Գոնզագայի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոնզագայի թատրոն
Տեսակթատրոն, palace theatre?, մշակութային ժառանգություն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոգորսկի շրջան և Arkhangelskoye (settlement, Moscow Oblast)?
Մասն էԱրխանգելսկոյե և Arkhangelskoye Estate Museum?
Անվանված էՊիետրո Գոնզագո
Հիմնադրված է1818
Բացված1818[1]
ՃարտարապետՊիետրո Գոնզագո և Օսիպ Բովե
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[2]
Քարտեզ
Քարտեզ

Պիետրո Գոնզագայի թատրոն (ռուս.՝ Театр Пьетро Гонзаги), XIX դարի սկզբի հուշարձան Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքային օկրուգում։ Թատրոնը կառուցվել է Արխանգելսկոյե դաստակերտում Օսիպ Իվանովիչ Բովեի նախագծով և անձամբ Պիետրո Գոնզագոյի (Ռուսաստանում` Պյոտր Գոնզագա) կողմից։ Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտ է, պաշտպանվում է պետության կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1817 թվականին նախատեսվում էին Նապոլեոնի նկատմամբ տարած հաղթանակի տոնակատարություններ։ Միջոցառումների մի մասը Ալեքսանդր I-ը նախատեսում էր անցկացնել Արխանգելսկոյե դաստակերտում։ Սպասվող իրադարձությունների կապակցությամբ կալվածքի սեփականատեր Նիկոլայ Բորիսովիչ Յուսուպովը որոշել էր կազմակերպել թատերական դահլիճ։

Սեփական թատրոնի մասին Նիկոլայ Յուսուպովը երազում էր վաղուց։ Դեռևս երիտասարդ տարիներին, դիվանագետ եղած ժամանակ, նա ծանոթացել էր վենետիկցի բեմանկարիչ Պիետրո դի Գոտարդո Գոնզագայի հետ և վարակվել նրա գաղափարներով։ Արդեն այդ ժամանակ նկարիչ Գոնզագայի աշխատանքները ծանոթ էին բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կապ ունեին թատրոնի հետ[3]։

Իրենց ընդունակությունները լայնորեն կիրառել իտալացին կարողացավ Արխանգելսկոյեում։ Որոշվեց թատրոնի շենքը կառուցել այգու արևմտյան մասում։ Նախագիծը Գոնզագայի հետ մշակում էր երիտասարդ, բայց արդեն ճանաչված Օսիպ Բովեն։ Ի տարբերություն իր գործընկերոջ, նա իտալացի էր միայն ծագումով և հավատարիմ էր դասականության ոճին։ Շինարարությունը, որը սկսվել էր 1817 թվականի գարնանը, վստահվել էր Օսիպ Իվանովի արտելի ատաղձագործներին։ Նրանց հետևում էին ճարտարապետ Ստրիժակովը և հրավիրված ճարտարապետներ Տյուրինն ու Մելնիկովը[3]։

Հաջորդ տարվա գարնանը Գոնզագան ավարտեց դեկորացիաները, և շուտով Մոսկվայից դրանք տեղադրելու համար ժամանեց Յուսուպովի մեխանիկը։ Փայտե երկհարկանի, երկլանջ տանիքով շենքը պահպանվել է մինչ օրս և գրեթե չի փոխվել ո՛չ դրսից, ո՛չ էլ ներսից։ Նախագծելով թատրոնի ճակատը` ճարտարապետները չեն շեղվել դասական ոճից[3]։

Թատրոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1818 թվականի հունիսի 8-ին և նշվեց աներևակայելի ճոխությամբ։ Հատուկ այս իրադարձության համար Յուսուպովին հյուր էին եկել ռուսաց կայսր Ալեքսանդր I-ը և պրուսական թագավոր Ֆրիդրիխ-Վիլհելմ III[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  2. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Театр, который построил Гонзага». Վերցված է 2018 Մայիս 24-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Театр Пьетро Гонзаги в Архангельском — Музей-усадьба «Архангельское», 2015. — ISBN 978-5-905968-07-5
  • Безсонов С. В. Архангельское. Подмосковная усадьба — 3 — М.: Музей-усадьба «Архангельское», 2013. — 416 с. — ISBN 978-5-905968-04-4