8]։

2016-2017 թվականներին եղել է «Միասնության ուժ» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքի տնօրեն[9]։

2018թ. նոյեմբերի 30-ին ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ Հանրային Խորհրդի անդամ [10]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014թ. պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի Պատվոգրով։

2016թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալ»-ով [11]։

2017թ. պարգևատրվել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի «Ոսկե Շքանշան»-ով [12]։

2018թ. պարգևատրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ոսկե հուշամեդալ»-ով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]