Գոռ Սարգսյան
Գոռ Սարգսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 6, 2002 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Հայ |
Կրոն | քրիստոնյա |
Մասնագիտություն | բալետի արտիստ |
Աշխատատու | Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Գոռ Անդրանիկի Սարգսյան, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոռ Սարգսյանը ծնվել է 2002 թվականի դեկտեմբերի 6-ին, Երևանում։ 2009 - 2012 թվականներին սովորել է Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 միջնակարգ դպրոցում։ 2012 թվականին ընդունվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժին։ Մշտապես մասնակցել է ուսումնարանում կազմակերպված հաշվետու համերգներին և միջոցառումներին։ 2017 թվականից մասնակցել է մի շարք մրցույթների ու փառատոների և արժանացել է առաջատար մրցանակների։ 2019 թվականին մասնակցել է Վրաստանում կայացած Վ.Չաբուկյանի անվան 6-րդ պարի միջազգային մրցույթին և ժամանակակից պարի անվանակարգում արժանացել է առաջին մրցանակին։ Նույն թվականին Չինաստանում մասնակցել է «GIDC» պարային մրջազգային մրցույթին և արժանացել է երկրորդ մրցանակին։ 2020 թվականին մասնակցել է Ալեքսանդր Գոդունովի անվան և «World Super Star» պարային միջազգային մրցույթներին և արժանացել է Գրան Պրի մրցանակների։ Նույն թվականին Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կողմից պարգևատրվել է «Անահիտ» ոսկե մեդալով։ 2021 թվականին «First Star in Mexico, Tokyo-2021» և Ռուդոլֆ Նուրիևի անվան միջազգային մրցույթներում արժանացել է Գրան Պրի մրցանակների, իսկ Տոկիոյի և Լեհաստանի պարային միջազգային մրցույթներում արժանացել է առաջին մրցանակների։
2021 թվականից աշխատում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի արտիստ։ Նույն թվականին մասնակցել է Բելոռուսի Գոմել քաղաքում կայացած պարի միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել Գրան Պրի մրցանակի[1]։
2022-ին Հայաստանը ներկայացրել է Ռուսաստանի պետական ակադեմիական մեծ թատրոնում կայացած Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում, որը նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչի 95-ամյա հոբելյանին[2]։
2024 թվականին մասնակցել է Վիեննայում տեղի ունեցած Եվրոպական Գրան Պրի միջազգային մրցույթին և զբաղեցրել 3-րդ տեղը[3]։ Իսկ Բելգիայում անցկացված բալետի միջազգային մրցույթում շահել են 2-րդ պատվավոր տեղը[4]։
2024 թվականին բալետի առաջատար մենակատար Րաֆֆի Գալստյանի հետ Իտալիայի Ռիմինի քաղաքում մասնակցել է International Ballet Competition-Dancing Italy մրցույթին, որի պրոֆեսիոնալ ժյուրին 1-ին պատվավոր մրցանակը կիսել է հայ արտիստների միջև, ինչպես նաև արտիստները ստացել են հատուկ հրավեր մասնակցելու մի շարք փորձի փոխանակման ծրագրերի[5]։
2024 թվականին արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի պատվոգրերի, իսկ Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիաի կողմից Պարարվեստի միջազգային օրվա կապակցությամբ պարգևատրվել է ոսկե մեդալով[1]։
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չիպոլինո - Կարեն Խաչատրյան «Չիպոլինո»,
- Կարեն - Արամ Խաչատրյան «Գայանե»,
- Ծաղարածու - Արամ Խաչատրյան «Դիմակահանդես»,
- Եռյակ հովիվներ - Արամ Խաչատրյան «Սպարտակ»,
- Մերկուցիո - Սերգեյ Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»,
- Աբեղա - Վաչե Շարաֆյան «Ձգողականություն»,
- Պոետ - Սերգեյ Ռախմանինով «Սիմֆոնիկ պարեր»,
- Ծաղրածու - Ալեքսեյ Շոր «Բյուրեղապակյա դղյակ»,
- Արքայազն, մկների թագավոր - Պյոտր Չայկովսկի «Շչելկունչիկ»,
- Պա դե կատր Բենո - Պյոտր Չայկովսկի «Կարապի Լիճը»[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Zarkfoundation - Գոռ Սարգսյան». zarkfoundation.com.
- ↑ ««Գոռ Սարգսյանը Հայաստանը կներկայացնի Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում»». armenpress.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին.
- ↑ ««Գոռ Սարգսյանը 3-րդ տեղն է գրավել բալետի եվրոպական Գրան պրիում»». bravo.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ ««Էլյա Ասլանյանը և Գոռ Սարգսյանը Բելգիայում անցկացված բալետի միջազգային մրցույթում շահել են 2-րդ պատվավոր տեղը»». orer.eu. Վերցված է 2024 թ․ մայիսի 15-ին.
- ↑ ««Րաֆֆի Գալստյանը և Գոռ Սարգսյանը վաղը հաղթանակած կվերադառնան հայրենիք»». aravot.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոռ Սարգսյան Օպերային թատրոնի կայքում (opera.am)
- Gor Sargsyan,VI Starptautiskā Baltijas baleta konkursa. III kārtā Գոռ Սարգսյանի ելույթը 2023թ․ (from YouTube)