Գոռ Հակոբյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գոռ Հակոբյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԳոռ Արտավազդի Հակոբյան
Նաև հայտնի է որպեսGor Nt
Ծնվել էհունվարի 14, 1988(1988-01-14) (36 տարեկան)
Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստանՀայաստան
Ժանրերռեփ,փոփ
Մասնագիտություներգիչ, դերասան և հաղորդավար
Գործունեություն2009-ից մինչ այսօր
ԼեյբլGor Hakobyan Music Production
ԿրթությունԵԹԿՊԻ
ԱմուսինՀրանուշ Մնոյան
Կայքinstagram.com/gorhakobyanofficial
 Gor Hakobyan Վիքիպահեստում

Գոռ Հակոբյան (հունվարի 14, 1988, Ղափան, Հայկական ՍՍՀ, ՍՍՀՄ), հայ երգիչ, դերասան և հաղորդավար։ Նրա առաջին տեսահոլովակը թողարկվել է 2014 թվականին [փա՞ստ] («Տոնածառ ջան, տոնածառ»)։ Հայտնի է «Ֆուլ հաուս» սիթքոմից՝ Ֆելոյի դերակատարմամբ։ 2012-2014 թվականներին հեղինակել և նկարահանել է ԱնտիՎիրուս նախագիծը, որտեղ հանդիսացել է որպես հաղորդավար, սցենարիստ և պրոդյուսեր։ 2015 թվականի նոյեմբերի 5-ին եղել է «Սպիտակ անկյան», 2015 թվականի դեկտեմբերի 9-ին՝ «Գուշակիր մեղեդի»-ի հյուրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռ Հակոբյանը ծնվել է 1988 թվականի հունվարի 14-ին՝ ՀՍՍՀ Ղափան քաղաքում, 3 տարեկան հասակում՝ 1991թ., ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի։ 2004 թվականին ավարտել է Գյումրու թիվ 37 միջնակարգ դպրոցը։ 2010 թվականին՝ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դերասանական բաժինը։ 2018 թվականին հիմնադրել է Gor Hakobyan Music Production ձայնագրման ստուդիան։ Ամուսնացած է, ունի երեք որդի։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2015 Արամմա Արամ[1] Գլխավոր դեր
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2014-2019 «Ֆուլ հաուս» Ֆելիքս «Ֆելո» Գլխավոր դեր
2019 «Ֆուլ Երե1» Ֆելիքս «Ֆելո» Գլխավոր դեր
2020-2021 «Հարս չկա» Գոռ Գլխավոր դեր
2021 «Դեպի ճամբար» Հրաչ
2022 «Սիրո հասակ» Ալիկ Գլխավոր դեր
Երաժշտական տեսահոլովակներ
Տարի Անվանում Արտիստ(ներ) ՅուԹյուբյան դիտում
2016 Նա է Գոռ Հակոբյան 7,3 միլիոն դիտում
2017 Սիրտն իմ Գոռ Հակոբյան 1,7 միլիոն դիտում
2017 Սիրտս սրտիս Գոռ Հակոբյան 19 միլիոն դիտում
2018 Ուշ լինի, նուշ լինի Գոռ Հակոբյան 8.4 միլիոն դիտում
2018 Ամառ ա Գոռ Հակոբյան և Քրիստինա Եղոյան 20 միլիոն դիտում
2019 Չեմուչում Գոռ Հակոբյան 664 հազար դիտում
2020 Կներես Գոռ Հակոբյան 2 միլիոն դիտում

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2021 Փետրվար – Ինադու

Սինգլեր ու Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Movies & TV. Pirate Camp (2015)». IMD. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոռ Հակոբյան (երգիչ)» հոդվածին։