Գոյություն և ժամանակ
Գոյություն և ժամանակ գերմ.՝ Sein und Zeit | |
|---|---|
![]() | |
| Հեղինակ | Մարտին Հայդեգեր |
| Տեսակ | Փիլիսոփայություն |
| Ժանր | վավերագրական գրականություն |
| Թեմա | կեցություն և մետաֆիզիկա |
| Բնօրինակ լեզու | գերմաներեն |
| Հաջորդ | Կանտը և մետաֆիզիկայի խնդիրը |
| Երկիր | |
| Հրատարակման տարեթիվ | 1927 |
Գոյությունը (կեցությունը) և ժամանակը (գեր` Sein und Zeit) գերմանացի փիլիսոփա Մարտին Հայդեգերի 1927 թվականի գլուխգործոցն է և էքզիստենցիալիզմի կարևորագույն գործը։«Գոյություն և ժամանակ» աշխատությունը նշանակալի ազդեցություն ունեցավ հետագա փիլիսոփայության, գրականության տեսության և շատ այլ ոլորտների վրա։Չնայած վիճահարույց լինելուն, մտավոր պատմության մեջ այն համեմատվել է Իմմանուիլ Կանտի և Գ.Վ.Ֆ. Հեգելի գործերի հետ։Գիրքը՝ վերլուծելով Dasein-ը, կամ «կեցությունը-աշխարհում», փորձում է վերակենդանացնել օնտոլոգիան: Հայտնի է բազմաթիվ նորաստեղծ տերմիններով և բարդ լեզվով, ինչպես նաև «աուտենտիկության» երկարատև քննարկմամբ՝ անհատի յուրահատուկ և սահմանափակ հնարավորությունները հասկանալու և ընդունելու նպատակով[1]։
Ներածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայդեգերը հետևում է Պլատոնի գաղափարին այն մասին, որ անհրաժեշտ է վերակենդանացնել «գոյության» իմաստի հարցը։ Նա ասում է, որ «գոյությունը» ամենից ընդհանրական հասկացությունն է, սակայն դրանով այն չի դառնում ավելի հասկանալի մարդու համար։ Երկրորդ՝ հնարավոր չէ հստակ սահմանել «գոյություն» հասկացությունը, բայց նաև չի կարելի հրաժարվել նրա իմաստի հարցից։ Եվ երրորդ՝ այն հանգամանքը, որ մարդիկ շրջապատված են գոյական հասկացություններով, դեռ չի նշանակում, որ գոյության իմաստը հասկանալի է։ Այսպիսով, Հայդեգերը ապացուցում է, որ անհրաժեշտ է նորից անդրադառնալ գոյության և նրա իմաստի հարցին։ Հետագայում փիլիսոփան իր աշխատության մեջ նկարագրում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ «գոյություն», «Ժամանակ», «Dasein», «Հերմենևտիկա», «Էքզիստենցիալիզմ» և այլն[2]։
Մեթոդաբանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆենոմենոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայդեգերի ուսուցիչը՝ Էդմունդ Հուսերլը, մշակեց վերլուծության մի մեթոդ, որը կոչվում է «ֆենոմենոլոգիական ռեդուկցիա» (bracketing). այն շեշտում էր նախնական փորձառությունը՝ որպես հիմնարար տարր։ Հուսերլը այս մեթոդն օգտագործում էր՝ սահմանելու գիտակցության կառուցվածքները և ցույց տալու, թե ինչպես են դրանք ուղղված ինչպես իրական, այնպես էլ իդեալական օբյեկտներին[3]։
«Գոյությունը և ժամանակը» կիրառում է այս մեթոդը, բայց, ինչպես նշվում է, փոխում է Հուսեռլի սուբյեկտիվիստական միտումները։ Եթե Հուսեռլի համար մարդը կազմավորվում է գիտակցությամբ, ապա Հայդեգերը հակադարձում է, որ գիտակցությունը երկրորդական է Dasein-ի համար։ Այսպիսով, գիտակցությունը ավելի շուտ «էֆեկտ» է, քան գոյության որոշիչ։ Փոխելով առաջնահերթությունը գիտակցությունից (հոգեբանություն) դեպի գոյություն (օնտոլոգիա)՝ Հայդեգերը փոխեց ֆենոմենոլոգիայի հետագա ուղղությունը։
Հերմենևտիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գոյություն և ժամանակ» գրքում որպես վերլուծության մեթոդ կիրառվում էր «հերմենևտիկ շրջան»-ը։ Սյուզան Մ. Լավերտիի (2003) համաձայն՝ Հայդեգերի շրջանն ընթանում է փորձի մասերից դեպի փորձի ամբողջականություն և կրկնվում՝ նորից ու նորից, որպեսզի խորացնի ներգրավվածությունն ու ըմբռնումը։ Լավերտին գրում է (Կվալե, 1996). «Այս հերմենևտիկ շրջանի միջով պտտվելը ավարտվում է այն պահին, երբ մարդը հասնում է իմաստավորված գիտակցության՝ ազատ ներքին հակասություններից, թեկուզ տվյալ պահին»[4]։
«Գոյություն և ժամանակ» գրքում հերմենևտիկ շրջանը և որոշ տեսություններ հիմնված են Վիլհելմ Դիլթայի աշխատությունների վրա։ Ավելի ուշ այս մեթոդը կիրառվել է նաև Յուրգեն Հաբերմասի աշխատություններում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մարտին Հայդեգեր». Stanford Համալսարանի Մետաֆիզիկայի Հետազոտական Լաբորատորիա. 2025 թվականի հունվարի 31.(անգլ.)
- ↑ «Մարտին Հայդեգեր. «գոյություն և ժամանակ»». www.odinblago.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին. (ռուս.)
- ↑ Զահավի, Դան; Սթյերնֆելտ, Ֆրեդերիկ (խմբագիրներ)։ Ֆենոմենոլոգիայի հարյուր տարիներ։ Դորդրեխտ / Բոստոն / Լոնդոն: Kluwer, 2002։ Մոհանտի, Ջիտենդրա Նաթ (խմբագիր)։ Ընթերցումներ Էդմունդ Հուսեռլի «Տրամաբանական հետազոտությունների» վերաբերյալ։ Հաագա: Nijhoff, 1977։ Google Books(անգլ.)
- ↑ Լավերտի, Սյուզան Մ. (2003)։ «Հերմենևտիկ ֆենոմենոլոգիան և ֆենոմենոլոգիան՝ պատմական և մեթոդոլոգիական դիտարկումների համեմատություն»։ Qualitative Methods միջազգային ամսագիր, 2(3), 21–35։ doi:10.1177/160940690300200303։ (անգլ.)
- ↑ Շարպֆֆ, Ռոբերտ (հունվար 1997)։ «Հայդեգերի «Յուրացումը» Դիլթեյից մինչև «Գոյություն և ժամանակ»»։ Փիլիսոփայության պատմության հանդես, 35(1), 105–128։ doi:10.1353/hph.1997.0021։ [1](անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կեցության հիմնախնդիրը Մարտին Հայդեգերի ուսմունքում – Մարիետա Կ. Նիկողոսյան (հայ.)
- Arne Næss Գոյությունն և ժամանակը՝ Encyclopædia Britannica–ում(անգլ.)
- Munday, Roderick (2009 թ․ մարտ). ««Գոյությունն և ժամանակը» տերմինների բառարան».(անգլ.)
- Հայդեգեր, Գոյությունն և ժամանակը, Sein und Zeit (1927):. Դանիել Ֆիդել Ֆերեր և Ռիտու Շարմա: (անգլ.)(գերմ.)
