Գոռ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոռ Հովհաննիսյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 8, 1992(1992-04-08)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Դիրք կիսպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ազատ գործակալ
Պատանեկան կարիերա
Հայաստան Փյունիկ
Ռուսաստան Ֆիլի ՄՊՄԴ
2007-2008 Ռուսաստան Դինամո (Մոսկվա)
2008-2010 Ռուսաստան Խիմկի
2010 Ռուսաստան Մոսկվա
2010 Ռուսաստան Ամկար
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011 Ռուսաստան Ժեմչուժինա Սոչի-Դ սիրող․
2011 Ռուսաստան №80 ՄՊՄԴ (Մոսկվա) սիրող․
2012 Ռուսաստան Կալուգա 8 (0)
2012-2013 Ռուսաստան Կալուգա (Շչյոլկովո) սիող․
2013 Ռուսաստան Կոլոմնա 2 (0)
2013-2014 Հայաստան Բանանց 6 (0)
2014 Ռուսաստան Կվազար սիրող․
2014-2015 Հայաստան Ուլիս 7 (0)
Ազգային հավաքական
Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գոռ Սամվելի Հովհաննիսյան (ապրիլի 8, 1992(1992-04-08)[1], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռ Հովհաննիսյանը ծնվել է 1992 թվականի ապրիլի 8-ին Երևանում։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է վեց տարեկանում «Փյունիկ» ակումբի դպրոցում։ Տասնմեկ տարեկանում տեղափոխվել է Մոսկվա։ Հանդես է եկել Մոսկվայի «Դինամո», «Խիմկի», «Մոսկվա» և «Ամկար» ակումբների երիտասարդական թիմերում։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2012 թվականին «Կալուգա» ակումբում, որի կազմում անցկացրել է ութ հանդիպում Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի առաջնությունում։ 2012 թվականի ամռանն Անդրեյ Տիխոնովի հրավերով տեղափոխվել է Ռուսաստանի սիրողական ակումբների առաջնության «Սպարտա» (Շչյոլկովո) ակումբ[2]։ 2013 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել «Կոլոմնա» ակումբի հետ, սակայն թիմի կազմում անցկացրել է ընդամենը երկու խաղ։ Նույն թվականի օգոստոսի 2-ին տեղափոխվել է հայկական «Բանանց»։ Հայաստանի առաջնությունում իր նորամուտը կատարել է օգոստոսի 17-ին՝ «Ուլիս» ակումբի դեմ խաղում։ Նույն թվականի ամռանը ակումբի այլ խաղացողների հետ միասին տեղափոխվել է «Ուլիս»։ Քսաներեք տարեկանում ստացել է սխալ ախտորոշում՝ աճուկային ջլի լիակատար պատռվածք 9 սմ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան «Բանանց»

Ռուսաստան «Սպարտա» (Շչյոլկովո)

  • Սիրողական թիմերի միջև Ռուսաստանի գավաթի խաղարկության հաղթող – 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Гор Оганесян: «Когда сказали, что Андрей Тихонов приглашает в свою команду, долго не думал», Официальный сайт ФК «Спарта»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]